Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵ ...

 

 

020.0218.100300

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԻ (ԱՊՀ ՍԶ-ՏՓԱՀ) ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԲԻՇԿԵԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 մարտի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21 (1) և 56 հոդվածներով,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ զորքերի միջև տեղեկատվական փոխանակման միջպետական ենթահամակարգի (ԱՊՀ ՍԶ-ՏՓԱՀ) ստեղծման աշխատանքների ֆինանսավորման կարգի մասին 1997 թվականի հոկտեմբերի 9-ին Բիշկեկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված` 22.02.2000 թ.):

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Պետրոսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագիրն ստորագրվել է 1997 թ. հոկտեմբերի 9-ին` Բիշկեկում:

Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են փայատիրական հիմունքներով ֆինանսավորել սահմանապահ զորքերի միջև տեղեկատվական փոխանակման միջպետական ենթահամակարգի (ՍԶ-ՏՓԱՀ) ստեղծման աշխատանքները, սահմանում են այդ աշխատանքների կատարումն իրականացնող և այդ նպատակով միմյանց հետ համագործակցող ֆինանսական հարաբերությունների սուբյեկտները:

Ըստ համաձայնագրի` տեղեկատվական փոխանակման միջպետական ենթահամակարգի (ՍԶ-ՏՓԱՀ) ստեղծման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է գլխավոր պատվիրատուի և գլխավոր կատարողի միջև կնքվող պայմանագրերի հիման վրա, իսկ աշխատանքները կատարվում են տեղեկատվական փոխանակման միջպետական ենթահամակարգի (ՍԶ-ՏՓԱՀ) Հայեցակարգի իրացման ծրագրին համապատասխան:

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են մտցվել լրացումներ և փոփոխություններ:

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն համաձայնագրից` ոչ ուշ, քան 12 ամիս առաջ ավանդապահին գրավոր ծանուցելու ճանապարհով: Համաձայնագիրը բաց է ԱՊՀ այլ մասնակից պետությունների կողմից միանալու համար:

Համաձայնագիրը կատարված է մեկ բնօրինակով` ռուսերենով:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ` կապված սահմանապահ զորքերի միջև տեղեկատվական փոխանակման միջպետական ենթահամակարգի (ՍԶ-ՏՓԱՀ) ստեղծման աշխատանքների ֆինանսավորման հետ:

Համաձայնագիրն ունի հավելված:

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետությունն ստորագրել է հատուկ կարծիքով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ զորքերի միջև տեղեկատվական փոխանակման միջպետական ենթահամակարգի (ՍԶ-ՏՓԱՀ) ստեղծման աշխատանքների ֆինանսավորման կարգի մասին 1997 թվականի հոկտեմբերի 9-ին Բիշկեկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 մարտի 2000 թ.

ՍԴՈ-218

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.03.2000
N ՍԴՈ-218
Որոշում