Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՔԱՆԻ ԱՂԲՅՈՒՐԻՑ ՍՏԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ (ՍՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՔԱՆԻ ԱՂԲՅՈՒՐԻՑ ՍՏԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՏԻՑ ...

 

 

124.0181.130418

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        04            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12418110

 

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ              ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

    2018 թվականի մարտի 20-ի               2018 թվականի մարտի 30-ի

         N 181-Ն                               N 126-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

ՄԻ ՔԱՆԻ ԱՂԲՅՈՒՐԻՑ ՍՏԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՏԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՆՑՎԱԾ (ԳԱՆՁՎԱԾ)` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ

 

1. Սահմանել «Մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)` սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու կարգը»` համաձայն հավելվածի:

2. Սույն համատեղ հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի մարտի 20-ի

N 181-Ն և

ՀՀ ֆինանսների նախարարի

2018 թվականի մարտի 30-ի

N 126-Ն համատեղ հրամանի

 

ԿԱՐԳ

ՄԻ ՔԱՆԻ ԱՂԲՅՈՒՐԻՑ ՍՏԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՏԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՆՑՎԱԾ (ԳԱՆՁՎԱԾ)` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)` սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները (այսուհետ` վերադարձվող գումար) մասնակիցներին վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

i

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը, մասնավորապես`

1) սոցիալական վճարի ամսական առավելագույն չափ` համախառն եկամտի ամսական առավելագույն շեմից հաշվարկված սոցիալական վճարի գումար.

2) սոցիալական վճարի տարեկան առավելագույն չափ` համախառն եկամտի տարեկան առավելագույն շեմից հաշվարկված սոցիալական վճարի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով վճարված տարեկան սոցիալական վճարի տարբերություն.

3) վերադարձվող ամսական գումար` հաշվարկված և գանձապետարանի կամուրջ հաշվին փոխանցված` ամսական սոցիալական վճարի առավելագույն չափը գերազանցող գումար.

4) վերադարձվող տարեկան գումար` հաշվարկված և գանձապետարանի կամուրջ հաշվին փոխանցված` տարեկան սոցիալական վճարի առավելագույն չափը գերազանցող գումար:

(2-րդ կետը փոփ. 13.04.2023 թիվ 354-Ն և 26.04.2023 թիվ 190-Ն /գործողությունը տարածվում է նաև մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելու

օրն առաջացած հարաբերությունների վրա / համատեղ հրաման)

3. Եթե մասնակիցը միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր (նոտար) է, ապա շահութահարկի հաշվարկի հիման վրա կատարվում է վճարման ենթակա սոցիալական վճարի հաշվարկ` հաշվի առնելով տվյալ տարվա ամիսների համար հաշվարկված սոցիալական վճարի գումարները:

4. Վերադարձվող գումարը մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին չի փոխանցվում:

5. Վերադարձվող գումարի հաշվառումը կատարվում է մասնակցի անհատական հաշվում և այն մասնակցին փոխանցվում է անկանխիկ եղանակով:

6. Վերադարձվող գումարի հաշվարկը կատարվում է հաշվետու ժամանակահատվածի համար հաշվարկված սոցիալական վճարի գումարի մարումից հետո:

i

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 13.04.2023 թիվ 354-Ն և 26.04.2023 թիվ 190-Ն /գործողությունը տարածվում է նաև մինչև սույն հրամանն

ուժի մեջ մտնելու օրն առաջացած հարաբերությունների վրա / համատեղ հրաման)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 13.04.2023 թիվ 354-Ն և 26.04.2023 թիվ 190-Ն /գործողությունը տարածվում է նաև մինչև սույն հրամանն

ուժի մեջ մտնելու օրն առաջացած հարաբերությունների վրա / համատեղ հրաման)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 13.04.2023 թիվ 354-Ն և 26.04.2023 թիվ 190-Ն /գործողությունը տարածվում է նաև մինչև սույն հրամանն

ուժի մեջ մտնելու օրն առաջացած հարաբերությունների վրա / համատեղ հրաման)

i

10. Վերադարձվող գումարը մասնակցին փոխանցելու նպատակով հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համատեղ սահմանած կարգով Կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի տվյալների հիման վրա մասնակիցների մեկ բանկային հաշվեհամարի կամ բանկային հաշվեհամարի պատկանելության և վավերականության վերաբերյալ տեղեկությունները ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական:

(10-րդ կետը փոփ. 13.04.2023 թիվ 354-Ն և 26.04.2023 թիվ 190-Ն /գործողությունը տարածվում է նաև մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելու

օրն առաջացած հարաբերությունների վրա / համատեղ հրաման)

i

10.1. Վերադարձվող գումարը մասնակցին վերադարձնելու նպատակով` մասնակիցը կարող է հարկային մարմին ներկայացնել իրեն պատկանող բանկային հաշվեհամար:

(10.1-ին կետը լրաց. 13.04.2023 թիվ 354-Ն և 26.04.2023 թիվ 190-Ն /գործողությունը տարածվում է նաև մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելու

օրն առաջացած հարաբերությունների վրա / համատեղ հրաման)

11. Վերադարձվող գումարի առաջացման օր է համարվում սոցիալական վճարի գծով պարտավորությունն ամբողջությամբ մարելու օրը:

12. Վերադարձվող գումարը հանձնարարականը ներկայացնելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է մասնակցի բանկային հաշվին:

13. Վերադարձվող գումարը նվազեցվում է անձնական հաշվի քարտում արտացոլված` հաշվետու ժամանակահատվածի սոցիալական վճարի վճարված գումարից և արտացոլվում է մասնակցի անհատական հաշվում:

i

14. Վերադարձվող գումարը մասնակցին փոխանցելու նպատակով հարկային մարմնի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) մասնակցի անունը, ազգանունը.

2) մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

3) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կամուրջ հաշվի համարը.

4) մասնակցի բանկի անվանումը և հաշվի համարը.

5) վերադարձվող գումարի չափը և վերադարձման հաշվետու ժամանակաշրջանը:

(14-րդ կետը փոփ. 13.04.2023 թիվ 354-Ն և 26.04.2023 թիվ 190-Ն /գործողությունը տարածվում է նաև մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելու

օրն առաջացած հարաբերությունների վրա / համատեղ հրաման)

15. Մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)` սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակցին վերադարձման ենթակա չեն, եթե մասնակցի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերին համապատասխան` հարկային մարմին է ներկայացվել սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը (սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական և տարեկան առավելագույն շեմերը) չկիրառելու մասին դիմում:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
20.03.2018
N 181-Ն
Համատեղ հրաման