Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 940-Ա ...

 

 

040.0851.030818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 օգոստոսի 2018 թվականի N 851-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 940-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» և «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները լուծարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 940-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2) պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքն անհատույց հանձնվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ենթակայության պետական գույքի կառավարման կոմիտեին, իսկ «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքն անհատույց հանձնվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.

i

«5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գույքը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հանձնելուց հետո եռամսյա ժամկետում առանձնացնել և խոտանել ոչ պիտանի գույքը.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում` մնացած գույքն անհատույց` նվիրատվության պայմանագրի հիման վրա հանձնել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.08.2018
N 851-Ա
Որոշում