Սեղմել Esc փակելու համար:
«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱ ...

 

 

040.0120.160300

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» մարտի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 2000 թվականի N 120

 

i

«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇԵՆՔԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԱՐՏԱՔԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունների և կանոնադրական կապիտալը համալրելու մասին» N 519 և 1999 թվականի օգոստոսի 27-ի «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի շենքի նորոգման աշխատանքներն առանց մրցույթի իրականացնելու մասին» N 548 որոշումների և «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացված` Երևան քաղաքի Ե. Չարենցի փողոցի N 17 շենքի նորոգման և շենքին հարող մայթի համալիր բարեկարգման աշխատանքների ավարտման ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի շենքի (Երևանի Ե. Չարենցի N 15) ջեռուցման ապահովման, արտաքին ինժեներական ցանցերի ու բարեկարգման աշխատանքների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացված շենքի նորոգման աշխատանքների նախահաշվային արժեքը սահմանել 254,705 մլն դրամ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) 1999 թվականի ընթացքում կատարված 197,999 մլն դրամի աշխատանքների ծավալի և 108,15 մլն դրամ վճարված գումարի տարբերությունը` 89,85 մլն դրամ գումարը, ընդգրկել պարտքացուցակներում և «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության շենքի նորոգման աշխատանքները` նշված գումարի չափով ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախորդ տարիների պարտքերի մարման համար նախատեսված գումարների հաշվին.

բ) նշված աշխատանքները նախահաշվային մնացորդային արժեքի 56,707 մլն դրամի չափով ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

(2-րդ կետի գ ենթակետն ուժը կորցրել է 30.09.00 թիվ 612 որոշում)

i

դ) ֆինանսավորումն իրականացնել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած կատարողական ակտերի հիման վրա:

(2-րդ կետը փոփ. 30.09.00 թիվ 612 որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 16-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.03.2000
N 120
Որոշում