Սեղմել Esc փակելու համար:
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ «Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ...

 

 

040.0461.160418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2018 թվականի N 461-Ա

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակից, որպես նվիրատվություն, ընդունել «Նիսան» մակնիշի, Terrano NTP3 SUV տիպարի (նույնացման համարը` KA2409361 0A, թողարկման տարեթիվը` 2003 թ., թափքի տեսակը` ունիվերսալ թափքով ամենագնաց), 2.750.000 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան և այն, որպես պետական սեփականություն, սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Միավորված ազգերի կազմակերպության հետ նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և ավտոմեքենայի պետական հաշվառման աշխատանքների կատարումը` «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2018
N 461-Ա
Որոշում