Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

 

 

124.0183.270318

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

«27»   03  2018 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12418095

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆ

 

20 մարտի 2018 թվականի N 183-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 414-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԲԱՑՎԱԾ` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՍՔՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ, ԴԻՄՈՒՄԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՄՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 17-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 24-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման բազայում բացված` ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքի ձևը, դիմումի օրինակելի ձևը և անհատական հաշվի քաղվածքը ստանալու նպատակով դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 414-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչել:

2. Սահմանել`

1) ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը դիմումի հիման վրա փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով տվյալների սուբյեկտին տրամադրելու կարգը` համաձայն հավելված N 1-ի.

2) ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը ստանալու դիմումի օրինակելի ձևը` համաձայն հավելված N 2-ի.

3) ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքի ձևը` համաձայն հավելված N 3-ի.

4) ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը ստանալու նպատակով դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը` համաձայն հավելված N 4-ի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի մարտի 20-ի

N 183-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՍՔՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում (այսուհետ` տեղեկատվական բազա) բացված` ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը (այսուհետ` քաղվածք) տվյալների սուբյեկտի դիմումի հիման վրա նրան տրամադրելու կարգը:

2. Սույն կարգում կիրառվող հասկացությունները ունեն «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

3. Քաղվածքը տրամադրվում է փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով:

4. Քաղվածքը փաստաթղթային տեսքով տվյալների սուբյեկտին տրամադրվում է պատվիրված նամակի միջոցով փոստային առաքմամբ կամ հարկային մարմին այցելած տվյալների սուբյեկտին կամ այլ անձին առձեռն տրամադրելու միջոցով:

5. Քաղվածքն էլեկտրոնային տեսքով տվյալների սուբյեկտին տրամադրվում է տվյալների սուբյեկտի նշած էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով:

6. Քաղվածքն ստանալու համար տվյալների սուբյեկտն անձամբ (այդ թվում` հարկային մարմնի կայքին կից գործող տեղեկատվական պորտալի միջոցով) կամ այլ անձի միջոցով դիմում է ներկայացնում հարկային մարմնին:

7. Դիմումում նշվում է`

1) տվյալների սուբյեկտի անունը, ազգանունը, հայրանունը.

2) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

3) հաշվետու ժամանակահատվածի սկիզբը և ավարտը.

4) անհատական հաշվի քաղվածքն էլեկտրոնային տեսքով ստանալու համար դիմելու դեպքում` նաև էլեկտրոնային փոստի հասցեն.

5) անհատական հաշվի քաղվածքը թղթային տեսքով ստանալու համար դիմելու դեպքում` քաղվածքն ստանալու եղանակը (փոստային առաքման եղանակով կամ առձեռն).

6) անհատական հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով ստանալու համար տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկից ավելի անգամ դիմելու դեպքում (բացառությամբ` դիմումի վերադարձից հետո դիմելու) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը.

7) ըստ անհրաժեշտության` տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնությունն անհատական հաշվի քաղվածքն էլեկտրոնային տեսքով ստանալու համար այլ անձի միջոցով դիմելու կամ քաղվածքն այլ անձին առձեռն տրամադրելու միջոցով ստանալու վերաբերյալ, ինչպես նաև այլ անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը:

8. Դիմումն անձամբ ստորագրում է տվյալների սուբյեկտը:

9. Դիմումին կից ներկայացվում են նաև`

1) տվյալների սուբյեկտի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) սույն կարգի 7-րդ կետի 7-րդ ենթակետում նշված դեպքում` այլ անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

10. Քաղվածքն ստանալու դիմումն այլ անձի միջոցով ներկայացվելու դեպքում, եթե տվյալների սուբյեկտը որպես քաղվածքն ստանալու եղանակ նշում է փոստային առաքումը, տվյալների սուբյեկտի համաձայնությունը չի պահանջվում:

11. Քաղվածքն ստանալու դիմումը հաշվառվում է քաղվածքն ստանալու դիմումների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանում:

12. Հարկային մարմինը`

1) վերադարձնում է դիմումը, կամ.

2) տվյալների սուբյեկտին տեղեկացնում է քաղվածքը տրամադրելու անհնարինության մասին, կամ.

3) տվյալների սուբյեկտին տրամադրում է քաղվածքը:

Սույն կետով սահմանված` քաղվածքը տրամադրելու դիմումը տվյալների սուբյեկտին վերադարձվում կամ քաղվածքը տրամադրելու անհնարինության մասին պատասխանը տվյալների սուբյեկտին է տրամադրվում դիմումում նշված քաղվածքն ստանալու եղանակով` ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում:

13. Հարկային մարմինը վերադարձնում է դիմումը` գրավոր (սույն հավելվածով սահմանված ձև 1-ով) հայտնելով վերադարձման պատճառը, եթե դիմումը ներկայացվել է սույն կարգի խախտմամբ (դիմումը լրացված է թերի կամ դիմումին չեն կցվել անհրաժեշտ փաստաթղթերը):

14. Հարկային մարմինը տվյալների սուբյեկտին գրավոր (սույն հավելվածով սահմանված ձև 2-ով) տեղեկացնում է քաղվածքը տրամադրելու անհնարինության մասին, եթե տեղեկատվական բազայում տվյալների սուբյեկտի համար անհատական հաշիվ բացված չէ կամ անհատական հաշվում առկա տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում տվյալների սուբյեկտը եկամուտներ չի ստացել:

15. Հարկային մարմինը քաղվածքը տրամադրում է դիմումը ներկայացնելու (այդ թվում` վերադարձված դիմումի փոխարեն նոր դիմում ներկայացնելու) օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

16. Քաղվածքում ներառվում են`

1) տվյալների սուբյեկտի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

2) հաշվետու ժամանակահատվածը (վարձու աշխատողի կամ պայմանագրային եկամուտ ստացողի դեպքում` տարին և ամիսը (ամիսները), անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի և ինքնազբաղված անձի դեպքում` տարին).

3) հաշվետու ժամանակահատվածում տվյալների սուբյեկտի համար հաշվարկված աշխատավարձի (դրան հավասարեցված վճարումների) չափը, դրանցից հաշվարկված եկամտային հարկի (միջազգային կազմակերպության աշխատողի դեպքում` կենսաթոշակային վճարի) և սոցիալական վճարի չափերը, սոցիալական վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված և վճարված տույժերը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված կուտակային հատկացումների չափը (այդ թվում` սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների չափը` առանձնացված)` ըստ ամիսների և գործատուների.

4) հաշվետու ժամանակահատվածում տվյալների սուբյեկտին վճարված պայմանագրային եկամուտների չափը, դրանցից հաշվարկված եկամտային հարկի և սոցիալական վճարի չափերը, սոցիալական վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված և վճարված տույժերը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված կուտակային հատկացումների չափը (այդ թվում` սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների չափը` առանձնացված)` ըստ ամիսների և գործատուների.

5) աշխատավարձը (դրան հավասարեցված վճարումները) հաշվարկած կամ պայմանագրային եկամուտը վճարած գործատուի ՀՎՀՀ-ն և անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում` անունը, ազգանունը).

6) վարձու աշխատողի դեպքում` աշխատավարձը (դրան հավասարեցված վճարումները) վճարող գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու ժամանակահատվածում աշխատանքային հարաբերությունները դադարելու դեպքում` դադարելու օրը, ամիսը, տարեթիվը.

7) պայմանագրային եկամուտ ստացողի դեպքում` պայմանագրային եկամուտը վճարող գործատուի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու ժամանակահատվածում պայմանագրային հարաբերությունները դադարելու դեպքում` դադարելու օրը, ամիսը, տարեթիվը.

8) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու ժամանակահատվածում պետական հաշվառումից հանվելու կամ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում` նաև հաշվառումից հանվելու կամ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը.

9) նոտարի դեպքում` նոտարի պաշտոնում նշանակվելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու ժամանակահատվածում նոտարի պաշտոնից ազատվելու դեպքում` նոտարի պաշտոնից ազատվելու օրը, ամիսը, տարեթիվը.

10) հաշվետու ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ (շահութահարկի հարկման բազա) համարվող եկամտի, վճարած եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի չափերը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված կուտակային հատկացումների չափը (այդ թվում` սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների չափը` առանձնացված).

11) հաշվետու ժամանակահատվածում նոտարական գործունեությունից ստացված` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ (շահութահարկի հարկման բազա) համարվող եկամտի, վճարած եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի չափերը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված կուտակային հատկացումների չափը (այդ թվում` սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների չափը` առանձնացված).

12) հաշվետու ժամանակահատվածում տվյալների սուբյեկտին վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների չափերը.

13) հաշվետու ժամանակահատվածում որպես ինքնազբաղված անձ ստացած` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, վճարած եկամտային հարկի և սոցիալական վճարի չափերը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված կուտակային հատկացումների չափը.

14) հաշվետու ժամանակահատվածում հաշվարկված և փոխանցված` սոցիալական վճարի ամսական առավելագույն չափը գերազանցող գումարները` ըստ ամիսների (առկայության դեպքում, այդ թվում` մասնակիցներին վերադարձված գումարները` առանձնացված).

15) հաշվետու ժամանակահատվածի վերջին ամսվա դրությամբ` տվյալների սուբյեկտի` հարկային և սոցիալական վճարի ժամկետանց պարտավորությունները և դրանց համար հաշվարկված տույժերը.

16) հաշվետու ժամանակահատվածում վճարված կամավոր կենսաթոշակային վճարի չափը.

17) հաշվետու ժամանակահատվածի վերջին ամսվա դրությամբ` վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը (առկայության դեպքում):

 

Ձև 1

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Փաստաթղթի ելքագրման համար
 _________________________________

1. Ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանուն

2. Ֆիզիկական անձի բնակության վայր

Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ

8. Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համար

 

 

                   

 

Վերադարձման պատճառը (համապատասխան վանդակում կատարվում է նշում)`

 

     Դիմումը լրացված է թերի
     Դիմումին չեն կցվել անհրաժեշտ փաստաթղթերը

 

Պաշտոնատար անձ ____________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

Կ.Տ.

 

_____ ______________20 ____ թ.

 

Ձև 2

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 Փաստաթղթի ելքագրման համար
 _________________________________

1. Ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանուն

2. Ֆիզիկական անձի բնակության վայր

Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ

8. Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համար

 

 

                   

 

Անհնարինության պատճառը (համապատասխան վանդակում կատարվում է նշում)`

 

  Տեղեկատվական բազայում տվյալների սուբյեկտի համար անհատական հաշիվ բացված չէ.
  Անհատական հաշվում առկա տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում տվյալների սուբյեկտը եկամուտներ չի ստացել

 

Պաշտոնատար անձ ____________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

Կ.Տ.

 

_____ ______________20 ____ թ.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի մարտի 20-ի

N 183-Ն հրամանի

 

Օրինակելի ձև

 

ԴԻՄՈՒՄ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԸ ՍՏԱՆԱԼՈՒ

Փաստաթղթի մուտքագրման համար
__________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանուն 2. Ֆիզիկական անձի բնակության վայրը
  3. Քաղվածքը տրամադրող հարկային մարմնի ստորաբաժանումը և բաժինը
Հաշվետու ժամանակահատվածի  
4. Սկիզբ 5. Ավարտ 6. Ներկայացման ամսաթիվ
    _____ _________________ 20 թ.

 

Անձը հաստատող փաստաթղթի 8. Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանք Պետական տուրքի անդորրագրի
6. Տեսակ 7. Սերիա և համար 9. Ամսաթիվ 10. Համար
Ստացման եղանակը 14. Էլեկտրոնային փոստի հասցեն Քաղվածքը առաքել բնակության վայրի հասցեով
11. Առձեռն 12. Փոստային առաքմամբ 13. Էլեկտրոնային փոստով 15. Այո 16. Ոչ
Քաղվածքը առաքել հետևյալ հասցեով
17. Մարզ 18. Համայնք 19. Բնակավայր 20. Փողոց 21. Շենք/տուն 22. Բնակարան 23. Փոստի կոդ
             
24. Դիմումը ներկայացվում է այլ անձի միջոցով 25. Քաղվածքը տրամադրել այլ անձին
Ֆիզիկական անձի (տվյալների սուբյեկտի) համաձայնությունն այլ անձի միջոցով դիմելու կամ այլ անձի միջոցով առձեռն ստանալու դեպքում` տվյալ անձի
26. Անուն 27. Ազգանուն 28. Հայրանուն Անձը հաստատող փաստաթղթի
      29. Տեսակ 30. Սերիա և համար
 
31. Ֆիզիկական անձի (տվյալների սուբյեկտի) ստորագրություն

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի մարտի 20-ի

N 183-Ն հրամանի

 

Ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքի ձև

Փաստաթղթի մուտքագրման համար
_____________________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Ֆիզիկական անձի անուն, ազգանուն

2. ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանք

                     
3. Հաշվետու ժամանակահատված 6. Քաղվածքը տրամադրող հարկային մարմինը
4. Սկիզբ 5. Ավարտ  
   

7. Քաղվածքը ձևավորելու օրը

  Չափի միավոր` Դրամ

 

Բաժին I. Աշխատանքային տեղեկություններ

 

Եկամուտը հաշվարկած (վճարած) գործատու(ներ), Աշխատանքային հարաբերություններ Քաղաքացիաիրավական հարաբերություններ
ՀՎՀՀ Անվանում Սկիզբ Ավարտ Սկիզբ Ավարտ
8 9 10 11 12 13
           

 

Բաժին II. Վարձու աշխատողի (պայմանագրային եկամուտ ստացողի) հաշվարկային տեղեկություններ

 

Հաշվե-տու տարի, ամիս Գործա-տուի ՀՎՀՀ Հաշվետու ժամանակաշրջանում
ստացման ենթակա
(ստացված) եկամտի գումար
Ժամանակավոր անաշխա-տունակության (մայրության) նպաստներ Հաշվարկված Վճարված
Աշխատա-վարձ և դրան հավասա-րեցված եկամուտներ Քաղաքա-ցիաիրա-վական պայմա-նագրով աշխա-տանքի վարձա-տրություն Այլ հարկվող եկամուտ (բացի նպաստ-ների) Հարկվող եկամտի նվազեց-ման ենթակա կամավոր կենսաթո-շակային վճարի գումար Վճարված  Հետ պահված Եկա-մտային հարկ Եկա-մտային հարկի տույժ1 Սոցիա-լական վճար Սոցիա-լական վճարի տույժ Հատկա-ցում սոցիա-լական վճարից (ՀԿԴ փոխանց-ված) Հատկա-ցում սոցիալա-կան վճարի տույժից (ՀԿԴ փոխանց-ված) Պետա-կան հատկա-ցում բյուջեից (ՀԿԴ փոխանց-ված)
14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
                             

 

_____________________

1) 23 սյունակում լրացվում է հարկային գործակալ չհանդիսացող գործատուի աշխատողների եկամտային հարկի տույժը:

 

Բաժին III. Անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) հաշվառման և գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկություններ

 

ՀՎՀՀ Հաշվառման (պաշտոնում նշանակվելու) ամսաթիվ Գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու ամսաթիվ Գործունեությունը վերսկսելու ամսաթիվ Գործունեության դադարեցման (հաշվառումից դուրս գալու), պաշտոնից ազատման ամսաթիվ
29 30 31 32 33
         

 

Բաժին IV. Ձեռնարկատիրական (նոտարական) գործունեությունից հաշվարկային տեղեկություններ

 

Հաշվետու տարի Հարկվող (ձեռնարկատիրական) եկամուտ Վճարված կամավոր կենսաթոշակային վճարի գումար Հաշվարկված Վճարված Նպաստներ
Եկամտային հարկ (շահութահարկ) Սոցիալական վճար Եկամտային հարկ Հատկացում սոցիալական վճարից (ՀԿԴ փոխանցված) Պետական հատկացում բյուջեից (ՀԿԴ փոխանցված) Վճարված Հետ պահված
34 35 36 37 38 39 40 41 42 43
                   

 

Բաժին V. Ինքնազբաղվածությունից հաշվարկային տվյալներ և հաշվետու տարվա վերջում հարկային պարտավորությունների մնացորդի վերաբերյալ տեղեկություններ

 

Հաշվետու տարի Հարկվող եկամուտ Վճարված կամավոր կենսաթոշակային վճարի գումար Հաշվարկված Վճարված Եկամտային հարկի Տուգանք
Եկամտային հարկ Սոցիալական վճար Եկամտային հարկ Հատկացում սոցիալական վճարից (ՀԿԴ փոխանցված Ապառք Տույժ
44 45 46 47 48 49 50 51 52 53
                   

 

Բաժին VI. Հաշվետու տարվա վերջում անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) հարկային և սոցիալական վճարի պարտավորությունների մնացորդի վերաբերյալ տեղեկություններ

 

Եկամտային հարկի (շահութահարկի) Տուգանք Սոցիալական վճարի ապառք Վերադարձման ենթակա եկամտային հարկի (շահութահարկի) գումար
Ապառք Տույժ
54 55 56 57 58
         

 

Բաժին VII. Առավելագույն չափից ավել փոխանցված սոցիալական վճարի վերադարձվող գումարների վերաբերյալ տեղեկություններ

 

Հաշվետու ժամանակահատված (տարի, ամիս) Ընդամենը ամսական Տարեկան
վերադարձման
ենթակա
Վերադարձված գումար
Տարի Սոցիալական վճարի վերադարձման ենթակա գումար ըստ ամիսների Ընդամենը ամսական Տարեկան
I II III IV V VI VII VIII IX X XI XII
59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75
                                 

 

76 Հարկային մարմնի պատասխանատու անձի (անձանց) ստորագրություն (ներ)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի մարտի 20-ի

N 183-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՄՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով ֆիզիկական անձը (այսուհետ` տվյալների սուբյեկտ) կարող է մուտք գործել «Անհատական հաշվի էլեկտրոնային համակարգ» (այսուհետ` Համակարգ), ուղարկել դիմում անհատական հաշվի քաղվածք ստանալու համար և ստանալ քաղվածքը:

2. Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը և եկամտային հարկի, շահութահարկի ու սոցիալական վճարների հաշվառման համակարգում առկա անհատական հաշվի տվյալների գաղտնիության սկզբունքը` անհրաժեշտ է նույնականացնել տվյալների սուբյեկտին մինչև նրա մուտք գործելը անհատական հաշվի իրեն հասանելի մասը: Տվյալների սուբյեկտը Համակարգ մուտքի հնարավորություն կարող է ստանալ թե առցանց տարբերակով (եթե ունի նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն), թե անձամբ հարկային մարմին ներկայանալով:

 

I. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՌՑԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԿԱՐԳԸ

 

3. Տվյալների սուբյեկտին իր անհատական հաշիվ մուտք գործելու հնարավորության ընձեռումը առցանց եղանակով (նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն ունենալու դեպքում) բաղկացած է հետևյալ հիմնական փուլերից`

Փուլ 1 - Անհատական հաշիվ մուտքի հայտի լրացում.

Փուլ 2 - Հայտի ստորագրում.

Փուլ 3 - Էլեկտրոնային նամակով հաստատման ուղարկում տվյալների սուբյեկտին.

Փուլ 4 - Օգտվողի անունի և գաղտնաբառի ընտրություն:

4. Տվյալների սուբյեկտը պետք է լրացնի իր ՀԾՀ-ն, կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի և կոնտակտային տվյալները: Տվյալների վավեր լինելու դեպքում օգտվողը կարողանում է ընտրել օգտվողի անուն և գաղտնաբառ և մուտք գործել անհատական հաշիվների իրեն հասանելի մասը:

 

II. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԸՆՁԵՌՈՒՄ ԱՆՁԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ

 

5. Տվյալների սուբյեկտին իր անհատական հաշիվ մուտք գործելու հնարավորության ընձեռումը անձամբ հարկային մարմին ներկայանալու միջոցով, բաղկացած է հետևյալ հիմնական փուլերից`

Փուլ 1 - Հարկային մարմնի աշխատակցի կողմից անհատական հաշիվ մուտքի հայտի լրացում.

Փուլ 2 - Տվյալների սուբյեկտի էլեկտրոնային փոստին հաստատման նամակի ուղարկում.

Փուլ 3 - Օգտվողի անունի և գաղտնաբառի ընտրություն:

6. Տվյալների սուբյեկտը անձամբ ներկայանում է հարկային մարմին` ՀԾՀ-ով, կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարով, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթով:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
20.03.2018
N 183-Ն
Հրաման