040.0292.230318
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 մարտի 2018 թվականի N 292-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի «Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) 1-ին կետից հանել «ու շարժական» բառերը.
i
2) 3.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3.1. Դիմումները և դիմումներին կից փաստաթղթերը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ հարցումներն էլեկտրոնային եղանակով կարող են ներկայացվել նաև`
1) նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի (էլեկտրոնային նոտար) և անշարժ գույքի գրանցման ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջև իրականացված էլեկտրոնային ծառայության միջոցով` նոտարների կողմից, որի դեպքում առցանց ներկայացվող փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների` դրանց իսկական օրինակներին համապատասխանությունը հաստատվում է համապատասխան նոտարի էլեկտրոնային թվային ստորագրությամբ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության էլեկտրոնային հյուպատոսական համակարգի և անշարժ գույքի գրանցման ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջև իրականացված էլեկտրոնային ծառայության միջոցով` այլ պետությունների տարածքում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի կողմից:».
3) 3.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3.2. Սույն կարգի 3.1-ին կետով նախատեսված դիմումների հիման վրա հարուցված պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման վարույթների արդյունքում անշարժ գույքի գրանցման ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով կազմված ավարտական փաստաթղթերը փոխանցվում են`
1) նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ներկայացված դիմումի դեպքում` էլեկտրոնային նոտարի համակարգ, և դրանք դիմողներին կամ գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում են համապատասխան նոտարի կնիքով հաստատված.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով ներկայացված դիմումի դեպքում` էլեկտրոնային հյուպատոսական համակարգ, և դրանք դիմողներին կամ գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում են համապատասխան Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի կնիքով հաստատված:».
i
4) 11-րդ կետում «համակարգի» բառը փոխարինել «կամ էլեկտրոնային հյուպատոսական համակարգերի» բառերով.
5) 12.1-ին կետում «կետով» բառը փոխարինել «կետի 1-ին ենթակետով» բառերով.
i
6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.2-րդ կետով.
i
«12.2. Սույն կարգի 3.1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում վճարման փաստը հաստատվում է փաստաթղթերի կազմում ներկայացվող «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված վճարման անդորրագրի էլեկտրոնային պատճենով կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգով նույն վճարումը հավաստող 20-նիշանոց ծածկագրով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ