Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ...

05.09.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.03.2018  -ից մինչեւ   05.09.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 04.09.18 թիվ 1172-Ա որոշում)

i

041.0239.070318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2018 թվականի N 239-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման և ոչ հստակ կարգավորումների շտկման, օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, արտոնությունների կիրառման հստակեցման, ինչպես նաև վեր հանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով`

1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման և ոչ հստակ կարգավորումների շտկման, օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, արտոնությունների կիրառման հստակեցման, ինչպես նաև վեր հանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով իրականացնել քննարկումներ ոլորտային բոլոր գերատեսչությունների, տնտեսվարող սուբյեկտների և շահագրգիռ կազմակերպությունների հետ և յուրաքանչյուր ոլորտի համար մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ վեր հանված խնդիրների լուծման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. մարտի 7-ի

N 239-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Կ. Բրուտյան        - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (աշխատանքային

                         խմբի ղեկավար)

 

    Ա. Խաչատուրյան     - ՀՀ վարչապետի խորհրդական, «Ռազմավարական

                         նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր

                         տնօրեն

 

    Դ. Անանյան         - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Տ. Խաչատրյան       - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         տեղակալ

 

    Հ. Զոհրաբյան       - ՀՀ վարչապետի օգնական

 

    Ռ. Մաշադյան        - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-

                         վարչության պետ (քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.03.2018
N 239-Ա
Որոշում