Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1012-Ա ...

 

 

041.1013.250718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2018 թվականի N 1013-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1012-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի նոյեմբերի 21-ի N 814-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1012-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - Կրթության և գիտության նախարար (խորհրդի նախագահ)» բառերով.

2) «Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Ա. Ուդումյան - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով.

3) «Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Հ. Հովհաննիսյան - Կրթության և գիտության նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով.

4) «Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Տերտերյան - Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ» բառերով.

5) «Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Ավանեսյան - Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ» բառերով.

6) «Մ. Ժամկոչյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն» բառերը փոխարինել «Մ. Մարկոսյան - «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.07.2018
N 1013-Ա
Որոշում