Սեղմել Esc փակելու համար:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԱՆՁԱՆՑ Ը ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.09.1993  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 1993թ. թիվ 498

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկությունը և հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ օտարերկրյա պատվիրակությունների և առանձին անձանց ընդունելության և սպասարկման հետ կապված նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կողմից կատարվող ծախսերի նորմերը (չափերը), համաձայն հավելվածի:

2 Սահմանել, որ օտարերկրյա պատվիրակությունների և առանձին անձանց ընդունելության և սպասարկման հետ կապված ծախսերը հաստատվում են նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կողմից և մտցվում համապատասխան նախարարության, պետական վարչության ու գերատեսչության ապարատի պահպանման ծախսերի նախահաշվի մեջ:

3. Նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների ղեկավարներին` սահմանել հսկողություն օտարերկրյա պատվիրակությունների և առանձին անձանց ընդունելության և սպասարկման նպատակով պետական միջոցների ճիշտ ու խնայողաբար օգտագործման նկատմամբ:

4. Թույլատրել նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին սույն որոշման 1-ին կետով չնախատեսված դեպքերում օտարերկրյա պատվիրակությունների և առանձին անձանց ընդունելության համար ծախսերը կատարել մեկ մարդու համար` օրական մինչև 350 ռուբլու սահմաններում, տվյալ նախարարության, պետական վարչության և գերատեսչության ծախսերի նախահաշվի հաշվին:

5. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, գների փոփոխմանը զուգընթաց, օտարերկրյա պատվիրակությունների և առանձին անձանց ընդունելության և սպասարկման միջոցների ծախսերի նորմերում կատարել համապատասխան փոփոխություններ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1993 թվականի

սեպտեմբերի 30-ի թիվ 498 որոշման

 

Ն Ո Ր Մ Ե Ր

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ

 

   1. Հյուրանոցի վարձ (օրական մեկ մարդու համար)      փաստացի կատարված

                                                     ծախսերի չափով

 

   2. Սննդի վարձ (օրական մեկ մարդու համար)           տվյալ

                                                     ժամանակաշրջանում

                                                     հանրապետությունում

                                                     գործող գործուղման

                                                     ծախսերի նորմերի

                                                     չափով

 

3. Կուլտսպասարկումներ (օրական մեկ մարդու

համար, ներառյալ թարգմանիչները և

      ուղեկցող անձինք)                               200 ռ.

 

4. Թարգմանիչների աշխատանքի վարձատրություն

      (օրական)                                       250 ռ.

 

5. Տրանսպորտից օգտվելու վարձը կատարվում է

ըստ այն քաղաքի, շրջանի գործող տարիֆների,

որտեղ ընդունվում է պատվիրակությունը

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ:

 

1. Հյուրանոցում տեղերի ամրագրումների հետ կապված ծախսերը նախատեսվում են սույն նորմերով, որոնք սահմանված են այն քաղաքի, շրջանի հյուրանոցի մեկ օրվա վարձի չափով, որտեղ տվյալ պատվիրակությունը օգտվում է հյուրանոցից:

2. Ավտոմոբիլային տրանսպորտով պատվիրակությունների սպասարկման ծախսերը նախատեսվում են ժամային վարձատրության հաշվարկով. պատվիրակության ղեկավարի համար` մարդատար ավտոմեքենայով օրական 12-ժամյա աշխատանքի համար.

պատվիրակության անդամների համար` պատվիրակության մինչև 10 մարդու առկայության դեպքում մարդատար ավտոմեքենայով յուրաքանչյուր 5 հոգու համար 10-ժամյա աշխատանքի համար:

10 մարդուց ավելի պատվիրակության դեպքում` ավտոբուսով (ուղևորատարությունից ելնելով) օրական 10-ժամյա աշխատանքի համար:

3. Հինգ մարդուց ավելի պատվիրակության դեպքում նրան ուղեկցող անձանց և թարգմանիչների թիվը պետք է որոշվի պատվիրակության հինգ հոգուց ոչ ավելի անդամների համար մեկ թարգմանչի, ուղեկցողի հաշվով:

4. Պաշտոնական նախաճաշի, ճաշի, ընթրիքի (ընդունելության կազմակերպում) համար ծախսերը կատարվում են օրական 1600 ռուբլի` մեկ մարդու համար:

5. Նշված նորմերը ենթակա են ինդեքսավորման:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.1993
N 498
Որոշում