Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

 

020.1406.130318

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՄՅՈՒՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 13 մարտի 2018 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի դեկտեմբերի 22-ին Փարիզում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև մի պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների` մյուս պետությունում զբաղվածության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2018 թվականի փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև մի պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների` մյուս պետությունում զբաղվածության մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Փարիզում` կողմերի պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամներին մյուս պետությունում վարձատրվող գործունեություն իրականացնելու հնարավորություն ստեղծելու նպատակով:

2. Համաձայնագրի դրույթներին համապատասխան և փոխադարձության հիման վրա յուրաքանչյուր պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամները, ովքեր ունեն մյուս պետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված կացության հատուկ կարգավիճակ կամ դիվանագիտական քարտ, կարող են ստանալ ընդունող պետության տարածքում վարձատրվող գործունեություն իրականացնելու թույլտվություն:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

* Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամներին Համաձայնագրով սահմանված կարգով տրամադրել ՀՀ տարածքում վարձատրվող գործունեություն իրականացնելու թույլտվություն,

* ապահովել, որպեսզի ֆրանսիական կողմը դիվանագիտական ուղիներով իրազեկվի ընտանիքի անդամին տվյալ գործունեությամբ զբաղվելու թույլտվություն տրամադրելու կամ մերժելու որոշման մասին,

* Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամի աշխատանքը թույլատրելու նպատակով ապահովել երկկողմ հարաբերությունների համար պատասխանատու դեսպանության միջոցով, իսկ միջազգային կազմակերպությունում պատվիրակությունների և մշտական ներկայացուցչությունների դեպքում` միջազգային կազմակերպության արարողակարգի միջոցով Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արարողակարգի ծառայություն շահառուի անունից վճարովի աշխատանք իրականացնելու թույլտվություն ստանալու դիմումն ուղարկելը,

* այն դեպքում, երբ վարձատրվող աշխատանք իրականացնող պաշտոնական առաքելությունների աշխատակցի ընտանիքի անդամն իր մասնագիտական գործունեության շրջանակում կկատարի քրեական հանցագործություն, որպես ընդունող կողմ, ապահովել, որպեսզի ՀՀ իշխանությունները դիմեն Ֆրանսիայի Հանրապետության իշխանություններին տվյալ անձին ընդունող պետության քրեական իրավազորության մասով անձեռնմխելիությունից զրկելու համար:

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Փարիզում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև մի պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների` մյուս պետությունում զբաղվածության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

13 մարտի 2018 թվականի

ՍԴՈ-1406

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
13.03.2018
N ՍԴՈ-1406
Որոշում