Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԳԱՄ ԱՐԱՄՅԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԳԱՄ ԱՐԱՄՅԱՆԻՆ ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ...

 

 

041.0454.030518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2018 թվականի N 454-Ա

 

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԳԱՄ ԱՐԱՄՅԱՆԻՆ ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 294-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի`

1. Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին 2018 թվականի մայիսի 2-7-ը գործուղել Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա)` Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան նիստին մասնակցելու, իսկ 2018 թվականի մայիսի 8-11-ը` Արմեն Հայրապետյանին և Ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արգամ Արամյանին գործուղել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (Սովայմա)` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով:

2. Արմեն Հայրապետյանի և Արգամ Արամյանի` Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա) և Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (Սովայմա) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հայրապետյանի` Ֆիլիպինների Հանրապետություն և Հորդանանի Հաշիմյան Թագավորություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մարտի 27-ի «Վաչե Գաբրիելյանին, Արմեն Հայրապետյանին և Ռաֆայել Ավետիսյանին Ֆիլիպինների Հանրապետություն և Հորդանանի Հաշիմյան Թագավորություն գործուղելու մասին» N 294-Ա որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.05.2018
N 454-Ա
Որոշում