Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 285-Ա ՈՐՈՇՄ ...

 

 

041.1119.220818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 օգոստոսի 2018 թվականի N 1119-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 285-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մարտի 21-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 285-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին և 2-րդ կետերից հանել «կառավարությանն առընթեր» բառերը.

i

2) որոշման 1-ին կետում «Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսային կետի» բառերը փոխարինել «հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի» բառերով.

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

i

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. օգոստոսի 22-ի

N 1119-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թ. մարտի 21-ի

N 285-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՂՐԻԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ-ԲԱԺՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ա. Թանանյան        - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի

                         խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Ա. Գևորգյան        - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

 

    Վ. Լալայան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության աշխատակազմի ներդրումային

                         քաղաքականության վարչության պետ

 

    Ք. Քաբաբյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի

                         ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության

                         պետ

 

    Դ. Մելքոնյան       - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի

                         տրանսպորտի վարչության փոխադրումների

                         քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

 

    Գ. Մելքոնյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         սահմանակից երկրների վարչության խորհրդական

 

Ա. Հարությունյան  - ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական

տեսչական մարմնի հիգիենիկ և հակահամաճարակային

վերահսկողության վարչության պետ

 

    Է. Ծառուկյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի

                         անվտանգության պետական ծառայության աշխատակազմի

                         սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ

 

    Պ. Աղաբաբյան       - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության աշխատակազմի միգրացիոն ծառայության

                         ապաստանի հարցերի բաժնի պետ

 

    Ա. Գևորգյան        - ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի փորձագետ

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Մայիլյան        - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ

                         զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ

                         ջոկատի պետի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ

 

    Վ. Քարտաշյան       - ՀՀ ոստիկանության անձնագրային և  վիզաների

                         վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների

                         հաշվառման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

 

    Մ. Մարտիրոսյան     - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային

                         հսկողության վարչության պետի տեղակալ

 

    Ա. Գալստյան        - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային

                         հսկողության վարչության մաքսային հսկողության

                         սարքավորումների բաժնի պետ

 

    Ն. Մնոյան          - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործերի կառավարման

                         վարչության շինարարական ծրագրերի համակարգման բաժնի

                         պետ

 

    Ա. Հախումյան       - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ա. Բակունց         - ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ժողովրդավարական

                         կառավարման ծրագրերի ղեկավար (խորհրդատվական

                         հիմունքներով) (համաձայնությամբ)

 

    Ա. Ավետիսյան       - «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և  սահմանների

                         կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի ղեկավար

                         (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)

 

    Դ. Ավագյան         - Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության

                         պատվիրակության ծրագրերի ղեկավար (խորհրդատվական

                         հիմունքներով) (համաձայնությամբ)

 

    Մ. Վոլկով          - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի

                         Դաշնության անվտանգության դաշնային ծառայության

                         սահմանապահ վարչության բաժնի պետ (խորհրդատվական

                         հիմունքներով) (համաձայնությամբ)

 

    Ա. Լոբանով         - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի

                         Դաշնության անվտանգության դաշնային ծառայության

                         սահմանապահ վարչության ծառայության պետ

                         (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)

 

    Ա. Կերդուն         - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի

                         Դաշնության անվտանգության դաշնային ծառայության

                         սահմանապահ վարչության բաժանմունքի պետ

                         (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)

 

    Պ. Երոխին          - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի

                         Դաշնության անվտանգության դաշնային ծառայության

                         սահմանապահ վարչության ավագ սպա (խորհրդատվական

                         հիմունքներով) (համաձայնությամբ)

 

    Վ. Կոզլովսկի       - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի

                         Դաշնության անվտանգության դաշնային ծառայության

                         սահմանապահ վարչության ավագ սպա (խորհրդատվական

                         հիմունքներով) (համաձայնությամբ)

 

    Ա. Զարբաբյան       - «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական

                         ընկերության տնօրեն»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.08.2018
N 1119-Ա
Որոշում