Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1239-Ա ...

 

 

041.0735.110618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2018 թվականի N 735-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1239-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`

i

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1239-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`

Հաստատել կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թվականի հոկտեմբերի 31-ի

N 1239-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Հարությունյան  - ՀՀ կրթության և գիտության նախարար

(խորհրդի նախագահ)

 

    Հ. Այվազյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների

                         աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար

 

    Ա. Բաբայան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         տեղակալ

 

    Ա. Ասատրյան        - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

    Ա. Հայրապետյան     - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Ս. Ալոյան          - «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Բ. Փափազյան        - «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի

                         անդամ (համաձայնությամբ)

 

    Ա. Բախշյան         - «Հանրային դիվանագիտություն» հասարակական

                         կազմակերպության նախագահի կրթության հարցերով

                         խորհրդական (համաձայնությամբ)

 

    Թ. Ավակյան         - «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրի

                         գլխավոր տնօրեն (համաձայնությամբ):»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.06.2018
N 735-Ա
Որոշում