Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐ ...

 

 

124.0157.160318

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        03            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12418077

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

13 մարտի 2018 թվականի N 157-Ն

 

i

ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը և 221-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ռոյալթիի հարկային հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի մարտի 13-ի

N 157-Ն հրամանի

 

Ձև

._____________________________________________________________________.

| ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ          |    Փաստաթղթի հերթական համարը   |

|                                    |______________________________  |

|                                    |(լրացվում է հարկային մարմնի     |

|                                    |         կողմից)                |

|_____________________________________________________________________|

|          ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ                          [1]|

|_____________________________________________________________________|

|Վճարողը                         [1.1]|                               |

|_____________________________________|_______________________________|

|Վճարողի գտնվելու վայրը               |                               |

|(բնակության վայրը)              [1.2]|                               |

|_____________________________________|_______________________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը   [1.3]|   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Հաշվետու ժամանակաշրջանը (տարի)  [1.4]|       |       |       |       |

|_____________________________________________________________________.

|

|_____________________________________________________________________.

|                       ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՇՎԱՐԿ                      |    [2]|

|_____________________________________________________________________|

|Ռոյալթիի հաշվարկման Բ(1) բազան      [2.1]|                           |

|_________________________________________|___________________________|

|Հայաստանի Հանրապետության հարկային        |                           |

|օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված` Բ(1)-ի  |                           |

|հետ անմիջականորեն կապված նվազեցումների   |                           |

|(բացառությամբ ֆինանսական ծախսերի,        |                           |

|ռոյալթիի և  նախորդ տարիների հարկային     |                           |

|վնասների) հանրագումարը              [2.2]|                           |

|_________________________________________|___________________________|

|Ռոյալթիի հաշվարկման Բ(2) բազան      [2.3]|                           |

|_________________________________________|___________________________|

|ՖԾ` Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված      |                           |

|կարգով հաշվարկված ֆինանսական ծախսեր [2.4]|                           |

|_________________________________________|___________________________|

|Ռոյալթիի հաշվարկման Բ(3) բազան      [2.5]|                           |

|_________________________________________|___________________________|

|R(1)` Ռոյալթիի դրույքաչափը Բ(1) բազայի   |                           |

|համար (4%)                          [2.6]|                           |

|_________________________________________|___________________________|

|R(2)` Ռոյալթիի դրույքաչափը Բ(2) բազայի   |                           |

|համար (12.5%)                       [2.7]|                           |

|_________________________________________|___________________________|

|R(3)` Ռոյալթիի դրույքաչափը Բ(3) բազայի   |                           |

|համար (15%)                         [2.8]|                           |

|_________________________________________|___________________________|

|Բ(1)-ի նկատմամբ հաշվարկված ռոյալթի  [2.9]|                           |

|_________________________________________|___________________________|

|Բ(2)-ի նկատմամբ հաշվարկված ռոյալթի [2.10]|                           |

|_________________________________________|___________________________|

|Բ(3)-ի նկատմամբ հաշվարկված ռոյալթի [2.11]|                           |

|_________________________________________|___________________________|

|Ընդամենը հաշվարկված ռոյալթի        [2.12]|                           |

|_________________________________________|___________________________|

|Ռոյալթիի գծով արտոնություններ      [2.13]|[2.13.1]   [2.13.2]        |

|                                         |___________________________|

|                                         |[2.13.3]                   |

|_________________________________________|___________________________|

|Հաշվարկված ռոյալթի` հաշվի առնելով        |                           |

|ռոյալթիի գծով արտոնությունները     [2.14]|                           |

|_________________________________________|___________________________|

|Հաշվարկված ռոյալթիի կանխավճարների        |                           |

|հանրագումար                        [2.15]|                           |

|_________________________________________|___________________________|

|Վճարման ենթակա ռոյալթի             [2.16]|                           |

|_________________________________________|___________________________|

|Հաշվարկված ռոյալթիի և  ռոյալթիի կանխա-   |             ()            |

|վճարների հանրագումարի բացասական          |                           |

|տարբերություն                      [2.17]|                           |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

| ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ                  |[3]|

|_____________________________________________________________________|

|Խտանյութի     |Վճարվող      |Խտանյութի    |Չափման     |Իրացման       |

|յուրաքանչյուր |յուրաքանչյուր|ֆիզիկական    |միավորը    |շրջանառություն|

|տեսակի        |տեսակի մետաղի|ծավալը       |           |              |

|անվանումը     |անվանումը    |             |           |              |

|______________|_____________|_____________|___________|______________|

|   [3.1]      |   [3.2]     |    [3.3]    |   [3.4]   |    [3.5]     |

|______________|_____________|_____________|___________|______________|

|Պղնձի խտանյութ|Պղինձ        |             |           |              |

|              |_____________|_____________|___________|______________|

|              |Ոսկի         |             |           |              |

|              |_____________|_____________|___________|______________|

|              |Արծաթ        |             |           |              |

|              |_____________|_____________|___________|______________|

|              |Այլ վճարվող  |             |           |              |

|              |մետաղներ     |             |           |              |

|______________|_____________|_____________|___________|______________|

|Մոլիբդենի     |Մոլիբդեն     |             |           |              |

|խտանյութ      |_____________|_____________|___________|______________|

|              |Այլ վճարվող  |             |           |              |

|              |մետաղներ     |             |           |              |

|______________|_____________|_____________|___________|______________|

|Ցինկի խտանյութ|Ցինկ         |             |           |              |

|              |_____________|_____________|___________|______________|

|              |Ոսկի         |             |           |              |

|              |_____________|_____________|___________|______________|

|              |Արծաթ        |             |           |              |

|              |_____________|_____________|___________|______________|

|              |Այլ վճարվող  |             |           |              |

|              |մետաղներ     |             |           |              |

|______________|_____________|_____________|___________|______________|

|Այլ խտանյութեր|Վճարվող      |             |           |              |

|              |մետաղներ     |             |           |              |

|______________________________________________________|______________|

|Իրացման շրջանառություն                           [3.6]|              |

|______________________________________________________|______________|

|Ռոյալթիի հաշվարկման բազայի ճշտումներ             [3.7]|              |

|______________________________________________________|______________|

|Ռոյալթիի հաշվարկման բազա                         [3.8]|              |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՁՈՒԼՎԱԾՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ                   |[4]|

|_____________________________________________________________________|

|Ձուլվածքի անվանումը|Ձուլվածքի|Չափման |Ձուլվածքի  |Ձուլված- |Իրացման  |

|(մեկից ավելի       |կշիռը    |միավորը|(մետաղի)   |քին      |շրջանա-  |

|մետաղների դեպքում  |(մեկից   |       |կշռի մեկ   |(մետաղին)|ռությունը|

|մետաղների առանձին  |ավելի    |       |միավորի    |համա-    |         |

|անվանումները)      |մետաղների|       |համար      |պատասխան |         |

|___________________|դեպքում  |       |օգտագործված|օգտագործ-|         |

|Տեսակ    |Մետաղի   |մետաղների|       |խտանյութի  |ված      |         |

|         |անվանում |առանձին  |       |հաշվարկային|խտանյութի|         |

|         |         |կշիռները)|       |մեծություն |ֆիզիկական|         |

|         |         |         |       |           |ծավալը   |         |

|_________|_________|_________|_______|___________|_________|_________|

|  [4.1]  |  [4.2]  |  [4.3]  | [4.4] |   [4.5]   |  [4.6]  |  [4.7]  |

|_________|_________|_________|_______|___________|_________|_________|

|_________|_________|_________|_______|___________|_________|_________|

|_________|_________|_________|_______|___________|_________|_________|

|_________|_________|_________|_______|___________|_________|_________|

|___________________________________________________________|_________|

|Ռոյալթիի հաշվարկման բազա                              [4.8]|         |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|ԽՏԱՆՅՈՒԹԻ, ՁՈՒԼՎԱԾՔԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ    |[5]|

|ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ                     |   |

|_____________________________________________________________________|

|Մատակարարված |Համապատասխան|Չափման |Մատակարարված|Մատակարարված|Իրացման |

|արտադրանքի   |մետաղի կշիռը|միավորը|արտադրանքում|արտադրանքում|շրջանա- |

|արտադրության |            |       |պարունակվող |պարունակվող |ռու-    |

|համար ծախսված|            |       |մետաղի կշռի |մետաղին     |թյունը  |

|յուրաքանչյուր|            |       |մեկ միավորի |համապատասխան|        |

|մետաղի       |            |       |համար       |օգտագործված |        |

|անվանումը    |            |       |օգտագործված |խտանյութի   |        |

|             |            |       |խտանյութի   |ֆիզիկական   |        |

|             |            |       |հաշվարկային |ծավալը      |        |

|             |            |       |մեծություն  |            |        |

|_____________|____________|_______|____________|____________|________|

|    [5.1]    |    [5.2]   | [5.3] |   [5.4]    |    [5.5]   |  [5.6] |

|_____________|____________|_______|____________|____________|________|

|_____________|____________|_______|____________|____________|________|

|_____________|____________|_______|____________|____________|________|

|____________________________________________________________|________|

|Ռոյալթիի հաշվարկման բազա                               [5.7]|        |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|ԱՌԱՆՑ ԽՏԱՆՅՈՒԹԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՆՔԱՔԱՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎՈՂ     |[6]|

|ՑԱՆԿԱՑԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ                      |   |

|_____________________________________________________________________|

|Մատակարարված արտադրանքի    |Արտադրանքում  |Չափման   |Իրացման         |

|կամ դրանում պարունակվող    |պարունակվող   |միավորը  |շրջանառությունը |

|մետաղի անվանում            |համապատասխան  |         |                |

|___________________________|              |         |                |

|Տեսակ     |Մետաղի անվանում |              |         |                |

|__________|________________|______________|_________|________________|

|  [6.1]   |       [6.2]    |      [6.3]   |  [6.4]  |     [6.5]      |

|__________|________________|______________|_________|________________|

|__________|________________|______________|_________|________________|

|__________|________________|______________|_________|________________|

|____________________________________________________|________________|

|Ռոյալթիի հաշվարկման բազա                       [6.6]|                |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնատար անձ _____________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

«___» _________20_____թ.

 

ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ռոյալթիի հարկային հաշվարկը (այսուհետ` հաշվարկ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 198-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռոյալթի վճարողների կողմից լրացվում և ներկայացվում է Օրենսգրքի 221-րդ հոդվածին համապատասխան:

2. Հաշվարկում արժեքային ցուցանիշներն արտացոլվում են դրամներով (առանց լումաների), իսկ բնեղեն ցուցանիշները` համապատասխան չափման միավորներով (ստորակետից հետո վեց նիշի ճշտությամբ):

3. Հաշվարկի [1] բաժնում լրացվում են`

1) [1.1] տողում` հաշվարկ ներկայացնող կազմակերպության լրիվ անվանումը.

2) [1.2] տողում` կազմակերպության գտնվելու վայրը.

3) [1.3] տողում` կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը.

4) [1.4] տողում` հաշվետու տարին, որի համար ներկայացվում է հաշվարկը կամ ճշտված հաշվարկը:

4. Հաշվարկի [2] բաժնում լրացվում է ռոյալթիի հաշվարկը: Հաշվարկի [2] բաժնում լրացվում են`

1) [2.1] տողում` ռոյալթիի հաշվարկման Բ(1) բազան` հաշվետու տարում մատակարարված խտանյութի, խտանյութի փոխարեն կամ առանց խտանյութի ստացման ձուլվածքի կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի իրացման շրջանառությունը ([3.8], [4.8], [5.7] և [6.6] տողերի հանրագումարը).

2) [2.2] տողում` հաշվետու տարում համախառն եկամտից կատարված` Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված` Բ(1)-ի հետ անմիջականորեն կապված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական ծախսերի, ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների) հանրագումարը.

3) [2.3] տողում` ռոյալթիի հաշվարկման Բ(2) բազան` շահույթը նախքան հարկումը ([2.1] - [2.2]): Բացասական տարբերություն ստացվելու դեպքում [2.3] տողում լրացվում է «0».

4) [2.4] տողում` Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ֆինանսական ծախսերը, որոնք Բ(3)-ի հաշվարկման նպատակով հաշվի են առնվում Կառավարության սահմանած կարգով, դեպքերում և չափերով.

5) [2.5] տողում` ռոյալթիի հաշվարկման Բ(3) բազան` շահույթ նախքան հարկումը ([2.3] - [2.4] - [2.9] - [2.10] - [2.1] X 0.15): Բացասական տարբերություն ստացվելու դեպքում [2.5] տողում լրացվում է «0».

6) [2.6] տողում` ռոյալթիի հաշվարկման Բ(1) բազայի նկատմամբ կիրառվող` Օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված 4% դրույքաչափը.

7) [2.7] տողում` ռոյալթիի հաշվարկման Բ(2) բազայի նկատմամբ կիրառվող` Օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված 12.5% դրույքաչափը.

8) [2.8] տողում` ռոյալթիի հաշվարկման Բ(3) բազայի նկատմամբ կիրառվող` Օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված 15% դրույքաչափը.

9) [2.9] տողում` [2.1] տողի նկատմամբ [2.6] տողում նշված դրույքաչափով (տոկոսով) հաշվարկված ռոյալթիի գումարը.

10) [2.10] տողում` [2.3] տողի նկատմամբ [2.7] տողում նշված դրույքաչափով (տոկոսով) հաշվարկված ռոյալթիի գումարը.

11) [2.11] տողում` [2.5] տողի նկատմամբ [2.8] տողում նշված դրույքաչափով (տոկոսով) հաշվարկված ռոյալթիի գումարը.

12) [2.12] տողում` հաշվետու տարվա համար ընդամենը հաշվարկված ռոյալթիի գումարը ([2.9]+[2.10]+[2.11]).

13) [2.13] տողի [2.13.3] վանդակում` վճարողին օրենքով վերապահված ռոյալթիի արտոնությունների հանրագումարը ([2.13.2] վանդակների մեծությունների հանրագումարը): Ընդ որում, [2.13.1] վանդակում լրացվում է համապատասխան իրավական ակտի անվանումը, հոդվածը, մասը, ([2.13.2] վանդակում` լրացնելով արտոնության համապատասխան գումարը): Արտոնություններ սահմանված չլինելու դեպքում [2.13] տողի [2.13.2] վանդակում լրացվում է «0».

14) [2.14] տողում` հաշվետու տարվա համար հաշվարկված ռոյալթիի գումարը` հաշվի առնելով ռոյալթիի արտոնությունները ([2.12] տողի և [2.13] տողի` [2.13.3] վանդակի մեծությունների դրական տարբերությունը), որի հիման վրա Օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` հաշվետու տարվան հաջորդող տարվա համար հաշվարկվում և վճարվում են ռոյալթիի կանխավճարների գումարները: Դրական տարբերություն չառաջանալու դեպքում [2.14] տողում լրացվում է «0».

15) [2.15] տողում` օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` հաշվետու տարվա համար հաշվարկված (հաշվետու տարվան նախորդող տարվա ռոյալթիի գումարի մեկ քառորդի չափով) ռոյալթիի կանխավճարների հանրագումարը (2023 թվականի հաշվետու տարվա համար` հաշվետու տարվան նախորդող տարվա ռոյալթիի գումարի 30 տոկոսի չափով յուրաքանչյուր եռամսյակի համար հաշվարկված ռոյալթիի կանխավճարների հանրագումարը).

16) [2.16] տողում` հաշվետու տարվա համար վճարման ենթակա ռոյալթիի գումարը ([2.14] և [2.15] տողերի մեծությունների դրական տարբերությունը): Տարբերություն չառաջանալու դեպքում [2.16] տողում լրացվում է «0», իսկ բացասական տարբերությունը լրացվում է [2.17] տողում:

5. Հաշվարկի [3] բաժնում, Օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, լրացվում է խտանյութի իրացման շրջանառության հաշվարկը: Հաշվարկի [3] բաժնում լրացվում են`

1) հաշվետու տարվա ընթացքում մատակարարված խտանյութերը խմբավորելով ըստ [3.1] սյունակում նշված խտանյութերի տեսակների (պղնձի խտանյութ, մոլիբդենի խտանյութ, ցինկի խտանյութ, այլ խտանյութ): Այլ խտանյութերը, խմբավորված ըստ խտանյութերի նույն տեսակների, լրացվում են առանձին տողով.

2) հաշվետու տարվա ընթացքում մատակարարված խտանյութերում պարունակվող մետաղները խմբավորելով ըստ [3.2] սյունակում նշված` վճարվող համարվող յուրաքանչյուր մետաղի տեսակի և [3.1] սյունակում նշված` խտանյութի համապատասխան տեսակի (պղնձի խտանյութերի դեպքում` պղինձ, ոսկի, արծաթ, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ, մոլիբդենի խտանյութի դեպքում` մոլիբդեն, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ, ցինկի խտանյութի դեպքում` ցինկ, ոսկի, արծաթ, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ, այլ խտանյութերի դեպքում` խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող մետաղներ): Վճարվող համարվող այլ մետաղները, խմբավորված ըստ մետաղների և խտանյութերի նույն տեսակների, լրացվում են առանձին տողով.

3) [3.3] սյունակում` ըստ [3.2] սյունակում նշված` վճարվող համարվող յուրաքանչյուր մետաղի տեսակի, մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալը` մատակարարման պայմանագրին համապատասխան (կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) որոշված` մատակարարված խտանյութում վճարվող համարվող մետաղների վերջնական պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով): Եթե մատակարարման պայմանագրին համապատասխան` խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են տարբեր հաշվետու տարիներում, ապա մատակարարման հաշվետու տարում իրացման շրջանառության հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալ հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով (ըստ մատակարարի կողմից տրվող որակի նախնական հավաստագրերի և հաշվարկային փաստաթղթերի) վճարվող համարվող մետաղների պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով).

4) [3.4] սյունակում` համապատասխան չափման միավորը.

5) [3.5] սյունակում` Օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին համապատասխան հաշվարկված իրացման շրջանառության համապատասխան գումարները` ըստ [3.2] սյունակում նշված` վճարվող համարվող յուրաքանչյուր մետաղի տեսակի: Եթե հաշվետու տարին ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը 15 տոկոս կամ ավելի չափով ցածր է նույն ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում` Օրենսգրքով կամ մատակարարման պայմանագրով վճարվող համարվող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների` տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա այդ ամսվա համար իրացման շրջանառություն է համարվում մատակարարված խտանյութում` Օրենսգրքով կամ մատակարարման պայմանագրով վճարվող հանդիսացող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների` տվյալ ամսվա միջազգային միջին գների 85 տոկոսի արտադրյալը.

6) [3.6] տողում` [3.5] սյունակի տողերի հանրագումարը.

7) [3.7] տողում` հաշվետու տարվան նախորդող տարվա պայմանագրերով նախատեսված (եթե պայմանագրին համապատասխան` վերջնահաշվարկը կատարվել է հաշվետու տարում) ռոյալթիի հաշվարկման բազայի վերջնահաշվարկների արդյունքում ճշտումները` որպես նախորդ տարվա հաշվարկում արտացոլված իրացման շրջանառության և հաշվետու տարում կատարված վերջնահաշվարկի արդյունքում ճշտված իրացման շրջանառության տարբերություն: Բացասական մեծությունը [3.7] տողում լրացվում է փակագծերի մեջ, իսկ [3.8] տողում լրացվում է հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկման բազան ([3.6] տող+ [3.7] տող): Դրական տարբերություն չառաջանալու դեպքում [3.8] տողում լրացվում է «0»:

6. Հաշվարկի [4] բաժնում, Օրենսգրքի 202-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, լրացվում է ձուլվածքի իրացման շրջանառության հաշվարկը: Հաշվարկի [4] բաժնում լրացվում են`

1) [4.1] սյունակում` հաշվետու տարում մատակարարման պայմանագրերին համապատասխան մատակարարված ձուլվածքի տեսակները (ձուլվածք կամ համաձուլվածք).

2) [4.2] սյունակում` ձուլվածքում պարունակվող յուրաքանչյուր տեսակի մետաղի անվանումն առանձին տողով.

3) [4.3] սյունակում` մատակարարված ձուլվածքի (մեկից ավելի մետաղների դեպքում` [4.2] սյունակի յուրաքանչյուր տեսակի մետաղի) կշիռն արտահայտված գրամներով կամ տոննաներով.

4) [4.4] սյունակում` համապատասխան չափման միավորը.

5) [4.5] սյունակում` մատակարարված ձուլվածքի (համապատասխան մետաղի) համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծությունը (խտանյութի ֆիզիկական ծավալը)` ձուլվածքի (համապատասխան մետաղի) կշռի միավորի արտադրության համար փաստացի օգտագործված, տեխնոլոգիապես հիմնավորված խտանյութի ֆիզիկական ծավալը` խտանյութում պարունակվող մետաղի (մետաղների) վերջնական պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով).

6) [4.6] սյունակում` մատակարարված ձուլվածքի (մետաղի) կշռին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալը ([4.3] X [4.5]).

7) [4.7] սյունակում` իրացման շրջանառության գումարները, որոնք հաշվարկվում են` ելնելով մատակարարված ձուլվածքի կշռին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութում պարունակվող մետաղների միջազգային միջին գները.

8) [4.8] տողում` [4.7] սյունակի տողերի հանրագումարը:

7. Հաշվարկի [5] բաժնում, Օրենսգրքի 202-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան, լրացվում է խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի իրացման շրջանառության հաշվարկը: Հաշվարկի [5] բաժնում լրացվում են`

1) [5.1] սյունակում` հաշվետու տարում մատակարարման պայմանագրին համապատասխան մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված յուրաքանչյուր տեսակի մետաղի անվանումը.

2) [5.2] սյունակում, ըստ [5.1] սյունակի յուրաքանչյուր մետաղի տեսակի` մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված յուրաքանչյուր մետաղի կշիռն արտահայտված գրամներով կամ տոննաներով.

3) [5.3] սյունակում` համապատասխան չափման միավորը.

4) [5.4] սյունակում` մատակարարված վերջնական արտադրանքում պարունակվող յուրաքանչյուր մետաղի համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծությունը (խտանյութի ֆիզիկական ծավալը)` համապատասխան մետաղի կշռի միավորի արտադրության համար փաստացի օգտագործված, տեխնոլոգիապես հիմնավորված խտանյութի ֆիզիկական ծավալը` խտանյութում պարունակվող մետաղի (մետաղների) վերջնական պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով).

5) [5.5] սյունակում` մատակարարված արտադրանքում պարունակվող մետաղին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալը (գրամներով կամ տոննաներով) ([5.2] X [5.4]).

6) [5.6] սյունակում` իրացման շրջանառության գումարները, որոնք հաշվարկվում են` ելնելով մատակարարված վերջնական արտադրանքին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութում պարունակվող մետաղների միջազգային միջին գները.

7) [5.7] սյունակում` [5.6] սյունակի տողերի հանրագումարը:

8. Հաշվարկի [6] բաժնում, Օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան, լրացվում է առանց խտանյութի ստացման հանքաքարի վերամշակումից հետո ստացվող ցանկացած արտադրանքի իրացման շրջանառության հաշվարկը: Հաշվարկի [6] բաժնում լրացվում են`

1) [6.1] սյունակում` հաշվետու տարում մատակարարման պայմանագրերին համապատասխան մատակարարված արտադրանքի անվանումը.

2) [6.2] սյունակում` մատակարարված արտադրանքում պարունակվող յուրաքանչյուր մետաղի անվանումը.

3) [6.3] սյունակում` հաշվետու տարում մատակարարված արտադրանքում պարունակվող յուրաքանչյուր մետաղի փաստացի վերջնական քանակությունը` գրամներով կամ տոննաներով.

4) [6.4] սյունակում` համապատասխան չափման միավորը.

5) [6.5] սյունակում` իրացման շրջանառության գումարները, որոնք հաշվարկվում են` ելնելով մետաղների փաստացի վերջնական պարունակությունից (գրամներով կամ տոննաներով), կիրառելով մետաղների միջազգային միջին գները.

6) [6.6] սյունակում` [6.5] սյունակի տողերի հանրագումարը:

 

(հրամանը փոփ. 28.10.2022 թիվ 1126-Ն հրաման)

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
13.03.2018
N 157-Ն
Հրաման