ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-33-Ո-81
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի հուլիսի 17-ի թիվ ՆՀ-371-Ա, թիվ ՆՀ-373-Ա, թիվ ՆՀ-374-Ա, 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ՆՀ-376-Ա հրամանագրերը, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի հուլիսի 27-ի թիվ 14Ա և 15Ա որոշումները` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
i
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման 3-րդ հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
Հավելվածի «ա» աղյուսակի 2-րդ կետի «Պաշտոնատար անձ» սյունակի «Սերժիկ Ավետիսյան» բառերը փոխարինել «Լիլիթ Թադևոսյան» բառերով,
Հավելվածի «ա» աղյուսակի 10-րդ կետի «Պաշտոնատար անձ» սյունակի «Վարդան Ստեփանյան» բառերը փոխարինել «Հովհաննես Ավագյան» բառերով,
Հավելվածի «ա» աղյուսակի 13-րդ կետի «Պաշտոնատար անձ» սյունակի «Սուրեն Մնոյան» բառերը փոխարինել «Արթուր Մարգարյան» բառերով,
Հավելվածի «ա» աղյուսակի 17-րդ կետի «Պաշտոնատար անձ» սյունակը լրացնել «Վարդան Հարությունյան» բառերով:
5) Հավելվածի «գ» և «դ» աղյուսակները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018 թ. օգոստոսի 16
ք. Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2018թ. օգոստոսի 16-ի թիվ
ԲԴԽ-33-Ո-81 որոշման
._____________________________________________________________________.
| գ) Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի |
| հանձնաժողովի անդամներ |
|_____________________________________________________________________|
|N | ԴԱՏԱՐԱՆ | ԴԱՏԱՎՈՐ |ՀԱՆՁՆՎՈՂ |
| | | |ԳՈՐԾԵՐԻ |
| | | |ՏՈԿՈՍԱՉԱՓ|
|___|_________________________________|_____________________|_________|
|1. |Վերաքննիչ քրեական դատարան |Մխիթար Պապոյան |80% |
|___|_________________________________|_____________________|_________|
|2. |Վերաքննիչ քաղաքացիական դատարան |Սլավիկ Թորոսյան |80% |
|___|_________________________________|_____________________|_________|
|3. |Վերաքննիչ վարչական դատարան |Արման Թովմասյան |80% |
|___|_________________________________|_____________________|_________|
|4. |Վարչական դատարան |Արթուր Ավագյան |80% |
|___|_________________________________|_____________________|_________|
|5. |Երևան քաղաքի առաջին ատյանի |Մեսրոպ Մակյան |80% |
| |ընդհանուր իրավասության դատարան | | |
|___|_________________________________|_____________________|_________|
|6. |Կոտայքի մարզի առաջին ատյանի |Վարդան Ստեփանյան |80% |
| |ընդհանուր իրավասության դատարան | | |
|___|_________________________________|_____________________|_________|
|7. |Արմավիրի մարզի առաջին ատյանի |Նաիրա Գրիգորյան |80% |
| |ընդհանուր իրավասության դատարան | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| դ) Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի |
| հանձնաժողովի անդամներ |
|_____________________________________________________________________|
|N | ԴԱՏԱՐԱՆ | ԴԱՏԱՎՈՐ |ՀԱՆՁՆՎՈՂ |
| | | |ԳՈՐԾԵՐԻ |
| | | |ՏՈԿՈՍԱՉԱՓ|
|___|_________________________________|_____________________|_________|
|1. |Վճռաբեկ դատարան |Ստեփան Միքայելյան |90% |
|___|_________________________________|_____________________|_________|
|2. |Վերաքննիչ քաղաքացիական դատարան |Մարգարիտա Հարթենյան |90% |
|___|_________________________________|_____________________|_________|
|3. |Վերաքննիչ քրեական դատարան |Ալեքսանդր Ազարյան |90% |
|4. |Վերաքննիչ վարչական դատարան |Քրիստինե Մկոյան |90% |
|___|_________________________________|_____________________|_________|
|5. |Վարչական դատարան |Անի Հարությունյան |90% |
|___|_________________________________|_____________________|_________|
|6. |Երևան քաղաքի առաջին ատյանի |Արթուր Ստեփանյան |90% |
| |ընդհանուր իրավասության դատարան | | |
|___|_________________________________|_____________________|_________|
|7. |Երևան քաղաքի առաջին ատյանի |Արշակ Վարդանյան |90% |
| |ընդհանուր իրավասության դատարան | | |
._____________________________________________________________________.