Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 536-Ն Ո ...

 

 

040.0817.260718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2018 թվականի N 817-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 536-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» N 536-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

i

1) որոշման 1-ին կետում «մայիս-հուլիս ամիսներին» բառերը փոխարինել «մայիսի 1-ից մինչև օգոստոսի 11-ը ներառյալ» բառերով.

i

2) որոշման 2-րդ կետը «շրջանակներում» բառից հետո լրացնել «մինչև հուլիսի 31-ը ներառյալ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մինչև 2018 թվականի օգոստոսի 4-ը ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված բժշկական հաստատությունների կողմից զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտությունների ավարտական ակտերի տրամադրման գործընթացը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև 2018 թվականի հուլիսի 31-ը ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի N 536-Ն որոշման 15-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված անվանացուցակների տրամադրումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.07.2018
N 817-Ն
Որոշում