Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ...

 

 

040.0318.300318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2018 թվականի N 318-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված (անշարժ գույքի սեփականության (անհատույց օգտագործման) իրավունքի գրանցման վկայական` N 1565519)` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մեժլումյան 4 հասցեում գտնվող` հասարակական նշանակության 925,5 քառ. մետր մակերեսով շենքը և 191,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները` 54.408.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, դրանցով զբաղեցված և սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ` պետական սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության 0.34 հեկտար հողամասը (այսուհետ` գույք) հետ վերցնել և նվիրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի քաղաքային համայնքին:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրատվության պայմանագրի կնքումը` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են Մեղրիի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետի կատարման ապահովումից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի քաղաքային համայնքի ղեկավարի միջոցով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի քաղաքային համայնքի ղեկավարին սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխությունից հետո հողամասը ներառել համայնքի հողային հաշվեկշռում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2018
N 318-Ա
Որոշում