Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 72-Ա ՈՐՈ ...

 

 

041.0224.070318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2018 թվականի N 224-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 72-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 31-ի ««Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1263-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 72-Ա որոշման հավելվածի`

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Ս. Ավետիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ս. Ավետիսյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ» բառերով,

բ. «Հ. Սիմոնյան - ՀՀ Շիրակի մարզպետ» բառերը փոխարինել «Ա. Խաչատրյան - ՀՀ Շիրակի մարզպետ» բառերով,

գ. «Ա. Նազարյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Նազարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ե. Սերոբյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ֆիզիկայի և տեխնոլոգիայի և նրանց դասավանդման մեթոդիկաների ամբիոնի դոցենտ» բառերը փոխարինել «Շ. Ալվաջյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ» բառերով.

3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Կ. Պետրոսյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի կենսաբանության, բնապահպանության և նրանց դասավանդման մեթոդիկաների ամբիոնի դոցենտ» բառերը փոխարինել «Ա. Ամազարյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի ասիստենտ» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.03.2018
N 224-Ա
Որոշում