Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ...

 

 

031.0050.050418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը.

1. Ուժը կորցրած ճանաչել`

i

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի մարտի 3-ի «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50 տարին» հոբելյանական մեդալով պարգևատրման կարգը հաստատելու մասին» ՆԿ-128 կարգադրությունը.

i

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակներ հիմնելու մասին» ՆԿ-113-Ն կարգադրությունը.

i

3) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի հունիսի 2-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևներ հիմնելու մասին» ՆԿ-127-Ն կարգադրությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն կարգադրության 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում առաջանալիք իրավակարգավորման հնարավոր բացերը կանխելու նպատակով ապահովել համապատասխան իրավական ակտի նախագծի մշակումը և սահմանված կարգով ընդունող մարմնի հաստատմանը ներկայացնելը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, բացառությամբ սույն կարգադրության 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն կարգադրության պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

5 ապրիլի 2018 թվականի

ՆԿ-50-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
05.04.2018
N ՆԿ-50-Ն
Կարգադրություն