Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱ ...

29.05.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.03.2000  -ից մինչեւ   29.05.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 29.05.00 թիվ 293 որոշում)

i

041.0103.100300

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մարտի 2000 թվականի N 103

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական կառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման, հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման պետական ծրագրերի ձևավորման ընթացակարգերի և կառավարման մեխանիզմների կատարելագործման, համակարգման, հսկողության ապահովման, ինչպես նաև իրացման ընթացքում այդ ծրագրերում ժամանակին ճշգրտումներ կատարելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման համակարգման խորհուրդ (այսուհետև` խորհուրդ) խորհրդակցական մարմնի կարգավիճակով, և հաստատել խորհրդի մշտական անդամների անհատական կազմը (կցվում է):

2. Խորհրդի աշխատանքային մարմինը նրա քարտուղարությունն է, որն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում` որպես ինքնուրույն ստորաբաժանում:

Խորհրդի քարտուղարության ղեկավարումը դնել խորհրդի անդամ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչության պետ Է. Սիմոնյանցի վրա:

3. Սահմանել, որ`

ա) խորհուրդն իր գործունեությանն առնչվող հարցերի նախապատրաստման և համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով` ըստ Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման ուղղությունների կարող է ստեղծել հանձնաժողովներ, որոնց անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը.

բ) խորհրդի հիմնական խնդիրներն են`

հանձնաժողովների գործունեության հիմնական ուղղությունների որոշումը և աշխատանքային ծրագրերի հաստատումը.

հանձնաժողովների գործունեության արդյունքների ամփոփումը և դրանց ծրագրերի կատարման համալիր քննարկումը.

Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման երկարաժամկետ, միջնաժամկետ ու կարճաժամկետ գերակայությունների որոշումը.

Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի (հայեցակարգերի, դոկտրինաների և այլն) մշակման ապահովումը.

Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման իրավական ապահովման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

խորհրդի որոշումների և ծրագրերի կատարման գործընթացի կազմակերպումը, հետադարձ կապի ապահովումը, դրանց ճշգրտումը, վերահսկողությունն ու համակարգումը.

գ) խորհրդի աշխատանքներին` խորհրդի նախագահի հրավերով կարող են մասնակցել գործադիր իշխանության մարմինների պաշտոնատար անձինք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ վերջիններիս համաձայնությամբ.

դ) խորհուրդն իրավունք ունի իր առջև դրված խնդիրների լուծման համար պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև այլ կազմակերպություններից ու պաշտոնատար անձանցից ստանալու անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկատվություն և այլ նյութեր.

ե) խորհրդի որոշումները, ըստ անհրաժեշտության, կարող են ձևակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական-Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ խորհրդի քարտուղարության աշխատողների թվի, պաշտոնային դրույքաչափերի և պատշաճ աշխատանքային պայմանների ապահովման վերաբերյալ:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

մարտի 10-ի N 103 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Հայաստանի

Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման

համակարգման խորհրդի

 

    Ա. Սարգսյան        - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

    Վ. Շիրխանյան       - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը

                         համակարգող նախարար

Շ. Կարամանուկյան   - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական-ՀՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար

    Լ. Բարխուդարյան    - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

    Բ. Նազարյան        - ՀՀ գլխավոր դատախազ

    Է. Սիմոնյանց       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական ռեզերվների

                         վարչության պետ (խորհրդի քարտուղարության ղեկավար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.03.2000
N 103
Որոշում