Սեղմել Esc փակելու համար:
«ԴԻԼԻՋԱՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԻԼԻՋԱՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐ ...

 

 

040.0566.210518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 2018 թվականի N 566-Ա

 

i

«ԴԻԼԻՋԱՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի N 222-Ն որոշմամբ սահմանված կարգի 9-րդ և 11-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Դիլիջանի առողջարանային կենտրոնի ստեղծման և հասարակական ենթակառուցվածքների զարգացման ծրագիր» ներդրումային ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին`

1) ծրագրի իրականացման ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացնել փաստաթղթային հսկողություն.

2) կարգի 14-րդ կետով նախատեսվող դեպքում և ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2017 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծրագրի շրջանակներում իրականացված (իրականացվող) գործարքների և գործառնությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի մայիսի 11-ի

N 566-Ա որոշման

 

ԴԻԼԻՋԱՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Բովանդակություն

1. Ներկա վիճակը

2. Ներդրումային ծրագրի նպատակը և ընդհանուր նկարագիրը

3. Ծրագրի նպատակը և հակիրճ նկարագրությունը

4. Ծրագրի մանրամասն նկարագիրը

5. Ծրագիրն իրականացնող անձ (անձինք)

6. Բաղադրիչ 1. «Չաում Դիլիջան» կենտրոնի հիմնում

6.1. Ներկա վիճակը

6.2. «Չաում Դիլիջան» կենտրոնի հիմնման նպատակը և հակիրճ

նկարագրությունը

6.3. Մարտավարական խնդիրները

6.4. Մանրամասն նկարագիրը

6.5. Նախատեսվող գործողությունները

6.6. Իրականացման գործընթացը

6.7. Անհրաժեշտ տարածքը

6.8. Ակնկալվող արդյունքները

7. Բաղադրիչ 2. Քաղաքային լճի և հարակից տարածքի բարեկարգումը

7.1. Ներկա վիճակը

7.2. Քաղաքային լճի և հարակից տարածքի բարեկարգման նպատակը և հակիրճ

նկարագրությունը

7.3. Մարտավարական խնդիրները

7.4. Մանրամասն նկարագիրը

7.5. Նախատեսվող գործողությունները

7.6. Իրականացման գործընթացը

7.7. Անհրաժեշտ տարածքը

7.8. Ակնկալվող արդյունքները

8. Բաղադրիչ 3. Քաղաքային զբոսայգու վերակառուցումը

8.1. Ներկա վիճակը

8.2. Քաղաքային զբոսայգու մի հատվածի բարեկարգման նպատակ և հակիրճ

նկարագրությունը

8.3. Մարտավարական խնդիրները

8.4. Մանրամասն նկարագիրը

8.5. Նախատեսվող գործողությունները

8.6. Իրականացման գործընթացը

8.7. Անհրաժեշտ տարածքը

8.8. Ակնկալվող արդյունքները

9. Բաղադրիչ 4. Քաղաքային մարզադաշտի վերակառուցումը

9.1. Ներկա վիճակը

9.2. Մարզադաշտի բարեկարգման նպատակը և հակիրճ նկարագրությունը

9.3. Մարտավարական խնդիրները

9.4. Մանրամասն նկարագիրը

9.5. Նախատեսվող գործողությունները

9.6. Իրականացման գործընթացը

9.7. Անհրաժեշտ տարածքը

9.8. Ակնկալվող արդյունքները

10. Ծրագրի հիմնական ռիսկերը և դրանց կանխարգելմանն ու նվազեցմանն

ուղղված միջոցառումները

11. Ծրագրի սոցիալ-տնտեսական նշանակությունը և ազդեցությունը տարածքի

զարգացման վրա

12. ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 

1. Ներկա վիճակը

 

1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային բնակավայրը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի հարավարևմտյան մասում` Դիլիջանի Ազգային պարկի տարածքում, 1,256 մ միջին բացարձակ բարձրության վրա:

2. Աշխարհագրական դիրքով և բնակլիմայական պայմաններով Դիլիջանի համայնքը հայտնի և չափազանց նպաստավոր է հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և տուրիզմի զարգացման համար: Հաշվի առնելով այդ հանգամանքը` վերջին տարիներին Դիլիջանի համայնքում պետական և մասնավոր հատվածի կողմից իրականացվել են մեծածավալ ներդրումներ, մասնավորապես`

1) «ՌՎՎԶ» հիմնադրամը և մի շարք հեղինակավոր անձինք, իրականացնելով ներդրումներ (ծրագրի արժեքն ավելի քան 196 մլն դոլար), հիմնադրել են Դիլիջանի միջազգային դպրոցը, որի հիմնական նպատակը Հայաստանը համաշխարհային կարգի կրթական կենտրոն դարձնելն է.

2) ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ 2013 թվականի հունվարից իր գործունեությունն է սկսել ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը, որը համարվում է ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներով հագեցված կրթական հետազոտական համալիր.

3) «Այբ» հիմնադրամի և ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում 2013 թ. Դիլիջանի կենտրոնական դպրոցը միացավ «Այբ» դպրոցների ընտանիքին.

4) 2017 թվականից իր գործունեությունն է իրականացնում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը.

5) ՀՀ Տավուշի մարզում, մասնավորապես, Դիլիջանի քաղաքային բնակավայրի տարբեր բնագավառներում մեծածավալ ներդրումներ և համայնքի զարգացմանը նպաստող միջոցառումներ են նախատեսվում իրականացնել միջազգային կառույցների (ADB, EBRD, GIZ և այլն) կողմից, որոնց հեռանկարային նպատակը Դիլիջանում տնտեսական աճը և ենթակառուցվածքների զարգացումը խրախուսելն է:

3. Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ կառավարության կողմից որդեգրված քաղաքականության շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց և 2015 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտավ «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` օրենք): Օրենքի ընդունմամբ ստեղծվեցին Դիլիջանում ներդրումային գրավչության բարձրացման օրենսդրական հիմքեր:

4. Օրենքով նախանշված զարգացման ուղղությունների համար կարևոր պայման է հանդիսանում նաև քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխանեցումն ստեղծված նոր միջավայրին, ինչի շրջանակներում Դիլիջանի համայնքի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից նախաձեռնվել և իրականացվում է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծում փոփոխությունների կատարման և Աղստև գետին զուգահեռ միջանցքի, ընդգրկելով նորակառույց միջազգային դպրոցի տարածքը, Գետափնյա և Կալինինի փողոցների, ինչպես նաև քաղաքային բնակավայրի կենտրոնական մասի գոտիավորման նախագծի մշակման աշխատանքները: Աշխատանքներն ավարտվել են և ներկայացվել Դիլիջանի համայնքապետարան հաստատման հետագա ընթացքն ապահովելու համար:

5. Հարկ է նշել, որ գոտիավորման նախագծի մշակման շրջանակներում իրականացվել են գոտիավորման տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների գույքագրման, պահպանման և վերակառուցման միջոցառումներ, ինչպես նաև նախատեսվում են վերականգնել Դիլիջանում պատմականորեն ձևավորված ճարտարապետության տարրերը և դրանց կիրառումն ապագա քաղաքաշինական նախագծերում: Գոտիավորման նախագիծն ունի առանցքային դեր քաղաքային բնակավայրի համապարփակ զարգացման, քաղաքաշինական սկզբունքների ու մոտեցումների արդյունավետ ներդրման ու պահպանման համատեքստում, քանի որ դրա կիրառումն էական խթան կհանդիսանա թե՛ պատմական հուշարձանների պահպանության, վերականգնման և թե՛ զբոսաշրջության զարգացման գործում:

 

Դիլիջանի համայնքում իրականացվող գոտիավորման նախագծի տարածքը

____________________________

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

6. Համայնքում իրականացվող մեծածավալ ներդրումային ծրագրերի համատեքստում և տեղի բնակչության հոգևոր կարիքները բավարարելու նպատակով Դիլիջանի Դեվելոփմենթ հիմնադրամի հիմնադիրների նախաձեռնությամբ մեկնարկել է Դիլիջանում եկեղեցու կառուցման գործընթացը:

7. Եկեղեցու նախագծի էսքիզային տարբերակը հաստատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի 2015 թ. մայիսի 14-ի նիստում:

 

Դիլիջանի համայնքում նախատեսվող եկեղեցու նախագիծը

____________________________

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

8. Եկեղեցու կառուցման նախագծի իրականացման շրջանակներում նախատեսվում է ներդնել առնվազն 5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

Շինարարությունն սկսվել է 2016 թ. գարնանը:

 

2. Ներդրումային ծրագրի նպատակը և ընդհանուր նկարագիրը

 

9. Հիմնադրամը կարևորում է Դիլիջանի համայնքի ու հարակից տարածքների համահունչ և համապարփակ զարգացումը: Դիլիջանի համայնքի զարգացման տեսլականի արդյունավետ իրագործման անհրաժեշտությունից ելնելով` հիմնադրամն ստանձնել է ծրագրի իրագործման համակարգող օղակի դերը:

10. Դիլիջանի համայնքի զարգացման տեսլականի արդյունավետ իրականացման նպատակով հիմնադրամը միաժամանակ նախաձեռնել է մի քանի ներդրումային նախագծեր, որոնք կիրականացվեն առանձին փուլերով: Նշված մոտեցումը պայմանավորված է Դիլիջանում ներկայումս առկա մի շարք հիմնախնդիրների համակարգային լուծում տալու անհրաժեշտությամբ: Մասնավորապես`

1) Դիլիջանը, լինելով Երևան-Թբիլիսի միջպետական, Երևան-Իջևան և Երևան-Վանաձոր միջհամայնքային ճանապարհների խաչմերուկում, արդյունավետ կերպով չի օգտագործում համայնքի զարգացման պոտենցիալը.

2) գտնվելով բարենպաստ աշխարհագրական և բնակլիմայական պայմաններով օժտված միջավայրում` այնուամենայնիվ թերզարգացած են զբոսաշրջային ենթակառուցվածքները.

3) Դիլիջանը, պատմականորեն լինելով առողջարանային քաղաք, ներկայումս կորցրել է իր գրավչությունը.

4) բացակայում են հանգստի, ժամանցի, սպորտային կյանքի կազմակերպման համար բավարար ենթակառուցվածքները.

5) բացակայում են քաղաքաշինական արդի կանոնները և չափանիշերը:

 

3. Ծրագրի նպատակը և հակիրճ նկարագրությունը

 

11. Դիլիջանի առողջարանային կենտրոնի ստեղծման և հասարակական ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում հիմնադրամը նախաձեռնել է քաղաքի Գետափնյա հատվածում իրականացնել մի քանի երկարաժամկետ ներդրումային նախագծեր, որոնց նպատակն է`

1) համայնքի բնակիչների և այցելուների հանգստի ու ժամանցի կազմակերպման համար բարենպաստ միջավայրի ձևավորումը.

2) զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորումը.

3) քաղաքաշինական նոր տեխնոլոգիաների և մոտեցումների խրախուսումն ու կիրառումը.

4) բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, նոր աշխատատեղերի ստեղծումը և նախագծերի իրականացման արդյունքում ՓՄՁ ոլորտի զարգացումը.

5) միջազգային չափանիշերին համապատասխան առողջարանային կենտրոնի հիմնումը, բժշկական զբոսաշրջության խթանումը:

12. Ներդրումային ծրագրի իրականացման ռազմավարական խնդիրներն են`

1) համայնքի բնակիչների և զբոսաշրջիկների հանգստի, ժամանցի և սպորտային կյանքի կազմակերպման ենթակառուցվածքների ձևավորումը` կիրառելով միջազգային առաջավոր փորձն ու մոտեցումները.

2) զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը.

3) միջազգային չափանիշերին համապատասխան բժշկական ծառայությունների մատուցումը, տարածաշրջանում նորարարական առողջապահական կենտրոնի հիմնումը.

4) «մաքուր քաղաք» և «կանաչ քաղաք» սկզբունքները ներդնելը և կիրառելը.

5) համայնքում տնտեսական ակտիվությունը խթանելը` հանգստի և ժամանցի կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման միջոցով.

6) քաղաքաշինության բնագավառում նոր սկզբունքներ և կանոններ կիրառելը.

7) իրականացվող մեծածավալ ներդրումների միջոցով Դիլիջանի համայնքի ներդրումային գրավչությունը բարձրացնելը.

8) համալիր ներդրումների արդյունքում համայնքի բնակիչների և բիզնեսի ներկայացուցիչների տնտեսական ակտիվությունը խթանելը:

Ծրագրի մարտավարական խնդիրները ներկայացված են առանձին բաղադրիչների շրջանակներում:

 

4. Ծրագրի մանրամասն նկարագիրը

 

13. Գնահատելով վերջին տարիներին Դիլիջանի համայնքում կատարված ներդրումների կարևորությունը և դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից որոշում է ընդունվել մեկնարկել Դիլիջանի առողջարանային կենտրոնի ստեղծման և հասարակական ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը:

14. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք էական ազդեցություն կունենան ինչպես Հայաստանի ճանաչելիության, այնպես էլ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի, զբոսաշրջային հոսքերի, բնակչության ու համայնքի այցելուների հանգստի ու ժամանցի կազմակերպման վրա: Կարևոր է փաստել, որ ծրագրի բաղադրիչներից յուրաքանչյուրը հանդիսանում է առանձին ներդրումային նախագիծ, և սույն ծրագրով տրվում է այդ ներդրումային նախագծերի մեկնարկը: Ավելին` նախատեսվում է հիմք ստեղծել ապագայում նախատեսվող ներդրումային նախագծերի իրականացման համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել «Չաում Դիլիջան» առողջարանային կենտրոնը, ձևափոխել քաղաքային լիճը և բարեկարգել լճի հարակից տարածքը, վերակառուցել քաղաքային մարզադաշտը և դրան հարակից քաղաքային զբոսայգու հատվածը:

15. Ստորև ներկայացված են ծրագրի չորս բաղադրիչները, որոնց մանրամասն նկարագիրը ներկայացված է առանձին բաժիններով`

1) «Չաում Դիլիջան» կենտրոնի հիմնում.

2) քաղաքային լճի հարակից տարածքի բարեկարգում.

3) քաղաքային զբոսայգու բարեկարգում.

4) քաղաքային մարզադաշտի վերակառուցում:

 

5. Ծրագիրն իրականացնող անձ (անձինք)

 

16. Դիլիջանի առողջարանային կենտրոնի ստեղծման և հասարակական ենթակառուցվածքների զարգացման ծրագրում ներգրավված կառույցներն են`

1) «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամ (IDeA) (այսուհետ` IDeA բարեգործական հիմնադրամ), որի իրավաբանական հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան 6:

IDeA բարեգործական հիմնադրամը հիմնադիրների կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվել է երկարաժամկետ ծրագրերի իրականացման նպատակով, որոնք ազդեցություն կգործեն Հայաստանի ապագայի վրա և կօգնեն նրան գոյատևման մոդելից անցնել բարգավաճման մոդելի և այլ հանրօգուտ նպատակներ:

Ծրագրի իրականացման շրջանակներում IDeA բարեգործական հիմնադրամը հանգանակելու և ներդնելու է ֆինանսական միջոցներ, ինչպես նաև իրականացնելու կամ կազմակերպելու է հաշվապահական հաշվառման, իրավական, մարքեթինգային և հասարակայնության հետ կապերի աջակցություն, տեխնիկատնտեսական ուսումնասիրություն (feasibility study), էսքիզային, ճարտարապետական, նախահաշվային, ինժեներական նախագծերի մշակում, լանդշաֆտի դիզայն և այլն: Հիմնադրամը նախատեսում է իրականացնել նաև աշխատանքներ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆինանսական կառույցների, ներդրողների և դոնորների հետ, որոնք մասնակցություն կունենան ծրագրի առանձին բաղադրիչների իրագործման գործում: Նշված աշխատանքները IDeA բարեգործական հիմնադրամը նվիրաբերում կամ օտարում է, որոնց մանրամասն նկարագիրը ներկայացվում է ըստ բաղադրիչների:

Հիմնադրամի հիմնադիրներն են հանդիսանում`

ա. Ռուբեն Կառլենի Վարդանյանը (ծնվ.` 25.05.1968 թ., անձնագրի համար` 53 0284246, տրված` Ռուսաստանի ԱԳՆ 07701-ի կողմից, տրման ամսաթիվը` 29.05. 2012 թ. գրանցման հասցեն` ՌԴ, քաղ. Մոսկվա, Ռոմանով նրբ., տուն 5, բն. 21),

բ. Վերոնիկա Ֆելիքսի Զոնաբենդ (ծնվ.` 08.02.1967 թ., անձնագրի համար` 72 6327581, տրված` ՖՄԾ 07701-ի կողմից, տալու ամսաթիվը` 03.10.2013 թ. գրանցման հասցեն` ՌԴ, քաղ. Մոսկվա, Ռոմանով նրբ., տուն 5, բն. 21).

2) Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ), որը կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակը ներդրումային գրավչության բարձրացման և երկարաժամկետ ծրագրերի իրականացման միջոցով սոցիալ-տնտեսական և զարգացումն ապահովելը, ինչպես նաև կրթության և զբոսաշրջության զարգացմանը Դիլիջանի համայնքում և հարակից տարածքներում նպաստելն է:

Հիմնադրամի հիմնադիրներն են հանդիսանում`

ա. ՌՎՎԶ հիմնադրամը,

բ. «Ադիբեկյան Ֆեմիլի Ֆաունդեյշն ֆոր ըդվենսմենթ» ոչ առևտրային կազմակերպությունը:

Հիմնադրամի իրավաբանական հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Դիլիջան, 3903, Գետափնյա փող., 7:

Ծրագրի իրականացման համար, բացի ֆինանսական մասնակցությունից, հիմնադրամը նախատեսում է իրականացնել աշխատանքներ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆինանսական կառույցների, ներդրողների և դոնորների հետ, որոնք մասնակցություն կունենան ծրագրի առանձին բաղադրիչների իրագործման գործում,

3) ԴԻՍ Փրոփերթիս բարեգործական հիմնադրամ, որի իրավաբանական հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Դիլիջան, 3903, Գետափնյա փող., 7:

ԴԻՍ Փրոփերթիս բարեգործական հիմնադրամը ծրագրի իրականացման շրջանակում նվիրաբերում է իրեն սեփականության, վարձակալության կամ կառուցապատման իրավունքով պատկանող գույքը և (կամ) հանգանակում դրամական միջոցներ: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գույքի նվիրաբերության մանրամասն նկարագիրը ներկայացվում է ըստ բաղադրիչների.

4) «Դիլիջան Դեվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ, որի իրավաբանական հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0019, Բաղրամյան փող., 6:

«Դիլիջան Դեվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի սեփականության, վարձակալության կամ կառուցապատման իրավունքով պատկանող գույքը, ինչպես նաև ֆինանսական միջոցները հանգանակվում և ներդրվում են ծրագրի իրականացման համար, որոնց մանրամասն նկարագիրը ներկայացվում է ըստ բաղադրիչների.

5) «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ, որի իրավաբանական հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Դիլիջան, Գետափնյա փող., 3:

«Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ի սեփականության, վարձակալության կամ կառուցապատման իրավունքով պատկանող գույքը, ինչպես նաև ֆինանսական միջոցները հանգանակվում և ներդրվում են ծրագրի իրականացման համար, որոնց մանրամասն նկարագիրը ներկայացվում է ըստ բաղադրիչների.

6) «Փրոջեքթ Մենեջմենթ Յունիթ» ՓԲԸ, որի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան փող., 2/2:

Ծրագրի իրականացման շրջանակներում «Փրոջեքթ Մենեջմենթ Յունիթ» ՓԲԸ-ն իրականացնելու և (կամ) կազմակերպելու է շինարարության ընթացքում անհրաժեշտ վերահսկողական ֆունկցիաները, ինչպես նաև իրականացնում է շինարարական գործընթացի կառավարման գործընթացը.

7) «Թի Էֆ Արքիթեքթս» ՍՊԸ, որի իրավաբանական հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան փող., 6:

Ծրագրի իրականացման շրջանակներում «Թի Էֆ Արքիթեքթս» ՍՊԸ-ն ծրագրի շրջանակներում իրականացնելու կամ կազմակերպելու է տեխնիկատնտեսական ուսումնասիրություն (feasibility study), էսքիզային, ճարտարապետական, նախահաշվային, ինժեներական նախագծերի մշակում, լանդշաֆտի դիզայն և այլն: Նշված աշխատանքները «Թի Էֆ Արքիթեքթս» ՍՊԸ-ն նվիրաբերում կամ օտարում է, որոնց մանրամասն նկարագիրը ներկայացվում է ըստ բաղադրիչների.

8) «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ, որի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան փող., 2/2:

Ծրագրի իրականացման շրջանակներում «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ-ն սեփականության, վարձակալության կամ կառուցապատման իրավունքով պատկանող գույքը նվիրաբերում կամ օտարում, ինչպես նաև ֆինանսական միջոցները հանգանակում և ներդնում է ծրագրի իրականացման համար: Ծրագրի շրջանակներում «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ-ն իրականացնելու կամ կազմակերպելու է տեխնիկատնտեսական ուսումնասիրություն (feasibility study), էսքիզային, ճարտարապետական, նախահաշվային, ինժեներական նախագծերի մշակում, լանդշաֆտի դիզայն և այլն: Նշված աշխատանքները «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ-ն նվիրաբերում կամ օտարում է, որոնց մանրամասն նկարագիրը ներկայացվում է ըստ բաղադրիչների:

17. Ստորև ներկայացված են ծրագրի բաղադրիչներն ըստ իրականացվող ներդրումների, ժամկետների, ինչպես նաև հողամասի մակերեսի:

 

.____________________________________________________________________.

|NN |Բաղադրիչը            |Հողամասի |Ձեռքբերված  |Ներդրվող   |Իրակա- |

|ը/կ|                     |մակերեսը |գույքի      |գումարը    |նացման |

|   |                     |(քառ. մ) |արժեքը      |(առնվազն,  |ժամկետը|

|   |                     |         |(դրամ, հազ.)|դրամ, հազ.)|(ամիս) |

|___|_____________________|_________|____________|___________|_______|

|1. |«Չաում Դիլիջան»      |առնվազն  |     838,000| 14,000,000|     60|

|   |կենտրոնի հիմնում     |59,100   |            |           |       |

|___|_____________________|_________|____________|___________|_______|

|2. |Քաղաքային լճի և      |առնվազն  |     499,522|    670,000|     60|

|   |հարակից տարածքների   |46,000   |            |           |       |

|   |բարեկարգում          |         |            |           |       |

|___|_____________________|_________|____________|___________|_______|

|3. |Քաղաքային զբոսայգու  |առնվազն  |           0|    145,000|     60|

|   |բարեկարգում          |64,000,  |            |           |       |

|   |                     |որից     |            |           |       |

|   |                     |35,000   |            |           |       |

|   |                     |քառ.     |            |           |       |

|   |                     |մետրն    |            |           |       |

|   |                     |անհրաժեշտ|            |           |       |

|   |                     |է վարձա- |            |           |       |

|   |                     |կալել    |            |           |       |

|   |                     |համայնքից|            |           |       |

|___|_____________________|_________|____________|___________|_______|

|4. |Դիլիջանի մարզադաշտի  |   19,440|           0|    315,000|     60|

|   |վերակառուցում        |         |            |           |       |

.____________________________________________________________________.

 

6. Բաղադրիչ 1. «Չաում Դիլիջան» կենտրոնի հիմնում

 

6.1. Ներկա վիճակը

18. Որպես առողջարանային կենտրոն` Դիլիջանն սկսել է զարգանալ 19-րդ դարի վերջերից: Հանրապետությունում առաջին առողջարանը` հակատուբերկուլյոզային առողջարանը բացվել է Դիլիջանում 1921 թվականին: Որպես առողջարան քաղաքին 1958 թվականին տրվել է հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ:

19. Ներկայումս քաղաքում գործում են շուրջ 25 առողջարաններ, պանսիոնատներ, հյուրատներ, այդ թվում` «Լեռնային Հայաստան» և «Դիլիջան» առողջարանները, մանկական հակատուբերկուլյոզային առողջարանը, իսկ 2013 թ.-ից գործում է մարզային նշանակության առաջնակարգ «Տավուշ» ախտորոշիչ կենտրոնը:

 

6.2. «Չաում Դիլիջան» կենտրոնի հիմնման նպատակը և հակիրճ նկարագրությունը

20. IDeA բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ռազմավարական ծրագիր է Դիլիջան առողջապահական կենտրոնի հիմնումը, որն իր դրական ազդեցությունը կունենա Հայաստանը որպես տարածաշրջանային առողջապահական կենտրոն ձևավորելու գործում: Համաձայն Հայաստան 2020 և 2030 նախաձեռնությունների` առողջապահությունը հանդիսանում է թիրախային ոլորտ, որը նախանշվել է որպես Հայաստանի զարգացման կարևորագույն ոլորտներից մեկը, ինչն էական ազդեցություն կունենա ՀՆԱ-ի վրա: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն փաստը, որ Դիլիջանը թե՛ պատմականորեն, և թե՛ իր աշխարհագրական դիրքով գտնվում է բարենպաստ միջավայրում, IDeA հիմնադրամը ձգտում է վերածել Դիլիջանը տարածաշրջանային առողջապահական հանգույցի` ներգրավելու Ռուսաստանի, Եվրոպայի ու արաբական երկրների զբոսաշրջիկներին, ովքեր ճամփորդում են առողջապահական ծառայություններից օգտվելու նպատակով:

21. Առողջապահական կենտրոնի ծրագրի շրջանակներում IDeA բարեգործական հիմնադրամը ցանկանում է ստեղծել «Չաում Դիլիջան» կենտրոնը, որը նպատակ ունի տրամադրել բարձրակարգ, ինտեգրված հակատարիքային և վերականգնողական բժշկական ծառայություններ: Դիլիջանում կենտրոնը կտրամադրի կանխարգելիչ և վերականգնողական բժշկական ծառայություններ:

 

6.3. Մարտավարական խնդիրները

22. Տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը`

1) նախագծերի համատեղելիություն Հայաստանի օրենսդրության հետ.

2) գործառնական մոդել.

3) ֆինանսական կայունություն:

23. Ֆինանսավորման աղբյուրները`

1) ներդրողներ կամ դոնորներ.

2) միջազգային ֆինանսական կառույցներ:

24. Տարածքի պլանավորում` հաշվի առնելով Չաում բրենդի ստանդարտները:

 

6.4. Մանրամասն նկարագիրը

25. Ներկայումս նախագիծը տեխնիկատնտեսական ուսումնասիրության փուլում է, և ինչի համար էլ մարտավարական խնդիրները դեռևս սկզբնական փուլում են:

26. Կենտրոնի շինարարությունը պետք է իրականացվի Չաումի բրենդի ստանդարտներին համապատասխան` նորարար դիզայնով և տարբեր էներգիաներ ներկայացնող գույներով:

 

6.5. Նախատեսվող գործողությունները

27. Ստորև ներկայացվում են բոլոր անհրաժեշտ նվազագույն գործողությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել մինչև «Չաում Դիլիջան» կենտրոնի շահագործումը: Հաշվի առնելով Դիլիջանում առողջարանային նորարարական կենտրոնի ստեղծման և տարածաշրջանում եզակի նախագծի իրականացման կարևորությունը` IDeA բարեգործական հիմնադրամը համապատասխան պայմանագրեր է կնքել CHAUM Medical Center և PHILIPS-ի հետ, որոնք միաժամանակ իրականացնում են տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, որտեղ CHAUM Medical Center-ն կենտրոնացած է Դիլիջանում նախագծվող կենտրոնի հետ կապված ուսումնասիրությանը, իսկ PHILIPS-ն իրականացնում է աշխարհում բժշկական տուրիզմի համար շուկայի ուսումնասիրությունը:

 

._____________________________________________________________________.

|              Տեխնիկատնտեսական ուսումնասիրություն                    |

|                    (CHAUM Medical Center)                           |

|_____________________________________________________________________|

|Ընդհանուր միջավայրի և  առողջապահական ենթակառուցվածքների              |

|ուսումնասիրություն                                                   |

|_____________________________________________________________________|

|Տեղորոշման հետազոտություն                                            |

|_____________________________________________________________________|

|Դիլիջանի դաշտային հետազոտություն                                     |

|_____________________________________________________________________|

|Ծառայությունների և  գնագոյացման մոդելավորում                         |

|_____________________________________________________________________|

|Մարդկային ռեսուրսների մոդելավորում                                   |

|_____________________________________________________________________|

|Ֆինանսական մոդելավորում                                              |

|_____________________________________________________________________|

|Ամփոփ հաշվետվություն                                                 |

|_____________________________________________________________________|

|              Տեխնիկատնտեսական ուսումնասիրություն                    |

|                           (PHILIPS)                                 |

|_____________________________________________________________________|

|Գլոբալ գործող կոնցեպտների ուսումնասիրություն` ցանցի հետազոտության,   |

|փորձագետների հարցազրույցների և  առևտրային  հաշվետվությունների միջոցով|

|_____________________________________________________________________|

|Բուժման ոլորտների ուսումնասիրություն                                 |

|_____________________________________________________________________|

|Պոտենցիալ թիրախային խմբի ուսումնասիրություն` առևտրային               |

|հաշվետվությունների, հիվանդների վիճակագրության, հիվանդների            |

|հարցազրույցների և  փորձագետներին հարցազրույց անելու միջոցով          |

|_____________________________________________________________________|

|Հիվանդի վարքագծի և  իր վրա ազդեցություն ունեցող գործոնների           |

|ուսումնասիրություն` խորացված հարցազրույցների միջոցով                 |

|_____________________________________________________________________|

|Քանակական տեխնիկատնտեսական ուսումնասիրություն` կենտրոնանալով ծավալի  |

|վրա                                                                  |

|_____________________________________________________________________|

|         Ճարտարապետական նախագծում և  ինտերիերի դիզայն                |

|_____________________________________________________________________|

|Ճարտարապետական նախագծում                                             |

|_____________________________________________________________________|

|Հայեցակարգի ձևավորում  և  սխեմատիկ նախագծում                         |

|_____________________________________________________________________|

|         Շինարարություն և  սարքավորումների ձեռքբերում                |

|_____________________________________________________________________|

|     Գործառնությունների պլանավորում և  նախնական գործարկում           |

|_____________________________________________________________________|

|Ծրագրի ապահովմանն մշակում` ՏՏ ինտեգրված բժշկական կառավարում և  խելացի|

|սարքեր                                                               |

|_____________________________________________________________________|

|Հայաստանի հիմնական աշխատակազմի ուսուցում Կորեայում                   |

|_____________________________________________________________________|

|Կորեայի անձնակազմի ժամանում և  աշխատանքային ուսուցում տեղում         |

|_____________________________________________________________________|

|Ձեռնարկի պատրաստում                                                  |

|_____________________________________________________________________|

|                      Լիարժեք գործարկում                             |

._____________________________________________________________________.

 

6.6. Իրականացման գործընթացը

28. Ծրագրի իրականացման տևողությունը 60 ամիս է, որի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները`

 

._____________________________________________________________________.

|NN | Միջոցառումը/փուլը   |Պատասխանատուն        |Ծանոթագրություն      |

|ը/կ|                     |                     |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

|1. |Տվյալների            |- Philips IDeA       |խորհրդատվական        |

|   |վերլուծություն և     |բարեգործական         |ծառայությունների     |

|   |հարցազրույցներ       |հիմնադրամ և  (կամ)   |մատուցման պայմանագիր |

|   |                     |ծրագիր իրականացնող   |N.1678-020617, փուլ 1|

|___|_____________________|անձինք               |_____________________|

|2. |Քանակական            |                     |խորհրդատվական        |

|   |ուսումնասիրություն և |                     |ծառայությունների     |

|   |հիվանդների հոսքի     |                     |մատուցման պայմանագիր |

|   |կանխատեսում          |                     |N.1678-020617, փուլ 2|

|___|_____________________|                     |_____________________|

|3. |Նախագծի տնտեսական    |                     |խորհրդատվական        |

|   |հիմնավորում          |                     |ծառայությունների     |

|   |                     |                     |մատուցման պայմանագիր |

|   |                     |                     |N.1678-020617, փուլ 3|

|___|_____________________|_____________________|_____________________|

|4. |Նախնական ուսումնա-   |CHAUM Medical Center |խորհրդատվական        |

|   |սիրություն և         |IDeA բարեգործական    |ծառայությունների     |

|   |գաղափարի նախագծում   |հիմնադրամ և  (կամ)   |մատուցման պայմանագիր,|

|   |                     |ծրագիր իրականացնող   |նոյեմբերի 6, 2017    |

|   |                     |անձինք               |փուլ 1-2             |

|___|_____________________|_____________________|_____________________|

|5. |Նախնական գործառնական |CHAUM Medical Center |                     |

|   |նախագծում            |IDeA բարեգործական    |                     |

|   |                     |հիմնադրամ և  (կամ)   |                     |

|   |                     |ծրագիր իրականացնող   |                     |

|   |                     |անձինք               |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

|6. |Ճարտարապետական       |CHAUM Medical Center |խորհրդատվական        |

|   |նախագծում և          |Թի Էֆ ԱՐՔԻԹԵՔԹՍ ՍՊԸ, |ծառայությունների     |

|   |ինտերիերի դիզայն     |ընտրված ճարտարապետա- |մատուցման պայմանագիր,|

|   |                     |կան նախագծման բյուրո |նոյեմբերի 6, 2017    |

|   |                     |                     |փուլ 3               |

|___|_____________________|_____________________|_____________________|

|7. |Շինարարություն և     |IDeA բարեգործական    |խորհրդատվական        |

|   |սարքավորումների      |հիմնադրամ և  (կամ)   |ծառայությունների     |

|   |ձեռքբերում           |ծրագիր իրականացնող   |մատուցման պայմանագիր,|

|   |                     |անձինք, մրցույթով    |նոյեմբերի 6, 2017    |

|   |                     |ընտրված շինարարական  |փուլ 4               |

|   |                     |կազմակերպություն,    |                     |

|   |                     |սարքավորումների      |                     |

|   |                     |մատակարարներ         |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

|8. |Նախնական գործարկում  |-CHAUM Medical Center|խորհրդատվական        |

|   |                     |IDeA բարեգործական    |ծառայությունների     |

|   |                     |հիմնադրամ և  (կամ)   |մատուցման պայմանագիր,|

|   |                     |ծրագիր իրականացնող   |նոյեմբերի 6, 2017    |

|   |                     |անձինք               |փուլ 5               |

|___|_____________________|_____________________|_____________________|

|9. |Լիարժեք գործարկում   |                     |                     |

._____________________________________________________________________.

 

6.7. Անհրաժեշտ տարածքը

29. «Չաում Դիլիջան» կենտրոնի տարածքը պետք է գտնվի Դիլիջանի քաղաքային բնակավայրում կամ Դիլիջանի համայնքում: Նախընտրելի տարածքը պետք է լինի 3-5 հեկտարը, որը կհատկացվի «Դիլիջան Դեվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի, «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ի կամ նախագծի այլ մասնակցի կողմից: Նախնական ընտրված տարածք`

1) Դիլիջանի Գորկի 3/1 հասցեում գտնվող 6,365 քառ. մետր հողամաս, որը սեփականության իրավունքով պատկանում է «Դիլիջան Դեվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ին.

2) Դիլիջանի Գորկի 3/3 հասցեում գտնվող 8,670 քառ. մետր հողամաս, որը սեփականության իրավունքով պատկանում է «Դիլիջան Դեվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ին.

3) Դիլիջանի Գորկի 3/4 հասցեում գտնվող 44,065 քառ. մետր հողամաս, որը սեփականության իրավունքով պատկանում է «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ին.

4) անհրաժեշտ ուսումնասիրություններն իրականացնելու արդյունքում անհրաժեշտություն կարող է առաջանալ ձեռք բերել վերը նշված տարածքներին հարակից այլ տարածքներ:

 

6.8. Ակնկալվող արդյունքները

30. Նախագծի իրականացման արդյունքում Հայաստանը կդառնա տարածաշրջանում նորարարական բժշկական ծառայություններ մատուցող կենտրոն, ինչի արդյունքում կզարգանա բժշկական տուրիզմը` ապահովելով վճարունակ հաճախորդների հոսքը դեպի Հայաստան:

31. Կներդրվեն առողջապահության ոլորտում նորագույն ստանդարտներ, ինչպես նաև կձևավորվի բարձր որակավորում ունեցող անձնակազմ:

 

7. Բաղադրիչ 2. Քաղաքային լճի և հարակից տարածքի բարեկարգումը

 

7.1. Ներկա վիճակը

32. Քաղաքային լիճը գտնվում է Դիլիջանի ավտոկայանին հարող բաժանարար խաչմերուկում, որտեղ հատվում են հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհները, ինչպես նաև քաղաքի հիմնական փողոցները: Հարկ է նշել, որ քաղաքի այդ հատվածով է անցնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին, ինչպես նաև Դիլիջանն այլ քաղաքային և գյուղական բնակավայրերին կապող հիմնական ճանապարհները: Նշված հատվածը նաև հանդիսանում է այն կարևոր հանգույցներից մեկը, որով անցնում են զբոսաշրջային հոսքերը: Զբոսաշրջային ակտիվ ժամանակահատվածում քաղաքի այդ հատվածում` Միմինոյի արձանի հարևանությամբ, նկատվում է զբոսաշրջիկների հոսքերի ժամանակավոր կանգառ. այս վայրը զբոսաշրջիկների և այցելուների` քաղաքում շրջայցի մի մասն է:

 

Քարտեզ` քաղաքային լճի և հարակից տարածքների տեղադիրքի

 

______________

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

 

33. Քաղաքային լիճը և վերջինիս հարակից տարածքը, գտնվելով անբարեկարգ վիճակում, համարվում են ոչ գրավիչ վայր` քաղաքի բնակչության և զբոսաշրջիկների ժամանցն ու հանգիստը կազմակերպելու համար, ինչի արդյունքում զբոսաշրջային ակտիվ ժամանակաշրջանում այստեղ չի նկատվում ակտիվություն:

34. Քաղաքային լճի և հարակից տարածքի ոչ մասնագիտական ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են հետևյալ խնդիրները`

1) շահագործման 50 տարիների ընթացքում լճի հատակի և կողապատերի կոնստրուկցիաները երբևէ չեն նորոգվել, ավելին` հատակի և կողապատերի բետոնե կոնստրուկցիաները ճաքճքված և քայքայված են:

2) գետի ջրառի աղբյուրի փոփոխության հետևանքով լճի ջրի որակի խնդիրներ են առաջացել: Նախկինում լիճը լցվել է Աղստև գետի ջրով, սակայն հետագայում խողովակների խցանման հետևանքով ջրի մուտքն ապահովել են Հովաջուր գետից: Հովաջուր գետի աղտոտման մակարդակը լինելով ավելի բարձր, քան Աղստևինը` միջավայր է ձևավորում ջրային բույսերի և ջրիմուռների արագ բազմացման համար, ինչի արդյունքում լիճը շատ արագ` մոտ երկու շաբաթվա ընթացքում, ճահճանում է: Լճի ճահճացմանը նպաստում է նաև ջրամատակարարման և ջրահեռացման ոչ ճիշտ համակարգը, ինչի արդյունքում լճի որոշ հատվածներում ջրի շրջանառություն գրեթե տեղի չի ունենում:

Նկար` լճի ներկայիս վիճակը

________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

35. Լիճը շրջապատված է կանաչապատ գոտով, որը ներկայում չի խնամվում: Լճի շուրջը ձգվող ճեմուղիների ծածկը քայքայված է: Լճին հարակից Ծատուրյան փողոցն անբարեկարգ է` մեծ խոչընդոտներ ստեղծելով թե՛ հետիոտների, թե՛ ավտոմեքենաների երթևեկության համար, ուստի փողոցի այս հատվածը գրեթե չի օգտագործվում:

36. Լուսավորության համակարգը բավարար չէ տարածքում գիշերային ժամերին ապահով հանգիստ կազմակերպելու համար:

37. Նախորդ տարիների ընթացքում որոշ աշխատանքներ են տարվել լճի շրջակայքում: Մասնավորապես, ամրացվել է լճի կամուրջը, կատարվել է լճին հարող հատվածում գետի հենապատի մեկուսացում, ամրացվել են լճի վրայի հարթակները, ինչպես նաև կազմակերպվում է լճի շրջակայքի ամենօրյա մաքրություն:

 

7.2. Քաղաքային լճի և հարակից տարածքի բարեկարգման նպատակը և հակիրճ նկարագրությունը

38. Բաղադրիչ նպատակը քաղաքային լճի հատվածում համայնքային կյանքի զարգացման և հանգստի կազմակերպման համար կարևորագույն հանգույցի ձևավորումը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծումն է:

 

7.3. Մարտավարական խնդիրները

39. Քաղաքային լճի և շրջակայքի լանդշաֆտի էսթետիկ գեղեցկության և քաղաքի դարպասների ներկայանալի տեսքի ապահովում`

1) կենսաբազմազանության պահպանություն.

2) լճի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի արդիականացում.

3) համայնքի բնակիչների և զբոսաշրջիկների տարբեր տարիքային խմբերի համար հանգստի և ժամանցի անցկացման, ինչպես նաև անվտանգ ճեմուղիների և հեծանվային ուղիների ձևավորում.

4) հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման համար մատչելի ենթակառուցվածքների ձևավորում:

 

7.4. Մանրամասն նկարագիրը

40. Սույն բաղադրիչի իրականացումն ուղղված է լճի տարածքի հանրային և հանգստի գոտիների վերականգնմանը, որը կազմում է առնվազն 46,000 քառ. մ տարածք:

 

7.5. Նախատեսվող գործողությունները

41. Կարևորելով քաղաքային լճի ճահճացման խնդրի լուծումը` բաղադրիչի իրականացման շրջանակներում նախատեսվում է կազմակերպել առնվազն հետևյալ միջոցառումները`

 

Փուլ 1

42. Լիճը և լճին հարակից տարածքը զբաղեցնում է առնվազն 46,000 քառ. մետր մակերես: Տարածքը ժամանցի և հանգստի վայր կազմակերպելու նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները`

1) ծառերի գույքագրում, սանիտարական հատումներ և անհրաժեշտության դեպքում տարածքի լանդշաֆտին և բնակլիմայական պայմաններին համապատասխան նոր ծառերի տնկում.

2) լանդշաֆտի ձևավորում, կանաչապատում, նստարանների և աղբամանների տեղադրում.

3) անվտանգ ճեմուղիների, հեծանվային ուղիների ձևավորում և զարգացում.

4) հանրային միջոցառումների կազմակերպման համար ենթակառուցվածքների ձևավորում, վրանի տեղադրում, բացօթյա միջոցառումների կազմակերպման ենթակառուցվածքների ձևավորում.

5) լուսավորության և անվտանգության համակարգերի կատարելագործում.

6) տուրիստական ինֆորմացիոն կենտրոնի ստեղծում.

7) քաղաքային շուկայի (City Market) կազմակերպում, որի տոնավաճառների, սեզոնային առևտրի, ձեռագործ աշխատանքների առևտրի կազմակերպման համար նպատակը միջավայր ձևավորելն է.

8) վերգետնյա և ստորգետնյա ինժեներական ցանցերի հզորացում և անհրաժեշտության դեպքում տեղափոխություն:

 

Փուլ 2

43. Տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրություն (feasibility study), քաղաքային լճի չափսերի փոփոխության, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ուսումնասիրություն, ինչը նպատակ կհետապնդի աղտոտվածությունը նվազեցնելու եղանակների, ջրամատակարարման, ջրահեռացման և ֆիլտրացման համակարգերի պահանջվող հզորությունների, ջրի շրջանառության կառավարման վերաբերյալ եզրակացության ստացման:

44. Քաղաքային լճի տեխնիկատնտեսական ուսումնասիրության հիման վրա լճի նախագծի մշակում:

45. Հաստատված նախագծի շրջանակներում`

1) մեծացնել լճի չափսերը, ձևավորել լճի հատակը և կողապատերը.

2) վերականգնել ջրառն Աղստև գետից` նախատեսելով ֆիլտրման համակարգեր և ջրամատակարարման և ջրահեռացման գործուն համակարգ.

3) տեղադրել շատրվան` ջրի շրջանառության ապահովման համար.

4) լճի և ափի կտրուկ անցումը վերացնելու և լճի այցելուների համար ավելի հասանելի դարձնելու նպատակով ստեղծել թեք ափ.

5) ստեղծել լողացող կղզիներ, որոնք վերամշակված, չսուզվող նյութերից պատրաստված լաստեր են, որոնք ծածկվում են բուսականությամբ.

6) ժամանցի կազմակերպման նպատակով նախատեսվում է տեղադրել ջրային ատրակցիոններ.

7) հնարավորության դեպքում լճում ստեղծել կղզի` տարբեր միջոցառումներ կազմակերպելու նպատակով.

8) լճում բարեկարգել կամուրջը կամ կառուցել շարժական կամուրջ:

 

._____________________________________________________________________.

|            Քաղաքային լճի բարեկարգման աշխատանքները                   |

|_____________________________________________________________________|

|Լճի չափսերի մեծացում             |լճից ավելորդ ջրի հեռացման ապահովում|

|_________________________________|___________________________________|

|Լճի պատերի վերականգնում և        |լճում շատրվանի տեղադրում           |

|ջրամեկուսացում                   |                                   |

|_________________________________|___________________________________|

|Լճի բնական ափերի ձևավորում       |լճի մակերեսին լողացող կղզիներ      |

|_________________________________|___________________________________|

|Երկաթբետոնե սալիկներով լճի հատակի|ջրային ատրակցիոնների (էլեկտրական   |

|բարեկարգում կամ փոխարինում       |մակույկ) կազմակերպում              |

|_________________________________|___________________________________|

|Լճի ջրամատակարարման և  ֆիլտրման  |կամրջի բարեկարգում կամ շարժական    |

|համակարգի ձևավորում              |կամրջի ձևավորում                   |

|_________________________________|___________________________________|

|Ջրահավաքի կառուցում լճի և        |տախտակամածի բարեկարգում            |

|խողովակի միջև                    |                                   |

|_________________________________|___________________________________|

|Ճանապարհի և  մայթերի բարեկարգում |                                   |

|բազալտի խճով սեղմված ծածկով,     |                                   |

|ասֆալտով, մայթի սալիկներով       |                                   |

|_____________________________________________________________________|

|Քաղաքային լճի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքների, բացօթյա   |

|կահավորանքի, դեկորատիվ տարրերի տեղադրման և  ինժեներական ապահովման    |

|                             ցանկ                                    |

|_____________________________________________________________________|

|Կանաչապատ գոտի ոռոգման համակարգի |վրանի ներքո առևտրի  տաղավարների    |

|ձևավորում                        |տեղադրում                          |

|_________________________________|___________________________________|

|Նստարանների և  աղբամանների       |առկա երկաթբետոնե կոնստրուկցիաներով |

|տեղադրում                        |հավաքված ցանկապատի ապամոնտաժում    |

|_________________________________|___________________________________|

|Ժամանակավոր մետաղյա ցանկապատի    |ճեմուղիների և  հեծանվային ուղիների |

|տեղադրում                        |ձևավորում  և  լուսավորություն      |

|_________________________________|___________________________________|

|Ծառերի լուսավորության համակարգի  |բացօթյա սեղանների տեղադրում        |

|ձևավորում                        |                                   |

|_________________________________|___________________________________|

|Կանաչապատ գոտում լուսարձակող կոճղ|անվտանգության ապահովում            |

|դեկորատիվ լուսամփոփների տեղադրում|                                   |

._____________________________________________________________________.

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.05.2018
N 566-Ա
Որոշում