Սեղմել Esc փակելու համար:
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ՊՐԱՀԱՅՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ՊՐԱՀԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...

 

 

020.1413.040518

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ՊՐԱՀԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 4 մայիսի 2018 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

i

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի հունվարի 30-ին Պրահայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով Հանրապետության Նախագահի` 2018թ. մարտի 23-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2014 թվականի հունվարի 30-ին Պրահայում, նպատակ ունի նպաստել երկու պետությունների միջև ռազմավարական և գործառնական տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև կողմերի իրավասու մարմինների միջև անմիջական շփումների միջոցով` հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և հանցագործություն կատարած անձանց պարզելու ուղղությամբ ոստիկանական համագործակցության խորացմանը և ամրապնդմանը:

2. Համաձայնագիրը չի ներառում իրավական աջակցություն այն քրեական գործերով, որոնք կարգավորվում են հատուկ համաձայնագրով, որով Հայաստանի Հանրապետությունը և Չեխիայի Հանրապետությունը պարտավորություններ ունեն:

Համաձայնագիրն ունի անբաժանելի մաս կազմող Հավելված, որը վերաբերում է գաղտնիության դասակարգման մակարդակին:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով, ի թիվս այլնի, ստանձնում է, հետևյալ պարտավորությունները.

- ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինները չեխական կողմի իրավասու մարմիններին տրամադրեն փոխադարձ աջակցություն` փոխանակելով Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված անհատական և այլ տվյալներ և փաստաթղթեր (հոդված 3),

- ապահովել, որպեսզի անհրաժեշտության դեպքում ՀՀ իրավասու մարմինները համակարգեն իրենց գործողությունները և աջակցեն չեխական կողմի իրավասու մարմիններին Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված գործողություններում (հոդված 4),

- ապահովել, որպեսզի անհրաժեշտության դեպքում և չեխական կողմին աջակցելու նպատակով կամ առանձնահատուկ հանցագործության հետ կապված գործողությունները համակարգելու համար ՀՀ իրավասու մարմինը չեխական կողմի իրավասու մարմին ուղարկի խորհրդատուներ, կամ չեխական կողմի հետ ստեղծի համատեղ վերլուծական և այլ աշխատանքային խմբեր (հոդված 5, կետ 1),

- ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինների պաշտոնատար անձինք չեխական կողմի տարածքում ակտիվ խորհրդատվություն և աջակցություն տրամադրեն, ինչպես նաև երաշխավորել, որ չեխական կողմի տարածքում խորհրդատվություն և աջակցություն տրամադրելիս նրանք հետևեն չեխական կողմի իրավասու մարմինների ցուցումներին (հոդված 5, կետ 2),

- չեխական կողմի հետ համագործակցել կրթության և վերապատրաստումների բնագավառում, որը կներառի Համաձայնագրի 7-րդ հոդվածում սահմանված գործողությունները (հոդված 7),

- երաշխավորել, որ Համաձայնագրի դրույթների իրականացման համար ՀՀ իրավասու մարմիններն օգտագործեն անգլերեն, եթե հայկական և չեխական կողմերի միջև չկա այլ պայմանավորվածություն (հոդված 8, կետ 6),

- ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինները չեխական կողմի իրավասու մարմիններին տեղեկացնեն Օդային Մարշալներ նշանակելու վերաբերյալ, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում զենք կրել չեխական կողմի տարածքում` օդանավի անվտանգությունն ապահովելու նպատակով (հոդված 9, կետ 2),

- եթե չկա որևէ հատուկ միջազգային համաձայնագիր, որով նախատեսվում է գաղտնի տեղեկության փոխանակում, ապա գաղտնի տեղեկատվությունը փոխանցել Համաձայնագրի ներքո` ՀՀ օրենսդրության համաձայն, Համաձայնագրի 11-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով (հոդված 11),

- եթե հայկական և չեխական կողմերի իրավասու մարմինները նախապես այլ կերպ չեն պայմանավորվել, ապա, որպես աջակցություն ցուցաբերող կողմ, հոգալ Համաձայնագրով նախատեսված համագործակցության բոլոր ձևերի իրականացման համար նախատեսված ծախսերը, ինչպես նաև պահպանել ծախսերի երկկողմ փոխադարձությունը և հավասարակշռությունը (հոդված 13),

- Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 30 (երեսուն) օրվա ընթացքում չեխական կողմին տեղեկացնել Համաձայնագիրն իրականացնող ՀՀ իրավասու մարմինների վերաբերյալ, որոնք ուղղակիորեն և օպերատիվ կհամագործակցեն իրենց համապատասխան իրավասությունների շրջանակներում, միաժամանակ տրամադրել իրավասու մարմինների հասցեները, ինչպես նաև այլ կոնտակտային տվյալներ (հոդված 14, կետ 1):

i

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2014 թվականի հունվարի 30-ին Պրահայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

4 մայիսի 2018 թվականի

ՍԴՈ-1413

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 07 մայիսի 2018 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
04.05.2018
N ՍԴՈ-1413
Որոշում