Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.04.2018  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 21.06.18 թիվ 700-Ա որոշում)

i

040.0463.160418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2018 թվականի N 463-Ա

 

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի N 1035-Ա որոշմամբ հավանության արժանացած և հավատարմագրային կառավարման հիմնադրի` Հայաստանի Հանրապետության, ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի և հավատարմագրային կառավարչի` «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2017 թվականի սեպտեմբերի 25-ին ստորագրված «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին պայմանագրի 2.15-րդ կետի դրույթը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի ապրիլի 12-ի

N 463-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՆԱԽԱԲԱՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 2. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 3. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 4. ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 5. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 5.1 «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ 5.2 «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ 5.3. «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ 5.4 «ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ 5.5 «ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400ԿՎ 3-ՐԴ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ԵՎ «ՆՈՐԱՎԱՆ» ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ 5.6 «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ» (ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՂՈՐԴԻՉ ԳԻԾ/ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ) ԾՐԱԳԻՐ 5.7 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2018-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՎԵՐՋԱԲԱՆ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» N 1035-Ա որոշմամբ (այսուհետ` որոշում) հավանության արժանացած` հավատարմագրային կառավարման հիմնադրի` Հայաստանի Հանրապետության, ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի և հավատարմագրային կառավարչի` «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի միջև կնքված «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) 2.15-րդ կետի դրույթը` ներկայացվում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման վերաբերյալ սույն ծրագիրը (այսուհետ` ծրագիր), որը նախորոշում է ընկերության արդյունավետ կառավարման առաջնահերթությունները:

Ընկերության հավատարմագրային կառավարումը 25 տարի ժամկետով թույլ կտա հավատարմագրային կառավարչին ծրագրում ներկայացված ներդրումային ծրագրերի իրականացման համար ներգրավել շուկայականից ցածր տոկոսադրույքով, 15-25 տարի մարման ժամկետով փոխառու միջոցներ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխառու միջոցները ներգրավվելու են առանց Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքի, կազմել ընկերության ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման գործողությունների ծրագրեր, իրականացնել շարունակական բարեփոխումներ` ապահովելով ծրագրի կատարման ընթացքում ակնկալվող արդյունքների անընդհատ բարելավումը, այն է` վերակառուցել կամ արդիականացնել ընկերության սեփականությունը հանդիսացող ենթակայանները, էլեկտրահաղորդման գծերը, այլ հիմնական միջոցներ, և այդպիսով ապահովել ծրագրով նախատեսված թիրախային արդյունքները, ընկերության երկարաժամկետ արդյունավետ կառավարումը:

Ծրագրի տեսլականը հիմնված է հետևյալ սկզբունքի վրա` ապահովել անվտանգ և հուսալի էլեկտրահաղորդման համակարգ:

Ծրագիրը միտված է ընկերության արդյունավետ և թափանցիկ կառավարմանը` կարողությունների զարգացմանն ուղղված ներդրումների իրականացմանը, երկարաժամկետ հեռանկարում ֆինանսական կայուն վիճակի ապահովմանը, հաշվառման համակարգի կատարելագործմանը, մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը:

Ծրագրում ներկայացվում են ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, հավատարմագրային կառավարման հիմնական նպատակները, հավատարմագրային կառավարչի և հիմնադրի իրավունքներն ու պարտականությունները, հավատարմագրային կառավարման ընթացքում ներդրումային գործունեությունն ու իրականացման ենթակա միջոցառումները:

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 20-ի N 450 որոշման հիման վրա` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» դուստր ձեռնարկությունը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ՊՓԲԸ) վերակազմավորման միջոցով, այնուհետև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 23-ի N 709 որոշման հիման վրա «Էներգետիկ օբյեկտների մասնագիտացված պահպանություն» ՊՓԲԸ-ն վերակազմակերպվել և միացել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:

2000 թվականի փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ն վերագրանցվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն:

Ընկերությունը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» դուստր ձեռնարկության, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ի և «Էներգետիկ օբյեկտների մասնագիտացված պահպանության» ՊՓԲԸ-ի իրավահաջորդն է:

Ընկերությունը շահույթ հետապնդող առևտրային կազմակերպություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետիրոջ պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի: Ընկերության բաժնետոմսերի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի N 1694-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերի համաձայն: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2017 թվականի օգոստոսի 24-ի N 1035-Ա որոշմամբ հավանություն է տվել ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարումը «Տաշիր կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելուն:

Ընկերության իրավաբանական հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Զորավար Անդրանիկի 1:

Ընկերության հիմնական նպատակն անվտանգ, հուսալի և անխափան էլեկտրաէներգիայի (հզորության) հաղորդման ծառայությունների մատուցումն է:

Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են`

1) էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդումը և տարանցումը` համաձայն էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային և ցանցային կանոնների.

2) հաղորդման ցանցի կառուցումը, վերակառուցումը, սպասարկումը և շահագործումը.

3) իր սեփականությունը հանդիսացող կամ իր տնօրինության տակ գտնվող հաշվիչների պլանային և արտապլանային նորոգման, ստուգաչափման ապահովումը.

4) էներգետիկ օբյեկտների գիտահետազոտական և նախագծային աշխատանքների կատարումը:

Ընկերության գործունեության հիմնական ուղղություններից է նաև «Լոռի-1» հողմաէլեկտրակայանի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացումը, որը 2018 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է իրականացնել դուստր ընկերության միջոցով: Դուստր ընկերության գործունեության հիմնական նպատակն առավելագույն քանակով էլեկտրաէներգիայի արտադրության ապահովումն է:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հավատարմագրային կառավարիչն ունենալով էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման, ինչպես նաև հաղորդման և բաշխիչ ցանցի սպասարկման ու շահագործման անհրաժեշտ փորձառություն, միտված լինելով էլեկտրաէներգետիկական համակարգի արդիականացմանն ու ընդհանուր առաջընթացին, հավատարմագրային կառավարման ընթացքում արդյունավետ մեխանիզմների կիրառման, արտադրական գործառույթների համակարգման ու կենտրոնացման միջոցով սույն ծրագրի իրականացմամբ նպատակադրում է`

1) կարգավորող օրենսդրական դաշտի և իրավապայմանագրային հարաբերությունների շրջանակներում էլեկտրաէներգիայի (հզորության) հաղորդման, տարանցման անվտանգ և հուսալի ծառայությունների մատուցում.

2) էլեկտրաէներգետիկական համակարգի և երկրի ամբողջ տնտեսության կայուն զարգացման, ինչպես նաև հարևան երկրների էներգահամակարգերի հետ ինտեգրման սերտացման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում հաղորդող էլեկտրացանցերի և էներգետիկ օբյեկտների կառուցում, վերազինում և արդիականացում:

Հավատարմագրային կառավարման առաջնահերթություններն են`

1) ֆինանսատնտեսական արդյունավետ կառավարում`

. անհրաժեշտ եկամուտների ապահովում,

. ծախսերի կրճատում և օպտիմալ մակարդակի ապահովում,

. ֆինանսական արդյունքներ ապահովող ներդրումների իրականացում.

2) ներդրումային գործունեության իրականացում`

. արտադրական ենթակառուցվածքների արդիականացում, վերակառուցում և վերազինում, մաշված և դուրսգրման ենթակա ակտիվների նորով փոխարինում,

. տեխնոլոգիական կորուստների և սեփական կարիքների ծախսերի իջեցում,

. ծառայությունների մատուցման որակի բարելավում,

. անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացում,

. շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացում,

. ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների ներդրում, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում.

3) մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ քաղաքականության մշակում և իրականացում`

. անձնակազմի կառավարում,

. ղեկավար անձնակազմի վերապատրաստում և տեխնիկական անձնակազմի ուսուցում` ընկերության արդյունավետ գործունեության շարունակականությունն ապահովելու համար,

. կադրային պլանների մշակում,

. անձնակազմի մոտիվացման համակարգի ներդրում,

. անձնակազմի զարգացում, երիտասարդ, արհեստավարժ մասնագետների ներգրավում,

. կադրային ռեզերվի պատրաստում:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հավատարմագրային կառավարիչը և հիմնադիրն իրավունք ունեն իրացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, պայմանագրով և ծրագրով նախատեսված իրենց իրավունքները:

Հավատարմագրային կառավարիչը և հիմնադիրը պարտավորվում են ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, պայմանագրով և ծրագրով նախատեսված պարտականությունների պատշաճ կատարումը:

Ելնելով հավատարմագրային կառավարչի կողմից ծրագրով նախանշված նպատակների իրականացման կարևորությունից` հավատարմագրային կառավարիչը և հիմնադիրը պարտավորվում են սահմանված ժամկետներում ապահովել ստորև ներկայացվող գործողությունների իրականացումը`

. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) 2016 թվականի դեկտեմբերի 23-ի N 421-Ա որոշմամբ սահմանված էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի հաշվարկում «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման 3-րդ օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ներդրումային ծրագրի իրականացման համար ներգրավված միջոցների 2019 թվականի ընթացքում մարման և սպասարկման համար նախատեսվել է 5 742,0 մլն դրամ: Նշված եկամուտների գծով հաշվետու ժամանակահատվածում (2017 թ.) ծախսեր չեն առաջանում, որով պայմանավորված ամբողջ գումարը կհարկվի շահութահարկով: Արդյունքում, ընկերության համար կառաջանա 1 148,4 մլն դրամ շահութահարկի վճարման պարտավորություն: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման` նշված եկամուտից առաջանում է հիմնադրին շահութաբաժնի վճարման պարտավորություն` 2 296,8 մլն դրամի չափով: Շահութահարկի և շահութաբաժնի գծով ընդհանուր 3 445,2 մլն դրամ վճարելուց հետո ընկերությունը 2019 թվականին չի կարող ապահովել վարկերի մարման և սպասարկման գծով ստանձնած պարտավորությունների կատարումը:

Վերոնշյալի կատարումն ապահովելու համար ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը 2018 թվականի 2-րդ կիսամյակում կմշակի համապատասխան առաջարկություն (այսուհետ` իրավական ակտի նախագիծ), որի ընդունման դեպքում կնվազեցվի ընկերության շահութաբաժնի վճարման ենթակա գումարը` 2 296,8 մլն դրամի չափով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունն ավանդադրել է նշված գումարները, ստացված տոկոսային եկամուտների հաշվին պարտավորվում է վճարել 1148,4 մլն դրամ շահութահարկի գումարը` օրենքով սահմանված կարգով և ժամկետում, իսկ հիմնադիրը պարտավորվում է փոխհատուցել հնարավոր առաջացող տարբերության գումարը` 2019 թվականի ընթացքում նշված վարկի մարման և սպասարկման գծով նախատեսված պարտավորությունը կատարելու համար: Նշված ժամկետը ենթակա է համարժեք փոփոխության վարկի մարման և սպասարկման պարտավորությունների կատարման ժամկետների փոփոխման դեպքում: Հետագայում, հիմնադիրը պարտավորվում է փոխհատուցել «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման 3-րդ օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ներդրումային ծրագրի շրջանակներում էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնով վարկի մարման և սպասարկման գումարների հատուցման և ստեղծվող հիմնական միջոցների մաշվածության ժամկետների անհամապատասխանության արդյունքում առաջացող շահութահարկի և շահութաբաժնի գումարները:

. 2011 թվականի ապրիլի 1-ին ընկերության և «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (արտահանող-հաղորդող) մասին N ԱՏԲ 11/03 պայմանագրով «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում վերջինիս կուտակված պարտքը 2017 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմում է 1 377 166 908 դրամ: 2017 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվել է պարտքի մարման ժամանակացույց մինչև 2022 թվականի մայիս ամիսը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմնադիրը հանդիսանում է «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատերը, հիմնադիրը պարտավորվում է 2018 թվականի ընթացքում ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը նշված ժամանակացույցի վերանայման հարցում` պարտքի մարման նոր ժամանակացույցը սահմանելով մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

. 1994 թվականի դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ասոցիացիայի միջև կնքված վարկային համաձայնագրի հիման վրա 1995 թվականի մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հայէներգո» պետական կոնցեռնի միջև կնքված ենթավարկային համաձայնագրի շրջանակներում 2003 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, «Երևանի ՋԷԿ» և «Հրազդան ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունների միջև կնքվել է պարտքի փոխանցման N 7(50)/CP-2003 թ. պայմանագիրը, այնուհետև ՀՀ ֆինանսների նախարարության, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունների միջև 2003 թվականի ապրիլի 8-ին կնքվել է պարտքի փոխանցման N 5(48)CP-2003 պայմանագիրը, համաձայն որի 2004 թվականի փետրվարի 10-ի դրությամբ պարտավորությունների գումարը կազմել է 9 369 589 ԱՄՆ-ի դոլար (մայր գումարը` 8 988 290 ԱՄՆ-ի դոլար, տոկոսագումարը` 307 351 ԱՄՆ-ի դոլար, տույժ` 73 948 ԱՄՆ-ի դոլար): 2004 թվականի փետրվարի 16-ին պարտքի փոխանցման N 3/CP-2004 պայմանագրով վերը նշված պարտավորությունն ամբողջ գումարի չափով փոխանցվել է ընկերությանը:

Ներկայումս, նշված վարկի գումարների մարածները և սպասարկումներն իրականացնում է ընկերությունը, սակայն դրանք հանձնաժողովը չի ներառում էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնում, քանի որ այդ գումարները չեն օգտագործվել ընկերության կանոնադրական նպատակներով, այլ փոխանցվել են ընկերությանը միայն պարտքի փոխանցման պայմանագրով:

2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պարտավորությունների գումարը կազմում է 3 174 490 ԱՄՆ-ի դոլար (մայր գումարը` 2 988 290 ԱՄՆ-ի դոլար, տոկոսագումարը` 186 200 ԱՄՆ-ի դոլար), որի մարումներն ընկերությունը պարտավորվում է իրականացնել «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության 1 377 166 908 դրամ դեբիտորական պարտքի հաշվին, իսկ հիմնադիրը պարտավորվում է փոխհատուցել վարկի մարման և սպասարկման գումարների ու «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության դեբիտորական պարտքի տարբերության գումարները:

. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը 2018 թվականի 2-րդ կիսամյակում կմշակի համապատասխան առաջարկություն (այսուհետ` իրավական ակտի նախագիծ), համաձայն որի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի նոյեմբերի 16-ի N 30-Ա հանձնարարագրի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից ընկերությունում իրականացված ստուգման արդյունքներով 2016 թվականի հունվարի 18-ին կազմված N 30-Ա ակտով արձանագրված` ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա 924.065,2 հազ. դրամ շահութաբաժնի պարտավորությունը և իրավական ակտի ընդունման օրվա դրությամբ այդ գումարի նկատմամբ հաշվարկված տույժերն ու տուգանքները (այսուհետ` միասին շահութաբաժնի պարտավորություն) կնվազեցվեն` կներդրվեն ընկերությունում` շահութաբաժնի պարտավորության չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

. Հիմնադիրը պարտավորվում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերն Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի օտարման գործընթացն ամբողջական ավարտելու համար:

. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը կմշակի համապատասխան առաջարկություն (այսուհետ` իրավական ակտի նախագիծ), որի ընդունման դեպքում կթույլատրվի հավատարմագրային կառավարչին օտարել ընկերության ներդրումային ծրագրերի շրջանակներում ապամոնտաժված և հետագա օգտագործման կամ շահագործման համար ոչ պիտանի ապրանքանյութական արժեքները:

. Ելնելով այն հանգամանքից, որ հավատարմագրային կառավարչի կողմից ներդրումային ծրագրերի իրականացման համար միջազգային կազմակերպություններից ներգրավվելու են վարկային միջոցներ, իսկ վարկատու կազմակերպությունները հաճախ ունեն գնումների կազմակերպման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերից տարբերվող ընթացակարգեր կամ ուղեցույցներ` հավատարմագրային կառավարիչը պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում պարտավոր է ապահովել ընկերությունում, որպես հանրային կազմակերպություն, գնումների գործընթացը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի համաձայն ընկերության կողմից հաստատված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող գնումների կատարման կարգերին և վարկատու կազմակերպությունների կողմից սահմանված ընթացակարգերին կամ ուղեցույցներին համապատասխան:

. Ելնելով ընկերության արդյունավետ կառավարման, երկարաժամկետ հեռանկարում ֆինանսական կայուն վիճակի ապահովման նկատառումներից` հիմնադիրը պարտավորվում է մինչև 2018 թվականի մայիսի 31-ը առաջարկել հանձնաժողովին իրականացնել անհրաժեշտ իրավակարգավորումներ, վերանայել հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 15-ի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի հաշվարկման մեթոդիկան հաստատելու և հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 4-ի N 158-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 167-Ա որոշմամբ հաստատված «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի հաշվարկման մեթոդիկան` համաձայն ծրագրի 4-րդ գլխում ներկայացված փոփոխությունների:

 

ԳԼՈՒԽ 4. ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ընկերության սակագնային քաղաքականությունը մշակվում է հանձնաժողովի կողմից: Մասնավորապես, ընկերության էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի հաշվարկման կարգը սահմանված է հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 15-ի N 167-Ա որոշմամբ:

Էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի հաշվարկման հիմքում դրվում է անհրաժեշտ հասույթի ապահովման սկզբունքը` համաձայն որի անհրաժեշտ հասույթը պետք է բավարարի լիցենզավորված անձի հուսալի, անվտանգ և շարունակական գործունեության համար անհրաժեշտ ու հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի իրականացումը, հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհատուցումը և ներգրաված կապիտալի դիմաց թույլատրելի (ողջամիտ) շահույթի ստացման ապահովումը:

Հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի N 581-Ա որոշմամբ հաստատվել է ընկերության էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը, որը կազմում է 1,1169 դրամ/կՎտ/ժ առանց ԱԱՀ-ի և ուժի մեջ է մտնում 2018 թվականի փետրվարի 1-ից: Ստորև ներկայացվում են հանձնաժողովի կողմից հաստատված ծախսերն ըստ ծախսային ուղղությունների`

 

(մլն դրամ)

._____________________________________________________________________.

|NN |          Ծախսային հոդվածը                             |Ընդամենը`|

|ը/կ|                                                       |ծախսեր   |

|___|_______________________________________________________|_________|

|1. |Շահագործման և  պահպանման ծախսեր, այդ թվում`            |   3417,9|

|___|_______________________________________________________|_________|

|   |Նյութական ծախսեր                                       |    270,3|

|___|_______________________________________________________|_________|

|   |Նորոգման ծախսեր                                        |    614,4|

|___|_______________________________________________________|_________|

|   |Աշխատավարձ                                             |   2280,0|

|___|_______________________________________________________|_________|

|   |Այլ ծախսեր                                             |    253,2|

|___|_______________________________________________________|_________|

|2. |Մաշվածություն                                          |      4,1|

|___|_______________________________________________________|_________|

|3. |Վարկերի մարում և  սպասարկում                           |   3492,0|

|___|_______________________________________________________|_________|

|4. |Գծային ենթակառուցվածքների չափագրում, հանութագրում      |    198,7|

|___|_______________________________________________________|_________|

|5. |Կարգավորման պարտադիր վճար                              |     18,1|

|___|_______________________________________________________|_________|

|6. |Լիցենզիոն տարեկան տուրք                                |     25,0|

|___|_______________________________________________________|_________|

|7. |Չփոխհատուցվող հարկեր                                   |      6,0|

|___________________________________________________________|_________|

|    Ընդամենը                                               |   7161,9|

._____________________________________________________________________.

 

Ընկերության ֆինանսատնտեսական արդյունավետ կառավարմամբ հնարավորություն կստեղծվի տնտեսված ֆինանսական միջոցներն ուղղելու տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումների իրականացմանը, որը կհանգեցնի ընկերության շահութաբերության բարձրացմանը: Արդյունքում, շահութահարկի և շահաբաժինների տեսքով կավելանան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերը:

Այդ նպատակով հավատարմագրային կառավարիչն առաջարկում է վերանայել էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի հաշվարկման մեթոդիկան` ամրագրելով ստորև ներկայացվող սկզբունքները`

. էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնում շահագործման և պահպանման ծախսերի տարեկան մեծությունը մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը ընդունել 2018 թվականի փետրվարի 1-ից գործող սակագնի հաշվարկում նախատեսված մեծությանը հավասար: Միևնույն ժամանակ, երկրորդ հաշվարկային տարվանից սկսած յուրաքանչյուր հաշվարկային տարի`

1) նորոգման և նյութական ծախսերի մասով կատարել ճշգրտում` հաշվի առնելով ճշգրտման տարվան նախորդող տարվա սպառողական գների ինդեքսը` հրապարակված Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից.

2) աշխատանքի վճարման ծախսերի (աշխատավարձի) մասով կատարել ճշգրտում` համաձայն հետևյալի`

 

Ա2018

Աi= ________ x ԱՄi

ԱՄ2018

 

որտեղ`

Աi - i-րդ հաշվարկային տարվա աշխատանքի վճարման ծախսերի տարեկան մեծությունն է,

Ա2018 - 2018 թվականի փետրվարի 1-ից գործող սակագնի հաշվարկում աշխատանքի վճարման ծախսերի տարեկան մեծությունն է,

ԱՄ2018 - 2018 թվականի փետրվարի 1-ից գործող սակագնի հաշվարկում հանձնաժողովի կողմից աշխատանքի վճարման ծախսերի տարեկան մեծության հաշվարկման համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի մեծությունն է,

ԱՄi - i-րդ հաշվարկային տարվա սակագների հաշվարկում հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի վճարման ծախսերի տարեկան մեծության հաշվարկման համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի մեծությունն է.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներով պայմանավորված այնպիսի ծախսերը, որոնք ընդգրկված չեն եղել 2018 թվականի փետրվարի 1-ից գործող սակագների հաշվարկներում, և Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխություններով պայմանավորված լրացուցիչ ծախսերի առաջացումը, որոնց կատարումը որևէ տարում կգերազանցեն 25 մլն դրամը կամ երկու և ավելի տարիների համար աճողական 50 մլն դրամը, ավելացնել շահագործման և պահպանման ծախսերին.

4) շահագործման և պահպանման ծախսերը ճշգրտել նոր ենթակայանների և օդային գծերի ավելացման դեպքում:

. նպատակային ծրագրերի իրականացման համար ընկերության կողմից արտարժույթով ներգրավված վարկերի հաշվին կատարված ներդրումներն էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի հաշվարկում թույլատրել ամրագրել նաև տվյալ արտարժույթով և արտահայտել Հայաստանի Հանրապետության դրամով` տվյալ սակագնային մարժայի հաշվարկում ներառվող արտարժույթի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի փոխարժեքով: Այդ ներդրումների համար իրականացնել առանձին հաշվառում:

Ներկայացված փոփոխությունների իրականացումը հավատարմագրային կառավարչին հնարավորություն կընձեռի ընկերությունում իրականացնել միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորումներ, պլանավորման և վերահսկողության համար ձևավորել անհրաժեշտ նորմատիվատեղեկատվական բազա, բարձրացնել ծախսերի պլանավորման և վերահսկման գործընթացի արդյունավետությունը և կրճատել անարդյունավետ ծախսերը, ստեղծել բավարար հիմքեր ընկերության երկարաժամկետ ֆինանսական կայունության ապահովման համար: Արդյունքում, հավատարմագրային կառավարման առաջին հինգ տարիների ընթացքում նախատեսվում է կրճատել ընկերության շահագործման և պահպանման ծախսերը շուրջ 761,4 մլն դրամով` ըստ հետևյալ համամասնությունների`

 

(մլն դրամ)

._________________________________________________________________________.

|NN |Ծախսային հոդվածը     |2018 թ.|2019 թ.|2020 թ.|2021 թ.|2022 թ.|2023 թ.|

|ը/կ|                     |       |       |       |       |       |       |

|___|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|1. |Նյութական ծախսեր     |  270,3|  256,8|  243,9|  231,7|  220,2|  209,2|

|___|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|2. |Նորոգման ծախսեր      |  614,4|  583,7|  554,5|  526,8|  500,4|  475,4|

|___|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|3. |Աշխատավարձ           | 2280,0| 2184,0| 2088,0| 1992,0| 1896,0| 1776,0|

|___|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|4. |Այլ ծախսեր           |  253,2|  240,5|  228,5|  217,1|  206,2|  195,9|

|___|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|   |Ընդամենը շահագործման | 3417,9| 3265,0| 3115,0| 2967,6| 2822,8| 2656,5|

|   |և  պահպանման ծախսեր  |       |       |       |       |       |       |

._________________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 5. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին ընկերությունում իրականացվում են մի շարք խոշորամասշտաբ ծրագրեր, որոնք հիմնականում ուղղված են Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի անվտանգության, արդյունավետության և հուսալիության բարձրացմանը, ինչպես նաև հարևան երկրների էներգահամակարգերի հետ վերջինիս ինտեգրմանը:

Հավատարմագրային կառավարիչը հավատարմագրային կառավարման առաջին տարում հանձնաժողովի համաձայնեցմանը կներկայացնի ընկերության 2018-2023 թվականների ներդրումային ծրագիրը (այն ներկայացված է ծրագրի 5.7 ենթագլխում), իսկ հավատարմագրային կառավարման երրորդ տարում` 2023-2043 թվականների ներդրումային ծրագիրը:

Ներկայացված ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում կկրճատվեն էլեկտրաէներգիայի կորուստները և ենթակայաններում էլեկտրաէներգիայի սեփական կարիքների ծախսը, որի ազդեցությունն էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության սակագնի վրա, ըստ նախնական գնահատումների, կկազմի տարեկան շուրջ 868,5 մլն դրամ:

Հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է ավարտել ընկերությունում իրականացվող ստորև նշված ներդրումային ծրագրերը, ինչպես նաև իրականացնել 6.7-րդ ենթագլխում ներկայացված ներդրումային ծրագրերը`

1. Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» ծրագիր («Ագարակ», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցում).

2. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագիր, այդ թվում`

2.1. «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» 220 կՎ օդային գծերի վերակառուցում,

2.2. 110 կՎ «Լալվար-Նոյեմբերյան» օդային էլեկտրահաղորդման գծի վերակառուցում,

3. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագիր («Հաղթանակ» և «Վանաձոր-1» ենթակայանների վերակառուցում).

4. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագիր («Աշնակ» ենթակայանի վերակառուցում).

5. Իրանի արտահանման զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Իրան- Հայաստան 400 կՎ 3-րդ էլեկտրահաղորդման օդային գծի և «Նորավան» ենթակայանի կառուցում» ծրագիր.

6. KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց-1» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) ծրագիր:

 

5.1. «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈԻՄ» ԾՐԱԳԻՐԸ

 

«Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրված 23,4 մլն ԱՄՆ-ի դոլար վարկային միջոցների հաշվին: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 3,14 տոկոս, իսկ մարումներն իրականացվելու են կիսամյակային հավասարաչափ վճարումներով` 2019 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2039 թվականի մայիսի 15-ը: Ծրագրի շրջանակներում առաջացող հարկերը և տուրքերը համաֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, որի մարումները իրականացվելու են վարկի մարման պայմաններով և ժամկետներում:

Ծրագրի շրջանակներում իրականացվում է 220/110/35/6 կՎ «Շինուհայր» ենթակայանի վերակառուցում և 220 կՎ «Ագարակ» փոխանջատիչ կետի փոխարեն 220/110/6 կՎ «Ագարակ-2» ենթակայանի կառուցում:

Ծրագրի նպատակը`

. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի արդյունավետությունը բարելավելն է,

. ներքին էներգահաղորդման ցանցի արդյունավետությունը բարձրացնելն է,

. տարածաշրջանի սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը բարձրացնելն է,

. հանրապետության կայուն տնտեսական զարգացմանն աջակցելն է,

. էլեկտրաէներգիայի հուսալի, ճկուն և փոխշահավետ միջսահմանային փոխանակումներն ապահովելն է` Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի միջև:

Ծրագրի շրջանակներում աշխատանքները նախատեսվում է ավարտել 2019 թվականին:

Ծրագրի ավարտից հետո կբարձրանա էներգահամակարգի շահագործման արդյունավետությունն ու էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության որակը, ինչն իր հերթին կնպաստի կայուն տնտեսական զարգացմանը:

220/110/35/6 կՎ «Շինուհայր» ենթակայանի վերակառուցումը հնարավորություն կտա ենթակայանի շահագործման ժամկետը երկարաձգել նվազագույնը 25 տարով, իսկ սեփական կարիքների ծախսը կրճատել շուրջ 2,0 մլն կՎտ/ժ-ով, որի ազդեցությունն էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության սակագնի վրա կկազմի շուրջ 80,0 մլն դրամ:

220 կՎ «Ագարակ» փոխանջատիչ կետի փոխարեն 220/110/6 կՎ «Ագարակ-2» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա Իրանի Իսլամական Հանրապետության հետ իրականացնել էլեկտրաէներգիայի հուսալի, ճկուն և փոխշահավետ միջսահմանային փոխանակումներ:

 

5.2. «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ

 

«Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից տրամադրված 39,0 մլն ԱՄՆ-ի դոլար վարկային միջոցների հաշվին: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է ուղղորդիչ տոկոսադրույք (Libor) + ՀԲ փոփոխական սփրեդ + միջնորդավճար 1 տոկոս, իսկ մարումներն իրականացվելու են կիսամյակային հավասարաչափ վճարումներով` 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2036 թվականի մայիսի 15-ը: Ծրագրի շրջանակներում առաջացող հարկերը և տուրքերը համաֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, որի մարումներն իրականացվելու են վարկի մարման պայմաններով և ժամկետներում:

Ծրագրի շրջանակներում վերակառուցվում է 1950-ական թվականներին կառուցված, ֆիզիկապես և բարոյապես մաշված Հրազդան ԶԷԿ-ից մինչև 220/110/35/6 կՎ «Շինուհայր» ենթակայան ընկած շուրջ 230 կմ երկարությամբ «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերը, որոնք միացնում են էներգահամակարգի երկու հիմնական էլեկտրաէներգիա արտադրող կայանները (Հրազդան ՋԷԿ, Որոտան կասկադ): Էլեկտրահաղորդման գծերն անցնում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերով (որոշ հատվածներում նաև բնակավայրերով):

Ծրագրի շրջանակներում վերակառուցվում են նաև շուրջ 50 կմ երկարությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերը, որոնք շահագործման մեջ լինելով 1962 թվականից` մշտապես գտնվելով մթնոլորտ արտանետված ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցության տակ, ենթարկվել են կոռոզիայի և չեն կարող ապահովել սպառողների հուսալի և անխափան էլեկտրամատակարարումը:

«Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերի վերակառուցման արդյունքում ակնկալվում է`

. իջեցնել էլեկտրաէներգետիկական համակարգի` Հրազդան ՋԷԿ-ը 220/110/35/6կՎ «Շինուհայր» ենթակայանին կապող հատվածի էլեկտրաէներգիայի կորուստները` 1,6 տոկոսից մինչև 0,7 տոկոս կամ 15,0 մլն կՎտ/ժ-ով, որի ազդեցությունն էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի վրա կկազմի շուրջ 600,0 մլն դրամ,

. բարձրացնել էլեկտրահաղորդման գծի թողունակությունը 250 ՄՎտ-ից մինչև 300 ՄՎտ,

. կրճատել վթարային անջատումների քանակը տարեկան 14-ից մինչև առավելագույնը 3,

. ավելացնել հայկական էներգահամակարգի կայունությունը` մեծացնելով էլեկտրահաղորդման գծերի հուսալիությունն իրանական էներգահամակարգի հետ զուգահեռ աշխատանքի ժամանակ:

«Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերի վերակառուցումը հնարավորություն կտա օդային գծերի շահագործման ժամկետը երկարաձգել նվազագույնը 25 տարով, ինչի արդյունքում կապահովվի սպառողներին հուսալի և անխափան էլեկտրամատակարարումը, իսկ կորուստները կնվազեն շուրջ 0,2 մլն կՎտ/ժ-ով, որի ազդեցությունն էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի վրա կկազմի շուրջ 8,0 մլն դրամ:

 

5.3. «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

 

«էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից տրամադրված 40,0 մլն ԱՄՆ-ի դոլար վարկային միջոցների հաշվին: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է ուղղորդիչ տոկոսադրույք (Libor) + ՀԲ փոփոխական սփրեդ + միջնորդավճար 1 տոկոս, իսկ մարումներն իրականացվելու են կիսամյակային հավասարաչափ վճարումներով` 2024 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2039 թվականի փետրվարի 15-ը: Ծրագրի շրջանակներում առաջացող հարկերը և տուրքերը համաֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, որի մարումներն իրականացվելու են վարկի մարման պայմաններով և ժամկետներում:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է փոխարինել 220/110/10 կՎ «Հաղթանակ» և 110/10/6 կՎ «Վանաձոր-1» ենթակայանների 25 և ավելի տարիներ շահագործման մեջ գտնվող ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները:

220/110/10 կՎ «Հաղթանակ» ենթակայանը տեղակայված է Երևանի քաղաքի արևմտյան հատվածում: Այն շահագործման է հանձնվել 1988 թվականին: Մինչև այժմ վերակառուցման աշխատանքներ չեն իրականացվել` բացառությամբ երկու 220 կՎ օդային գծերի համար նոր տեղադրված ռելեական պաշտպանության թվային վահանների: Չկան ինչպես առաջնային (օրինակ` անջատիչներ), այնպես էլ երկրորդային (օրինակ` պաշտպանության ռելեներ) սարքավորումների շահագործման համար պահեստամասեր, իսկ բետոնյա հիմքերը և մետաղական կոնստրուկցիաները քայքայված են: Սարքավորումների տեխնիկապես վատ վիճակը հանգեցնում է անջատումների:

Բացի վերակառուցումից` 220/110/10 կՎ «Հաղթանակ» ենթակայանում նախատեսվում է կառուցել նաև նոր 110 կՎ բաց բաշխիչ սարքվածք, որպեսզի նվազեցվի 220/110/10 կՎ «Շահումյան-2» ենթակայանի բեռը, որի արդյունքում կբարձրանա Երևան քաղաքի արևմտյան մասի սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը:

Հաշվի առնելով 220/110/10 կՎ «Հաղթանակ» ենթակայանի քայքայված վիճակը և 220/110/10 կՎ «Շահումյան-2» ենթակայանի գերբեռնված վիճակը` «Շահումյան-2» ենթակայանում վթարը և Երևան քաղաքի արևմտյան մասում 110 կՎ երկրորդ սնուցման աղբյուրի բացակայությունը կհանգեցնեն սնուցման հուսալիության լուրջ ռիսկերի:

110/10/6 կՎ «Վանաձոր-1» ենթակայանը տեղակայված է Վանաձոր քաղաքում (ՀՀ Լոռու մարզ): Ենթակայանը շահագործման է հանձնվել 1933 թ. որպես քիմիական գործարանի հարակից ենթակայան, իսկ 1980-ական թվականներին վերակառուցվել և ընդլայնվել է, որից հետո վերակառուցման աշխատանքներ չեն իրականացվել:

110/10/6 կՎ «Վանաձոր-1» ենթակայանի վերակառուցման արդյունքում կապահովվի սպառողների հուսալի և անխափան էլեկտրամատակարարումը:

«Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի իրականացումը հնարավորություն կտա 220/110/10 կՎ «Հաղթանակ» և 110/10/6 կՎ «Վանաձոր-1» ենթակայանների շահագործման ժամկետները երկարաձգել նվազագույնը 25 տարով, իսկ ենթակայանների սեփական կարիքների ծախսը նվազեցնել համապատասխանաբար 0,3 մլն կՎտ/ժ-ով և 0,1 մլն կՎտ/ժ-ով, որոնց ազդեցությունն էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության սակագնի վրա կկազմի շուրջ 16,0 մլն դրամ:

 

5.4. «ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

 

«էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից տրամադրված 21,74 մլն ԱՄՆ-ի դոլար վարկային միջոցների հաշվին: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է բազային դրույքաչափ (Libor) + ՀԲ փոփոխական սփրեդ, չօգտագործված մասի տարեկան տոկոսադրույքը` 0,25 տոկոս, իսկ մարումներն իրականացվելու են 2029 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2039 թվականի նոյեմբերի 15-ը, ընդ որում, 2029 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2039 թվականի մայիսի 15-ը` 1,037,418.0 ԱՄՆ-ի դոլար, իսկ 2039 թվականի նոյեմբերի 15-ին` 1,046,126.0 ԱՄՆ-ի դոլար: Ծրագրի շրջանակներում առաջացող հարկերը և տուրքերը համաֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, որի մարումներն իրականացվելու են վարկի մարման պայմաններով և ժամկետներում:

Ծրագրի նպատակն էներգահամակարգի շահագործման արդյունավետությունը և հուսալիությունը բարձրացնելն է, 220/110/10 կՎ «Աշնակ» ենթակայանը վերակառուցելն է և շահագործման համար անհրաժեշտ մեքենամեխանիզմների և տրանսպորտային միջոցների ձեռքբերումներն իրականացնելն է: 220/110/10 կՎ «Աշնակ» ենթակայանը հանդիսանում է հանգուցային ենթակայան և ապահովում է Հայաստանի երկու մարզերի հարավային շրջանների բաշխիչ ենթակայանների և սպառողների էներգամատակարարումը: Այն կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության արևմտյան և հյուսիս-արևմտյան հատվածների սպառողներին` ներառյալ կաթնամթերք արտադրող խոշոր ընկերությանը, ասֆալտի գործարանին և ադամանդագործական ու ոսկերչական գործարանին հուսալի էլեկտրաէներգիա մատակարարելու տեսանկյունից: Ենթակայանը շահագործման է հանձնվել 1987 թվականին, և մինչև այժմ վերակառուցման աշխատանքներ չեն իրականացվել, բացառությամբ որոշ 220 կՎ անջատիչների, որոնք փոխարինվել են 2004 թվականին նոր էլեգազայիններով և մոնտաժվել են նոր թվայնական պաշտպանության ռելեների տերմինալներ` բոլոր երեք 220 կՎ օդային գծերի համար: 220/110 կՎ բաց բաշխիչ սարքվածքների մնացած հիմնական սարքավորումները` անջատիչները, բաժանիչները, հոսանքի տրանսֆորմատորները, առաջնային և երկրորդային սարքավորումները (համապատասխան մալուխներով) և մետաղական կոնստրուկցիաները փոխարինման կարիք ունեն:

220/110/10 կՎ «Աշնակ» ենթակայանի վերակառուցումը հնարավորություն կտա ենթակայանի շահագործման ժամկետը երկարաձգել նվազագույնը 25 տարով, իսկ սեփական կարիքների ծախսը կրճատել շուրջ 0,2 մլն կՎտ/ժ-ով, որի ազդեցությունն էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության սակագնի վրա կկազմի շուրջ 8,0 մլն դրամ:

 

5.5. «ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ 3-ՐԴ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ԵՎ «ՆՈՐԱՎԱՆ» ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

 

«Իրան-Հայաստան 400 կՎ 3-րդ էլեկտրահաղորդման օդային գծի և «Նորավան» ենթակայանի կառուցում» ծրագիրն իրականացվում է Իրանի արտահանման զարգացման բանկի կողմից տրամադրված 83,083 մլն եվրո վարկային և Sunir lnternational FZE ընկերության կողմից տրամադրված 24,817 մլն եվրո փոխառու միջոցների հաշվին: Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է 107,9 մլն եվրո: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 4 տոկոս, չօգտագործված մասի տարեկան տոկոսադրույքը` 0,25 տոկոս, փոխառության տարեկան տոկոսադրույքը` 3 տոկոս, իսկ մարումներն իրականացվելու են ծրագրի ավարտից 6 ամիս հետո` վարկային միջոցները 10 հավասարաչափ կիսամյակային վճարումներով, իսկ փոխառության գումարները` 3 հավասարաչափ կիսամյակային վճարումներով:

Ծրագրի շրջանակներում իրականացվում են Իրան-Հայաստան 400 կՎ 3-րդ էլեկտրահաղորդման օդային գծի և 400 կՎ «Նորավան» ենթակայանի կառուցման աշխատանքները:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է`

. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերը 350 ՄՎտ-ից հասցնել մոտ 1000 ՄՎտ,

. ամբողջ ծավալով օգտագործել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը` «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում,

. Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր,

. բարձրացնել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և կայունությունը,

. բարձրացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը,

. Հայաստանի Հանրապետության հյուսիս-հարավ էներգակապի հզորացմամբ բարձրացնել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի հուսալիությունը և կայունությունը:

 

5.6. «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ» (ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՂՈՐԴԻՉ ԳԻԾ/ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ) ԾՐԱԳԻՐԸ

 

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) ծրագիրն իրականացվում է KfW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ-ի կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին, ընդ որում`

1. KfW բանկի հետ ստորագրվել է 75,0 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագիր, որի տարեկան տոկոսադրույքը կազմում է 1,85 տոկոս, չօգտագործված մասի տոկոսադրույքը` 0,25 տոկոս, իսկ մայր գումարի մարումներն իրականացվելու են կիսամյակային վճարումներով` 2019 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2029 թվականի դեկտեմբեր 30-ը, ընդ որում, 2019 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ը` 3 571 000 եվրո, իսկ 2025 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 30-ը` 3 572 000 եվրո.

2. KfW բանկի հետ ստորագրվել է 10,2 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագիր, որի տարեկան տոկոսադրույքը կազմում է 0,75 տոկոս, չօգտագործված մասի տոկոսադրույքը` 0,25 տոկոս, իսկ մայր գումարի մարումներն իրականացվելու են հավասարաչափ կիսամյակային վճարումներով` 2025 թվականի հունիսի 30-ից մինչև 2054 թվականի դեկտեմբերի 30-ը.

3. KfW բանկի հետ ստորագրվել է 83,0 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագիր, որի տարեկան տոկոսադրույքը կազմում է 1,8 տոկոս, չօգտագործված մասի տոկոսադրույքը` 0,25 տոկոս, իսկ մայր գումարի մարումներն իրականացվելու են կիսամյակային վճարումներով` 2020 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2030 թվականի դեկտեմբեր 30-ը, ընդ որում, 2020 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը` 3 952 000 եվրո, իսկ 2027 թվականի հունիսի 30-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 30-ը` 3 953 000 եվրո:

4. Եվրոպական ներդրումային բանկի հետ ստորագրվել է 10,0 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագիր, որի տարեկան տոկոսադրույքը և մարումների գրաֆիկը կհստակեցվեն վարկի ներգրավման ժամանակ:

5. KfW բանկի հետ ստորագրվել է 10,0 մլն եվրո արժողությամբ Եվրամիության N IF դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր:

Ծրագրի նպատակը Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերի միջև սինքրոն միացման ապահովումն է, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության էներգահամակարգն Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգից բացի (Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ օդային գծի կառուցումից հետո) կկապվի նաև Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և տարածաշրջանի մյուս երկրների հետ:

Ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու և ֆինանսական միջոցներ տնտեսելու նպատակով ներկայումս քննարկման փուլում են գտնվում ծրագրի իրականացման նախագծային նոր լուծումները, որի արդյունքում ակնկալվում է`

. հայկական և վրացական էլեկտրաէներգետիկ ցանցերը միացնելով միմյանց Հարավային Կովկասի տարածաշրջանն ապահովել էլեկտրաէներգիայի հուսալի, ճկուն և փոխշահավետ միջսահմանային փոխանակման կարողություններով,

. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերը 200 ՄՎտ-ից հասցնել մոտ 700 ՄՎտ,

. բարելավել ցանցերի կառուցվածքային և շահագործման հուսալիությունը և էներգամատակարարման անվտանգությունը,

. կատարելագործել էլեկտրաէներգիայի շուկայի գործառնությունները,

. օպտիմալացնել ակտիվ և ռեակտիվ էներգիայի կարգավորումը և էլեկտրաէներգիայի արդյունավետ հաղորդումն արտադրող և բեռային կենտրոնների միջև` տվյալ երկրի ներսում և երկրների միջև,

. ամրապնդել տարածաշրջանային էներգահամակարգերի անվտանգությունը, ինչպես նաև ապահովել զուգահեռ աշխատանքի հնարավորությունները:

 

5.7. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2018-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

 

«220/110/10 կՎ «Շահումյան-2», 220/110/10 կՎ «Զովունի», 220/110/6 կՎ «Արարատ-2», 220/110/10 կՎ «Մարաշ», 220/110/35 կՎ «Եղեգնաձոր», 220/110/35 կՎ «Լիճք» ենթակայանների օգտակար ծառայության ժամկետի երկարացման և անխափան շահագործման ապահովման համար անհրաժեշտ է հնացած և ֆիզիկապես մաշված, շահագործման ռեսուրսներն սպառած ուժային սարքավորումները փոխարինել նորերով, տեխնոլոգիապես հնացած ռելեական պաշտպանության սարքավորածները` միկրոպրոցեսորային ռելեներով, իրականացնել քայքայված երկաթբետոնյա կառույցների, խրամուղիների, հիմքերի, հողանցման կոնտուրների վերականգնողական շինմոնտաժային աշխատանքներ, արտադրական շինությունների հիմնանորոգումներ և այլն:

Ենթակայաններում վերակառուցման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը և հրատապությունը պայմանավորված են հետևյալ գործոններով`

. սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի, և մաշվածության բարձր աստիճանն ստեղծում է էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման մեծ ռիսկեր,

. սարքավորումների կանոնակարգված շահագործման ապահովման բարդությունը կապված է պահեստամասերի ձեռքբերման խնդիրների հետ, քանի որ նշված սարքավորումները վաղուց դուրս են եկել արտադրությունից,

. շահագործման մեջ գտնվող ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները, բացի հին և մաշված լինելուց, չունեն ժամանակակից անհրաժեշտ միկրոպրոցեսորային սարքվածքներին բնորոշ ֆունկցիաներ, այն է` պաշտպանություններն ընտրելու հնարավորություններ, որոնք ապահովում են էներգահամակարգի հուսալի աշխատանքը,

. ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգում վերջին տարիներին տեղի ունեցած վթարների առաջացման կամ զարգացման պատճառ են հանդիսանում համակարգի սարքավորումների, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների, ինչպես նաև համակարգային հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների հրաժարումները: Այդ իսկ պատճառով դրանց փոխարինումը, որպես հրատապ լուծում պահանջող անհետաձգելի խնդիր, տեղ է գտել նաև Հայաստանի Հանրապետության միասնական էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի հուսալիության և անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրով նախատեսված խնդիրների ցանկում,

. ենթակայանների երկաթբետոնյա կոնստրուկցիաները 40 տարվանից ավելի շահագործման մեջ գտնվելով քայքայվել են, իսկ մալուխային խրամուղիները ծայրահեղ անմխիթար վիճակում գտնվելով չեն ապահովում մալուխների ջրամեկուսացումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է մալուխների մեկուսիչ շերտի քայքայմանն ու վթարների առաջացմանը:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից ֆինանսավորվող «էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում վերակառուցվող «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի 220 կՎ ենթակայանի կապն էներգահամակարգի հետ ապահովելու համար անհրաժեշտ է վերակառուցել «Էրեբունի» 220 կՎ և «Մուսալեռ» 220 կՎ օդային գծերը, որի իրականացման անհրաժեշտությունը հաստատվել է նաև «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲ-ի և «Երևանի ՋԷԿ» ՓԲ-ի ընկերությունների հետ համատեղ քննարկումների ընթացքում:

220/110/10 կՎ «Գյումրի-2», 110/10/6 կՎ «Վանաձոր-1», 220/35/10 կՎ «Կամո», 220/110/35 կՎ «Ալավերդի-2» ենթակայաններում նախատեսվում են ֆիզիկապես մաշված, շահագործման ռեսուրսներն սպառած տրանսֆորմատորների փոխարինումներ:

Ստորև ներկայացվում է նշված ենթակայաններում առկա հին սարքավորումների պատճառով տեղի ունեցած վթարային անջատումների, ռելեական պաշտպանության և ազդարարման համակարգերի խափանման/չաշխատելու հետևանքով թերբացթողումների տարեկան վիճակագրությունը, ինչպես նաև ակնկալվող արդյունքը վերակառուցման աշխատանքների ավարտից հետո`

. հին սարքավորումների պատճառով տեղի ունեցած վթարային անջատումների տարեկան վիճակագրություն`

 

.________________________________________________________________.

|NN |Ենթակայանի     |2014 թ.|2015 թ.|2016 թ.|2017 թ. |Ակնկալվող  |

|ը/կ|անվանումը      |       |       |       |        |արդյունքը  |

|   |               |       |       |       |        |վերակառու- |

|   |               |       |       |       |        |ցումից հետո|

|___|_______________|_______|_______|_______|________|___________|

|1. |«220/110/10 կՎ |      6|      7|     10|      12|          -|

|   |«Շահումյան-2»  |       |       |       |        |           |

|___|_______________|_______|_______|_______|________|___________|

|2. |220/110/10 կՎ  |      8|      7|     11|      11|          -|

|   |«Զովունի»      |       |       |       |        |           |

|___|_______________|_______|_______|_______|________|___________|

|3. |220/110/6 կՎ   |      7|      9|     12|      13|          -|

|   |«Արարատ-2»     |       |       |       |        |           |

|___|_______________|_______|_______|_______|________|___________|

|4. |220/110/10 կՎ  |      5|     10|     10|      11|          -|

|   |«Մարաշ»        |       |       |       |        |           |

|___|_______________|_______|_______|_______|________|___________|

|5. |220/110/35 կՎ  |      4|      8|     13|      15|          -|

|   |«Եղեգնաձոր»    |       |       |       |        |           |

|___|_______________|_______|_______|_______|________|___________|

|6. |220/110/35 կՎ  |      3|      2|      8|       9|          -|

|   |«Լիճք»         |       |       |       |        |           |

.________________________________________________________________.

 

. ռելեական պաշտպանության համակարգի խաթարման/չաշխատելու հետևանքով թերբացթողումների տարեկան վիճակագրություն`

 

.________________________________________________________________.

|NN |Ենթակայանի     |2014 թ.|2015 թ.|2016 թ.|2017 թ. |Ակնկալվող  |

|ը/կ|անվանումը      |       |       |       |        |արդյունքը  |

|   |               |       |       |       |        |վերակառու- |

|   |               |       |       |       |        |ցումից հետո|

|___|_______________|_______|_______|_______|________|___________|

|1. |«220/110/10 կՎ |      2|      3|      1|       4|          -|

|   |«Շահումյան-2»  |       |       |       |        |           |

|___|_______________|_______|_______|_______|________|___________|

|2. |220/110/10 կՎ  |      2|      4|      1|       1|          -|

|   |«Զովունի»      |       |       |       |        |           |

|___|_______________|_______|_______|_______|________|___________|

|3. |220/110/6 կՎ   |      -|      -|      2|       -|          -|

|   |«Արարատ-2»     |       |       |       |        |           |

|___|_______________|_______|_______|_______|________|___________|

|4. |220/110/10 կՎ  |      -|      -|      -|       1|          -|

|   |«Մարաշ»        |       |       |       |        |           |

|___|_______________|_______|_______|_______|________|___________|

|5. |220/110/35 կՎ  |      -|      4|      -|       -|          -|

|   |«Եղեգնաձոր»    |       |       |       |        |           |

|___|_______________|_______|_______|_______|________|___________|

|6. |220/110/35 կՎ  |      1|      2|      -|       -|          -|

|   |«Լիճք»         |       |       |       |        |           |

.________________________________________________________________.

 

. ազդարարման համակարգերի խաթարման/չաշխատելու հետևանքով թերբացթողումների տարեկան վիճակագրություն`

 

.________________________________________________________________.

|NN |Ենթակայանի     |2014 թ.|2015 թ.|2016 թ.|2017 թ. |Ակնկալվող  |

|ը/կ|անվանումը      |       |       |       |        |արդյունքը  |

|   |               |       |       |       |        |վերակառու- |

|   |               |       |       |       |        |ցումից հետո|

|___|_______________|_______|_______|_______|________|___________|

|1. |«220/110/10 կՎ |      1|      2|      -|       -|          -|

|   |«Շահումյան-2»  |       |       |       |        |           |

|___|_______________|_______|_______|_______|________|___________|

|2. |220/110/10 կՎ  |      1|      1|      1|       -|          -|

|   |«Զովունի»      |       |       |       |        |           |

|___|_______________|_______|_______|_______|________|___________|

|3. |220/110/6 կՎ   |      2|      1|      -|       2|          -|

|   |«Արարատ-2»     |       |       |       |        |           |

|___|_______________|_______|_______|_______|________|___________|

|4. |220/110/10 կՎ  |      -|      -|      2|       1|          -|

|   |«Մարաշ»        |       |       |       |        |           |

|___|_______________|_______|_______|_______|________|___________|

|5. |220/110/35 կՎ  |      -|      -|      2|       2|          -|

|   |«Եղեգնաձոր»    |       |       |       |        |           |

|___|_______________|_______|_______|_______|________|___________|

|6. |220/110/35 կՎ  |      -|      -|      2|       -|          -|

|   |«Լիճք»         |       |       |       |        |           |

.________________________________________________________________.

 

2018-2023 թվականների ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում ենթակայանների շահագործման ժամկետը կերկարաձգվի նվազագույնը 25 տարով, իսկ ենթակայանների սեփական կարիքների ծախսը կկրճատվի շուրջ 156,5 մլն դրամով, որի հաշվարկը ներկայացվում է ստորև`

 

.________________________________________________________________.

|NN |Ենթակայանի     |Սեփական       |Սեփական        |Ազդեցությունը|

|ը/կ|անվանումը      |կարիքների     |կարիքների ծախսը|սակագնի վրա  |

|   |               |տարեկան ծախսը |վերակառուցումից|(մլն դրամ)   |

|   |               |(հազ. կՎտ/ժ)  |հետո           |             |

|   |               |              |(հազ. կՎտ/ժ)   |             |

|___|_______________|______________|_______________|_____________|

|1  |«220/110/10 կՎ |        1234,1|          680,2|         22,1|

|   |«Շահումյան -2» |              |               |             |

|___|_______________|______________|_______________|_____________|

|2  |220/110/10 կՎ  |         241,0|          117,2|          4,9|

|   |«Զովունի»      |              |               |             |

|___|_______________|______________|_______________|_____________|

|3  |220/110/6 կՎ   |         857,8|          426,6|         17,3|

|   |«Արարատ-2»     |              |               |             |

|___|_______________|______________|_______________|_____________|

|4  |220/110/10 կՎ  |         514,6|          221,5|         11,7|

|   |«Մարաշ»        |              |               |             |

|___|_______________|______________|_______________|_____________|

|5  |220/110/35 կՎ  |         769,0|          362,1|         16,3|

|   |«Եղեգնաձոր»    |              |               |             |

|___|_______________|______________|_______________|_____________|

|6  |220/110/35 կՎ  |        3370,0|         1264,7|         84,2|

|   |«Լիճք»         |              |               |             |

|___________________|______________|_______________|_____________|

|Ընդամենը           |        6986,5|         3072,3|        156,5|

.________________________________________________________________.

 

Առդիր 1-6-ով ներկայացվում են համապատասխանաբար «220/110/10 կՎ «Շահումյան-2», 220/110/10 կՎ «Զովունի», 220/110/6 կՎ «Արարատ-2», 220/110/10 կՎ «Մարաշ», 220/110/35 կՎ «Եղեգնաձոր», 220/110/35 կՎ «Լիճք» ենթակայանների վերակառուցման աշխատանքների ծավալները, դրանց վրա կատարվող ծախսերն ու աշխատանքների իրականացման ժամանակացույցները:

Առդիր 7-ով ներկայացվում են 220/110/10 կՎ «Գյումրի-2», 110/10/6 կՎ «Վանաձոր-1», 220/35/10 կՎ «Կամո», 220/110/35 կՎ «Ալավերդի-2» ենթակայաններում տրանսֆորմատորների փոխարինման, 220 կՎ «Էրեբունի» և 220 կՎ «Մուսալեռ» օդային գծերի վերակառուցման և այլ ուղղություններով ներդրումների իրականացման ծավալները և դրանց իրականացման ժամանակացույցները:

Առդիր 8-ով ներկայացվում են ընկերության կողմից 2018-2023 թվականների ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի վրա հնարավոր ազդեցության հաշվարկները:

 

ՎԵՐՋԱԲԱՆ

 

Հավատարմագրային կառավարիչը հավատարմագրային կառավարման ամբողջ ժամանակահատվածում ստանձնած պայմանագրային պարտավորությունների շրջանակներում կիրականացնի անհրաժեշտ բոլոր գործողություններն ու միջոցառումները` ծրագրով նախանշված թիրախներն ապահովելու համար: Միաժամանակ, ստանձնած պայմանագրային պարտավորությունների շրջանակներում հավատարմագրային կառավարիչը կգործադրի լավագույն ջանքերը` մեղմելու ծրագրով չնախատեսված, սակայն, հավատարմագրային կառավարման ընթացքում հնարավոր առաջացող ռիսկերը` կապված ներքին և արտաքին մարտահրավերներից բխող բացասական գործոնների կամ անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) ազդեցությամբ առաջացող իրավիճակների հետ:

Հավատարմագրային կառավարման ծրագրով նախանշված գործողությունների իրականացումը հնարավորություն կստեղծի`

. ապահովել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի երկարաժամկետ կայուն զարգացումը,

. ամրապնդել տարածաշրջանային էներգահամակարգերի հետ ինտեգրումը,

. բարելավել ցանցերի կառուցվածքային և շահագործման հուսալիությունը և էներգամատակարարման անվտանգությունը,

. ապահովել ընկերության երկարաժամկետ ֆինանսական կայունությունը, բարձրացնել գործունեության անարդյունավետությունը:

Հավատարմագրային կառավարիչը, որպես հուսալի գործընկեր, կապացուցի արդյունավետ կառավարման առավելությունները, կստեղծի հուսալի համակարգ` տեսանելի ժամանակահատվածում բարելավելով ընկերության գործունեության արդյունավետությունն ու կայունությունը, էներգաարդյունավետ կառավարման կիրառմամբ ընկերությունում ստեղծելով գրավիչ ներդրումային միջավայր` բարձրացնելով վստահությունն ընկերության նկատմամբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2018
N 463-Ա
Որոշում