Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 43-Ն ...

 

 

040.0695.220618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 2018 թվականի N 695-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու, ինչպես նաև պետական պարգևների ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 43-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) 2-րդ կետը «պաշտպանելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ոստիկանության համակարգի գործունեության զարգացման, իրավակարգի, օրինականության, միջազգային համագործակցության ամրապնդման և ոստիկանության խնդիրների իրականացման գործում աջակցություն ցուցաբերելու» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Ոստիկանության գործունեությանն օժանդակելու համար խրախուսման կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարները և այլ պաշտոնատար անձինք, քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:».

i

3) 4-րդ կետը «պարգևատրմամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրով» բառերով.

i

4) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեդալները, կրծքանշանները և պատվոգիրը հանձնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.06.2018
N 695-Ն
Որոշում