Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄ ...

 

 

040.0455.160418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2018 թվականի N 455-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 232 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների` պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստության հիմնադրույթները և այդ բուհերի ցանկը հաստատելու մասին» N 232 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի ապրիլի 12-ի

N 455-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր (այսուհետ` պայմանագիր) կնքած քաղաքացիների զինվորական պատրաստության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները: Սույն կարգի դրույթները տարածվում են նաև մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը նախկին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումը շարունակելու կապակցությամբ տարկետում ստացած և նախկին «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնառության ընթացքում նախարարության հետ զինվորական պատրաստություն անցնելու մասին պայմանագիր կնքած քաղաքացիների զինվորական պատրաստության կազմակերպման և իրականացման հարաբերությունների վրա:

2. Զինվորական պատրաստության նպատակը պայմանագիր կնքած քաղաքացիներին հետագա զինվորական ծառայության համար անհրաժեշտ ռազմական գիտելիքներով ապահովելն է:

3. Զինվորական պատրաստությունը կազմակերպվում է`

1) դասակի հրամանատարների պաշտոնների համալրման պատրաստությունը` նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում` մոտոհրաձգային, հրաձգային կամ հրետանային դասակների հրամանատարների պատրաստման ծրագրերով.

2) բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստությունը` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում` ռազմաբժշկական պատրաստության ծրագրերով:

4. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված զինվորական պատրաստության ժամկետը 2 տարի 6 ամիս է` բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության 3-7-րդ կիսամյակների ընթացքում` համապատասխան ռազմաուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված դասացուցակով, սակայն ոչ ավելի, քան շաբաթվա մեկ օրվա ընթացքում` 7 ժամ: Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված զինվորական պատրաստության ժամկետը 2 տարի 6 ամիս է` նախարարության առաջարկությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի կողմից սահմանված կիսամյակների ընթացքում և օրերին:

5. Զինվորական պատրաստության ուսումնական ծրագրերը մշակվում և հաստատվում են նախարարության կողմից: ՈՒսումնական ծրագրերը ներառում են նաև միջանկյալ ստուգարքները և ավարտական քննությունը: Զինվորական պատրաստության ընթացքում քաղաքացիները հանձնում են միջանկյալ ստուգարքներ: Յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո քաղաքացիները նախարարության ռազմաբժշկական հաստատությունում անցնում են բժշկական հետազոտություն և փորձաքննություն:

6. Զինվորական պատրաստությունն ավարտվում է ուսումնական ծրագրով նախատեսված նախարարության զորամասերում` մինչև 30 օր տևողությամբ ուսումնական հավաքներով, որից հետո քաղաքացիները հանձնում են զինվորական պատրաստության գծով ավարտական քննություններ:

7. Զինվորական պատրաստության ընթացքում քաղաքացիներն ապահովվում են զինվորական համազգեստով, անհրաժեշտ ուսումնական նյութերով: Քաղաքացիների կողմից զինվորական պատրաստությանը մասնակցության տրանսպորտային ծախսերը չեն փոխհատուցվում: Զինվորական պատրաստության ներգրավման օրերին քաղաքացիներն ապահովվում են մեկանգամյա սննդով` համապատասխան ռազմաուսումնական հաստատության կուրսանտների համար նախատեսված կարգով:

i

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի N 232 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 455-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո զինվորական պատրաստություն անցնող քաղաքացիների և նախարարության իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են քաղաքացու և նախարարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 430-Ն որոշման համաձայն կնքված պայմանագրով:

9. Քաղաքացին զինվորական պատրաստությունից ազատվում է`

1) իր հետ կնքած պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին դիմում ներկայացնելու դեպքում.

2) նախարարության ռազմաբժշկական հաստատությունում բժշկական հետազոտության և փորձաքննության արդյունքներով ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում.

3) բարձրագույն ուսումնական հաստատությունից, անկախ պատճառներից, ազատվելու և (կամ) հեռացվելու դեպքում:

10. Քաղաքացին զինվորական պատրաստությունից հեռացվում է`

1) մեկ ուսումնական տարվա ընթացքում զինվորական պատրաստության ծրագրից, անկախ պատճառներից, 32 ակադեմիական ժամից ավելի բացակայելու կամ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված ուսումնական հավաքին 3 օրացուցային օրվանից ավելի չմասնակցելու դեպքում.

2) զինվորական պատրաստություն անցնելու ժամանակ ռազմաուսումնական հաստատության ներքին կարգ ու կանոնը չպահպանելու (անկարգապահության) պատճառով.

3) զինվորական պատրաստության միջանկյալ ստուգարքների կամ ռազմական պատրաստության գծով ավարտական քննությունների արդյունքում անբավարար առաջադիմություն ցուցաբերելու դեպքում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2018
N 455-Ն
Որոշում