040.0957.040918
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 օգոստոսի 2018 թվականի N 957-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1521-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ վերանվանելու մասին» N 1521-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 25-րդ կետում «11» թիվը փոխարինել «12» թվով,
i
բ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«26. Խորհրդի անդամներն են`
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար (խորհրդի նախագահ).
2) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար.
3) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար.
4) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար.
5) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ.
6) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ.
7) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ.
8) Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական.
9) «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ).
10) «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ).
11) «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության երևանյան գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ).
12) Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ):»,
i
գ. 28-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետն է» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարն է» բառերով.
i
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կանոնադրության փոփոխության պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի օգոստոսի 30-ի
N 957-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 25-ի
N 1521-Ն որոշման
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման
նախարար (խորհրդի նախագահ)
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի
տեղակալ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական
«Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
«Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության երևանյան
գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ)
Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն
(համաձայնությամբ)»: