Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ «ՄԱՍՐԻԿ-1» ԱՐ ...

 

 

040.0535.050518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2018 թվականի N 535-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ «ՄԱՍՐԻԿ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման 9-րդ կետով և հաշվի առնելով նշված որոշման N 2 հավելվածի 5.1.9-րդ կետին համապատասխան ձևավորված գնահատող հանձնաժողովի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակում անցկացված գնման ընթացակարգի արդյունքները` գնման ընթացակարգի հաղթող (ընտրված հայտատու) ճանաչելով «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V.) (Նիդերլանդներ) - «ԷֆԷսԷլ Ապար» Էս. Էլ. (FSL Solar S.L.) (Իսպանիայի Թագավորություն) ընկերությունների կոնսորցիումը:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավանության արժանացած` Կառավարության աջակցության համաձայնագրի նախագիծը:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին`

1) ապահովել գնման ընթացակարգի պատվիրատուի` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (այսուհետ` պատվիրատու) կողմից սույն որոշման 1-ին կետով գնման ընթացակարգի հաղթող (ընտրված հայտատու) ճանաչված ընկերությունների կոնսորցիումին ծրագրի շնորհման վերաբերյալ գրության տրամադրումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման N 2 հավելվածի 8.2-րդ կետով սահմանված կարգին համապատասխան.

2) համագործակցելով պատվիրատուի հետ` կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավանության արժանացած` Կառավարության աջակցության համաձայնագրի նախագծի ստորագրման գործընթացը` առաջնորդվելով սույն որոշման 2-րդ կետով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման 4-րդ կետով սահմանված կարգով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ

 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.04.2018
N 535-Ա
Որոշում