Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 624 ՈՐՈ ...

 

 

041.0335.050418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 ապրիլի 2018 թվականի N 335-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 624 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 624 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 5-րդ կետում «Հանձնաժողովի քարտուղարության պետն» բառերը փոխարինել «Պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավարն» բառերով.

2) 6-րդ կետից հանել «դրոշմակնիք և» բառերը.

i

3) 7-րդ կետում`

i

ա. «գ» ենթակետից հանել «յուրաքանչյուր ամիս» բառերը,

բ. ուժը կորցրած ճանաչել «ե» ենթակետը.

4) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի «գ» ենթակետը.

i

5) 9-րդ կետից հանել «, հանձնաժողովի քարտուղարության և աշխատանքային խմբերի» բառերը.

6) 10-րդ կետում`

i

ա. 1-ին պարբերությունը «ամիսը» բառից առաջ լրացնել «երկու» բառով,

բ. 3-րդ պարբերությունում «առնվազն երեք քառորդը» բառերը փոխարինել «կեսից ավելին» բառերով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ պարբերությամբ. «Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել հեռուստակոնֆերանսի, էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման միջոցով».

7) 11-րդ կետից հանել «` բաց քվեարկությամբ» բառերը.

i

8) 12-րդ կետում`

i

ա. «բ» ենթակետում «վայրը» բառը փոխարինել «ձևը» բառով,

բ. ուժը կորցրած ճանաչել «ը» ենթակետը.

9) ուժը կորցրած ճանաչել 16-22-րդ կետերը:

 

i

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.04.2018
N 335-Ա
Որոշում