Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 494 ՈՐ ...

 

 

031.0527.170300

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 494 ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձանց նշանակման մասին» թիվ 494 որոշումը դրա 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված ցանկում նախատեսված` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների կենտրոնական ապարատների կառուցվածքային ստորաբաժանումների և համակարգերի հիմնարկների ղեկավարների մասով չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5, 49, 85 հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-456 հրամանագրի 73 կետի պահանջներից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49, 55 և 85 հոդվածներով` որոշում եմ.

i

1. Կասեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձանց նշանակման մասին» թիվ 494 որոշման գործողությունը` որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցման կարգով պաշտոնի նշանակվող և պաշտոնից ազատվող Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կենտրոնական ապարատների կառուցվածքային ստորաբաժանումների, ՊՓԲԸ տնօրենների, առանձին հիմնարկների ղեկավարների թեկնածությունների ցանկում նախատեսված` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների կենտրոնական ապարատների կառուցվածքային ստորաբաժանումների և համակարգերի հիմնարկների ղեկավարների մասով:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության վարչապետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում հիշյալ հարցի կանոնակարգման նպատակով վերանայել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձանց նշանակման մասին» թիվ 494 որոշումը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

17 մարտի 2000թ.

ՆԿ-527

 

 

pin
ՀՀ Նախագահ
17.03.2000
N ՆԿ-527
Կարգադրություն