Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱ ...

 

 

010.0029.070300

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2000 թվականի փետրվարի 7-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1. Օրենսգրքի 141 հոդվածի 4-րդ կետի 2-րդ նախադասության մեջ «հրապարակած» բառից հետո լրացնել «և (կամ) օգտագործած» բառերը:

i

2. Օրենսգրքի 1104 հոդվածի 4-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել «, պայմանով, որ դրանք վնաս չպատճառեն մտավոր սեփականության օբյեկտների բնականոն օգտագործմանը և անհիմն չոտնահարեն հեղինակների իրավունքները` հաշվի առնելով երրորդ անձանց օրինական շահերը» բառերով:

i

3. Օրենսգրքի 1124 հոդվածի`

ա) 2-րդ կետի 5-րդ ենթակետը «ձայնագրությունը» բառից հետո լրացնել «կամ տեսագրությունը» բառերով,

բ) 2-րդ կետի 6-րդ ենթակետը «ձայնագրության» բառից հետո լրացնել «կամ տեսագրության» բառերով,

գ) 3-րդ կետի «տպաքանակի տարածումը» բառերը փոխարինել «մեկ կամ ավելի օրինակների պատրաստումը» բառերով:

i

4. Օրենսգրքի 1131 հոդվածի`

ա) 1-4-րդ կետերի «հեղինակային իրավունք» բառերը փոխարինել «հեղինակի գույքային իրավունք» բառերով,

բ) 2-րդ կետի «մահվանից հետո`» բառերը փոխարինել «մահվանը հաջորդող տարվա հունվարի 1-ից հաշված`» բառերով:

i

5. Օրենսգրքի 1132 հոդվածի 1-ին կետի «հեղինակային» բառը փոխարինել «հեղինակի գույքային» բառերով:

i

6. Օրենսգրքի 1139 հոդվածը «տեսակատարումների» բառից հետո լրացնել «տեսագրումների» բառերով:

i

7. Օրենսգրքի 1140 հոդվածի`

ա) 1-ին կետի «տեսակատարումներ» բառը փոխարինել «տեսագրումներ» բառով,

բ) 3-րդ կետի «տեսակատարման» բառը փոխարինել «տեսագրման» բառով:

i

8. Օրենսգրքի 1141 հոդվածի առաջին նախադասության և 3-րդ ենթակետի «տեսակատարման» բառը փոխարինել «տեսագրման» բառով:

i

9. Օրենսգրքի`

ա) 1142 հոդվածի 2-րդ կետի «Ձայնա և տեսակատարում» բառերը փոխարինել «Ձայնագրություն և տեսագրություն» բառերով,

բ) 1142 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Սույն հոդվածով սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է սույն հոդվածի 1-3-րդ կետերում նշված իրավաբանական փաստերին հաջորդող տարվա հունվարի 1-ից:»:

i

10. Օրենսգրքի 1144 հոդվածի 2-րդ կետը «տրամադրվում է» բառից հետո լրացնել «արդյունաբերության մեջ կիրառելի» բառերով: Նույն կետի 1-ին և 3-րդ ենթակետերից հանել «արդյունաբերության մեջ կիրառելի» բառերը, 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել նաև «և լուծում համարված» բառերը:

i

11. Օրենսգրքի 1157 հոդվածի 4-րդ կետից հանել «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը:

i

12. Օրենսգրքի 1162 հոդվածի 1-ին կետից հանել 1-ին նախադասությունը:

i

13. Օրենսգրքի 1167 հոդվածի 1-ին կետի 2-րդ նախադասությունը «գործում է» բառերից հետո լրացնել «նաև» բառով:

i

14. Օրենսգրքի`

ա) 1171 հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ապրանքային նշան (սպասարկման նշան) է համարվում բառային, պատկերային, ծավալային կամ այլ նշանը, ներառյալ` ապրանքի ծագման մասին ցուցում պարունակող նշանը, որը ծառայում է մեկ անձի ապրանքները և ծառայությունները մեկ այլ անձի միատեսակ ապրանքներից և ծառայություններից տարբերելու համար:»,

բ) 1171 հոդվածի 4-րդ կետից հանել «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը,

գ) 1171 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Ապրանքի ծագման ցուցում պարունակող նշան է համարվում այն արտահայտությունը և (կամ) նշանը, որն առևտրային գործունեության մեջ օգտագործվում է որևէ պետության տարածքից կամ այդ տարածքի որոշակի շրջանից կամ տեղանքից ծագող ապրանքը նույնականացնելու համար, եթե ապրանքի սկզբնական որակը, համբավը կամ այլ բնութագրերն էականորեն վերագրվում են դրա աշխարհագրական ծագմանը (աշխարհագրական նշում):»:

i

15. Օրենսգրքի 1178 հոդվածի 3-րդ կետը վերջին «ոչնչացման» բառից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

7 մարտի 2000 թ.

ՀՕ-29

 

 

pin
ՀՀ 07.02.2000
N ՀՕ-29 օրենք