Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՈՒ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՈՒ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԳԱԶԻ ՕԳՏԱԳՈՐԾՄ ...

31.03.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.11.1993  -ից մինչեւ   31.03.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 31.03.00 թիվ 140 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 1993 թ. թիվ 583

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՈՒ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԳԱԶԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հանրապետությունում էներգետիկ ճգնաժամի հետևանքով ստեղծված արտակարգ պայմաններում բնակչության կենսագործունեությունը և տնտեսության կարևորագույն օբյեկտների գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության շրջաններում, քաղաքներում, ինչպես նաև ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություներում (անկախ սեփականության ձևից) էլեկտրական ու ջերմային էներգիայի և գազի օգտագործման չափաքանակներն ու ռեժիմները սահմանում է օպերատիվ կառավարման հանրապետական շտաբը` ելնելով կոնկրետ վառելիքաէներգետիկ իրավիճակից:

2. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) համապատասխան էլեկտրական ցանցերի ձեռնարկությունների հետ կազմել բնակչության էլեկտրամատակարարման գրաֆիկները` ըստ հատկացված էլեկտրաէներգիայի օրական սահմանաքանակի.

բ) ստեղծել հանձնախմբեր և սահմանել շուրջօրյա հերթապահություն` բնակչության և կենսաապահովման օբյեկտների էլեկտրամատակարարման գրաֆիկներն ապահովելու համար:

i

3. Սահմանել, որ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կողմից`

ա) էլեկտրական ու ջերմային էներգիայի օրական և ամսական սահմանաքանակների և սահմանված էլեկտրական հզորության 10 տոկոսից գերազանցումներն առաջացնում են տուգանքի նշանակում խախտումն արձանագրելու պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափով, իսկ սահմանված չափաքանակներից ավելի ծախսված էլեկտրական և ջերմային էներգիայի վճարը գանձվում է սահմանվածի 10-պատիկի չափով.

բ) էլեկտրական և ջերմային ցանցերին ու գազատարներին առանց թույլտվության միացնելը, իրենց օբյեկտներում ապօրինաբար երկրորդ սնուցում անցկացնելն առաջացնում է տուգանքի նշանակում խախտումն արձանագրելու պահին Հայաստանի Հանրապետության սահմանված նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով:

Մինչև տուգանքի վճարումը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության էներգապետհսկողության կողմից թույլտվություն ստանալը դադարեցվում են տվյալ օբյեկտի էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և ջերմամատակարարումը:

Նշված խախտումները կրկնելն առաջացնում է տուգանքի նշանակում սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով:

/փոփ. 11.10.95 թիվ 53 որոշում/

4. Հայաստանի Հանրապետության էներգետիայի և վառելիքի նախարարության էներգապետհսկողության կողմից իրականացվող էլեկտրական և ջերմային էներգիայի ու գազի սպառման ռեժիմների ստուգումներին խոչնդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների փոխարինել խախտումն արձանագրելու պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-պատիկի չափով:

Մինչև տուգանքի վճարումը և էներգապետհսկողության կողմից թույլտվություն ստանալը դադարեցվում են տվյալ օբյեկտների էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և ջերմամատակարարումը:

/փոփ. 11.10.95 թիվ 53 որոշում/

i

5. Էլեկտրական և ջերմային էներգիայի ու գազի սպառող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների բաշխիչ սարքավորումներից, ինչպես նաև էներգահամակարգի օբյեկտների բաշխիչ սարքավորումներից այլ սպառողների ապօրինի միացումներն այդ ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների նկատմամբ առաջացնում է տուգանքի նշանակում սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված կարգով:

/փոփ. 18.02.95 թիվ 76 որոշում/

6. Սույն որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված տուգանքները նշանակվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության էներգապետհսկողության տարածքային մարմինների կողմից:

Սահմանել, որ էներգապետհսկողության տեսուչների կողմից ներկայացված խախտումների արձանագրությունների հիման վրա, սույն որոշմամբ նշանակված տուգանքների գանձումը կատարվում է էներգապետհսկողության կողմից:

7. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ գրաֆիկով չնախատեսված օբյեկտների ապօրինի միացումներ թույլ տված էլեկտրական ցանցերի ձեռնարկությունների աշխատողներին պատասխանատվության ենթարկելու համար:

8. Էներգամատակարարող ձեռնարկությունների ղեկավարները պատասխանատվություն են կրում ձեռնարկություններին պատկանող էլեկտրական և ջերմային ցանցերի ու գազատարների ապօրինի միացումների, ինչպես նաև օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կողմից հաստատված էլեկտրական և ջերմային էներգիայի ու գազի սպառման չափաքանակների և սահմանված ռեժիմների խախտումների

9. Սույն որոշմամբ նախատեսված տուգանքների գումարները գանձվում և փոխանցվում են` 50 տոկոսը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության Էներգապետհսկողության հաշվարկային հաշվին, 50 տոկոսը` պետական բյուջե:

1995 թվականի մայիսի 25-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տուգանքների գումարները գանձվում և փոխանցվում են պետական բյուջե, որոնց 50 տոկոսը մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը փոխանցում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էներգապետհսկողության հաշվարկային հաշվին:

/խմբ. 11.10.95 թիվ 53 որոշում/

10. Պատգամավորների Արտաշատի, Արարատի, Աշտարակի և Արմավիրի քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` մինչև 1993 թվականի դեկտեմբերի 31-ը «Հայէներգոարդ» ՀՆՊՁ-ի ենթակայությանը հանձնել համապատասխան էլեկտրական ցանցերի ձեռնարկությունները և սահմանված կարգով ավարտել այդ ձեռնարկությունների գույքի հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնում-ընդունումը:

11. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` հրատապ պահանջների և վթարների դեպքում առանձին օբյեկտների արտահերթ էլեկտրասնուցման ապահովման նպատակով իրենց տրամադրության տակ ունենալ շարժական էլեկտրակայաններ` համապատասխան սպասարկող անձնակազմով:

12. Թույլատրել հանրապետության կենցաղսպասարկման օբյեկտների և խանութների էլեկտրամատակարարումը կատարել բնակչության համար նախատեսված գրաֆիկով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.11.1993
N 583
Որոշում