Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱ ...

 

 

040.0302.230318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 2018 թվականի N 302-Ա

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 77-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Կամոյի և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում կառուցված, 5,074,291 դրամ հաշվեկշռային արժեքով ու Թումանյան և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում կառուցված, 3,884,353 դրամ հաշվեկշռային արժեքով` պետական սեփականություն հանդիսացող լուսացուցային օբյեկտները հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը` Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի երթևեկության կարգավորման նպատակով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի «Գույք ամրացնելու և «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 77-Ա որոշման N 1 հավելվածի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետը.

2) «Ընդամենը» պարբերությունում «251» և «468,007,410» թվերը համապատասխանաբար փոխարինել «249» և «459048766» թվերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել համապատասխան պայմանագիր և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.03.2018
N 302-Ա
Որոշում