040.0605.010618
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մայիսի 2018 թվականի N 605-Ա
«ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետը, 67-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետն ու 68-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ճառագայթային բուժման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` 0010, Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, պետական գրանցման համարը` 286.120.913816):
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով առողջապահության նախարարության (մեկ անդամ), ֆինանսների նախարարության (մեկ անդամ), արդարադատության նախարարության (մեկ անդամ), պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` լուծարման հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:
3. Առողջապահության նախարարին` լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում` դրամական միջոցների, արժեթղթերի ու գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
4. Սահմանել, որ`
1) պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են ֆինանսների նախարարությանը.
2) պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է պետական գույքի կառավարման կոմիտեին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ