Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 613-Ա ՈՐՈ ...

 

 

041.0734.110618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2018 թվականի N 734-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 613-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`

i

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 613-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`

Հաստատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թվականի հունիսի 21-ի

N 613-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Է. Գրիգորյան       - ՀՀ բնապահպանության նախարար (խորհրդի նախագահ)

 

    Ա. Գրիգորյան       - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարար

 

    Հ. Այվազյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների

                         աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար

 

    Ա. Բաբայան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         տեղակալ

 

    Ա. Պողոսյան        - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Վ. Քոչարյան        - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

    Ա. Ամիրխանյան      - Հայաստանի ամերիկյան համալսարան, Յակոբեան

                         բնապահպանական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Հովհաննիսյան    - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

                         ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության

                         ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր,

                         պրոֆեսոր (համաձայնությամբ)

 

    Ս. Ադամյան         - «Բնապահպանական հասարակական միություն» հասարակական

                         կազմակերպություն (համաձայնությամբ)

 

    Պ. Խաչատրյան       - Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների

                         միություն (համաձայնությամբ)»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.06.2018
N 734-Ա
Որոշում