Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿ ...

 

 

040.0250.150318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2018 թվականի N 250-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Մ-6, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում վերակառուցվող ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքը չխոչընդոտելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել պետական սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լոռու խճուղու 4/5 հասցեում գտնվող մաքրման կայանի տարածքի 51.3 քառ. մետր մակերեսով արհեստանոց - շինության քանդման աշխատանքների իրականացումը` հետագայում տարածքում նույն մակերեսով նոր արհեստանոց կառուցելու պայմանով:

2. Սահմանել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լոռու խճուղու 4/5 հասցեում գտնվող մաքրման կայանի արհեստանոցի քանդման և նոր արհեստանոցի կառուցման աշխատանքներն իրականացվում են Մ-6, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում` հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի միջոցներով:

3. Անհետաձգելի համարել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լոռու խճուղու 4/5 հասցեում գտնվող մաքրման կայանի արհեստանոցի քանդման և նոր արհեստանոցի կառուցման աշխատանքների գնման կարիքը և թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով կատարել շինարարական աշխատանքների գնում` մեկ անձից գնման ընթացակարգով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:

4. Գնման ընթացակարգի արդյունքում կնքվող պայմանագրի շրջանակներում վճարումները, ինչպես նաև նոր արհեստանոցի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի` «04.05.01.19 Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման» ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված միջոցներից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.03.2018
N 250-Ա
Որոշում