Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 12 ...

 

 

040.0524.030518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2018 թվականի N 524-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1204-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքէջում պետք է առկա լինի «Ուղարկել հարցում/դիմում» կամ այլ համապատասխան բաժին, որտեղ, ելնելով գործունեության առանձնահատկություններից, պետք է տեղադրվեն տեղեկատվություն տնօրինողին ներկայացվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեղեկություն ստանալու մասին հարցումների օրինակելի ձևերը և դրանք լրացնելու վերաբերյալ ցուցումները: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքէջում պետք է առկա լինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ստեղծված և վարվող «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ»-ի (այսուհետ` հարթակ) հղումը: Հարթակի «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» բաժնում պետք է տեղադրվեն տեղեկատվություն տնօրինողին ներկայացվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային եղանակով տեղեկություն ստանալու մասին հարցումների, դիմումների կամ բողոքների օրինակելի ձևերը և դրանք լրացնելու վերաբերյալ ցուցումները, առցանց եղանակով անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքները, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթերն էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստելու տեխնիկական հնարավորություն: Դիմումի, հարցման կամ բողոքի օրինակելի ձևը ներառում է`

1) դիմողի անունը և ազգանունը (իրավաբանական անձի դեպքում` դրա անվանումը, գտնվելու վայրը) (պարտադիր).

2) բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը (հասցեն) (պարտադիր).

3) քաղաքացիությունը (պարտադիր).

4) հեռախոսահամարը.

5) էլեկտրոնային փոստի հասցեն.

6) հարցման բուն էությունը (պարտադիր).

7) ծանուցում ստանալու եղանակի մասին նշում:».

2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Թղթային տարբերակով, հարցումն ուղարկած անձի (այսուհետ` դիմող) էլեկտրոնային փոստային հասցեից, նյութական կրիչին գրանցված վիճակում կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքէջերում առկա հարթակից կամ տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքի «Ուղարկել հարցում/դիմում» կամ այլ համապատասխան բաժնից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող անհրաժեշտ տեղեկատվությունը լրացնելուց հետո` ստորագրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված տվյալ մարմին ուղարկված դիմումները, հարցումները կամ բողոքներն ստացման օրը, տվյալ մարմնի ներքին գործավարության կարգին համապատասխան, մուտքագրվում են տվյալ տեղեկատվությունը տնօրինողի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ և շրջանառվում այդ կարգի համաձայն: Դիմողն առցանց եղանակով անհատի խիստ նույնականացման անցնելուց հետո կարող է հետևել իր հարցման ընթացքին: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի բացակայության դեպքում հարցումները գրանցվում են տեղեկատվություն տնօրինողի հարցումների գրանցամատյանում: Գրանցամատյանի վարման կարգը սահմանում է տեղեկատվություն տնօրինողի ղեկավարը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում պետական մարմիններն ապահովում են հարթակի հղման տեղադրումն իրենց պաշտոնական ինտերնետային կայքէջերում:

3. Առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին հարթակի հղումը տեղադրել իրենց պաշտոնական ինտերնետային կայքէջերում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.04.2018
N 524-Ն
Որոշում