ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
18 հուլիսի 2018 թվականի N 288-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 13-ի «Հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդերի զբաղեցման կանոնները սահմանելու մասին» N 210-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի` հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդերի զբաղեցման կանոնների`
i
1) 3-րդ կետում «տեղանքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, եթե օպերատիվ արձագանքման ծառայությունն իրականացվում է կենտրոնացված եղանակով» բառերը.
i
2) 4-րդ կետում «զանգերի» բառից հետո լրացնել «և Կոդից ուղարկվող կարճ հաղորդագրությունների (SMS)» բառերը.
3) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
i
«Սույն կետում նշված Կոդը կարող է գործարկվել նաև տվյալ Կոդը հայցող պետական կառույցի նախընտրած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցի օպերատորի կողմից` սույն կետով սահմանված պահանջների պահպանմամբ:».
4) 6-րդ կետում «հաղորդակցության» բառից հետո լրացնել «ամրակցված» բառը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: