Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0265.170318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2018 թվականի N 265-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան փողոցի 5/7 հասցեում գտնվող N 2 և N 3 ֆաբրիկաների` 36873470 դրամ սկզբնական արժեքով, 28946.33 դրամ հաշվեկշռային արժեքով, 7328.31 քառ. մետր մակերեսով շենքն ու շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 5 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի քաղաքային համայնքին` բնակավայրն արդյունաբերական գոտուց սահմանազատելու նպատակով սանիտարապաշտպանիչ գոտի ստեղծելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը` դրանում սահմանելով, որ`

1) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում նվիրաբերությունը կհամարվի վերացված, և Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով համայնքը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը.

2) պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.03.2018
N 265-Ա
Որոշում