Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՀՀ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՀՀ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

09.11.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.12.1997  -ից մինչեւ   09.11.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 01.08.02 թիվ 1577-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 1993 թ. թիվ 578

 

i

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Արտասահմանում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների մասին» թիվ 457 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված օտարերկրյա այն պետությունների ցանկը, համաձայն թիվ 1, 2, 3 հավելվածների, որոնցում առաջնահերթության կարգով պետք է ստեղծվեն համապատասխան կազմակերպական տեսակի Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչություններ:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 3-ամսյա ժամկետում ստեղծել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչություններ, համաձայն թիվ 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ լուծել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կազմում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների, համաձայն թիվ 2 հավելվածի, գործունեության հետ կապված և կազմակերպական հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնելով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել օտարերկրյա պետություններում, համաձայն թիվ 3 հավելվածի, Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտված տնտեսավարող սուբյեկտների ցանկը:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված աշխատանքների կատարման մասին յուրաքանչյուր ամիս տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ արտասահմանում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ստեղծման վերաբերյալ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 1

ՀՀ կառավարության 1993 թ.

նոյեմբերի 17-ի թիվ 578 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

i

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ռուսաստանի Դաշնությունում /հանվել է 30.12.97 թիվ 622 որոշում/

Ուկրաինայում

Միջին Ասիայի Հանրապետություններում և Ղազախստանի Հանրապետությունում

(նստավայրը` Թուրքմենստան)

Վրաստանի Հանրապետությունում

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2

ՀՀ կառավարության 1993 թ.

նոյեմբերի 17-ի թիվ 578 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մերձբալթյան Հանրապետություններ (նստավայրը` երեք հանրապետություններից

մեկում)

Իրանի Իսլամական Հանրապետություն

Մերձավոր Արևելքի երկրներ ( նստավայրը` Դամասկոս, Սիրիայի Արաբական

Հանրապետություն)

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Եվրոպական տնտեսական համագործակցության երկրներ

Իտալիայի Հանրապետություն

Ավստրիական Հանրապետություն

Գերմանիա

Ամերիկայի Միացյալ Նահանգներ (նստավայրը` Վաշինգտոն)

Լատինական Ամերիկայի երկրներ (նստավայրը` Արգենտինայի Հանրապետություն)

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 3

ՀՀ կառավարության 1993 թ.

նոյեմբերի 17-ի թիվ 578 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Կանադա

Ավստրալիական Միություն

Արևելյան Եվրոպայի երկրներ

Հնդկաստան

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.1993
N 578
Որոշում