Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

16 փետրվարի 2017 թվականի N 30-Ա/1

 

i

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 10-ի N 1078-Ն որոշման 16-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման գործընթացը կազմակերպելու, հավաստագրման և հավաստագրումը մերժելու մասին եզրակացություններ տրամադրելու նպատակով ստեղծել հավաստագրման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով).

2. Հաստատել Հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

3. Հաստատել Հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի.

4. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Գրիգորյանին:

 

Հավելված N 1

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2017 թ. փետրվարի 16-ի

N 30-Ա/1 հրամանի

 

ԿԱԶՄ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ)

 

Ս. Հարությունյան  - հանձնաժողովի նախագահ (ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի տեղակալ)

 

    Հ. Մուրադյան       - հանձնաժողովի անդամ (նախարարության աշխատակազմի

                         վերլուծության և մոնիթորինգի վարչության պետ)

 

    Ա. Մինասյան        - հանձնաժողովի անդամ (նախարարության աշխատակազմի

                         սոցիալական աջակցության վարչության պետ)

 

    Գ. Գյունաշյան      - հանձնաժողովի անդամ (նախարարության աշխատակազմի

                         ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի

                         վարչության պետ)

 

    Ա. Պետրոսյան       - հանձնաժողովի անդամ (նախարարության աշխատակազմի

                         իրավական ապահովման բաժնի պետ)

 

    Ա. Գևորգյան        - հանձնաժողովի անդամ (նախարարության աշխատակազմի

                         հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության

                         պետի տեղակալ-տարեցների հիմնահարցերի բաժնի պետ)

 

    Կ. Խաչատրյան       - հանձնաժողովի քարտուղար (նախարարության աշխատակազմի

                         ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի

                         վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր

                         մասնագետ)

 

Հավելված N 2

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2017 թ. փետրվարի 16-ի

N 30-Ա/1 հրամանի

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 10-ի N 1078-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) և սույն աշխատակարգով:

 

II. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթները

 

2. Հանձնաժողովի գործունեության խնդիրներն են`

1) սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման գործընթացի ապահովումը.

2) հավաստագրման կամ հավաստագրումը մերժելու վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը:

3. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) քննության է առնում սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման նպատակով կազմակերպությունների` Որոշման հավելվածով հաստատված ձևին համապատասխան ներկայացրած հայտերը և դրանց կից ներկայացվող փաստաթղթերը, ինչպես նաև գրանցում ներառված տեղեկությունների փոփոխման վերաբերյալ լրացուցիչ ներկայացված փաստաթղթերը.

2) ընդունում և նախարարին է ներկայացնում սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման (այդ թվում` վերապահումով հավաստագրման) կամ հավաստագրումը մերժելու մասին եզրակացություն.

3) անհրաժեշտության դեպքում, պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն,

4) անհրաժեշտության դեպքում, ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը ստուգելու նպատակով, հանձնաժողովը հայտը և փաստաթղթերը ստանալուց հետո, ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում այցելում է հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության համար նախատեսված տարածքներ` տվյալ գործունեության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով.

5) իրականացնում է որոշմամբ և սույն աշխատակարգով սահմանված այլ գործառույթներ:

 

III. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը

 

4. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի միջոցով:

5. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը:

Նախագահը հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը, ստորագրում է հանձնաժողովի ընդունած եզրակացությունները, հսկողություն է իրականացնում հանձնաժողովի ընդունած եզրակացությունները` Որոշմամբ սահմանված ժամկետում նախարարին տրամադրելու նկատմամբ, իրականացնում է Որոշմամբ և սույն աշխատակարգով նախատեսված այլ գործառույթներ:

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրա աշխատանքներին (նիստին) մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսը:

7. Հանձնաժողովի նիստում քվեարկություն իրականացվում և որոշումներն ընդունվում են Որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետով սահմանված կարգով:

8. Հանձնաժողովը, սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման (այդ թվում` վերապահումով հավաստագրման) կամ հավաստագրումը մերժելու մասին եզրակացությունը ընդունում և նախարարին է ներկայացնում Որոշմամբ հաստատված հավելվածի 21-րդ կետով սահմանված կարգով:

9. Հանձնաժողովը, սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը վերապահումով հավաստագրելու դեպքում, նախարարին գրավոր տեղեկացնում է` հայտատուի կողմից թերությունները վերացնելու պարտավորության մասին Որոշմամբ հաստատված հավելվածի 17-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված կարգով և ժամկետներում:

10. Սույն աշխատակարգի 9-րդ կետում նշված դեպքում, հայտատուի կողմից թերությունները վերացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը պարտադիր այցելում է հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության համար նախատեսված տարածքներ` հայտատուի կողմից թերությունների վերացման գործընթացին ու կատարված աշխատանքներին տեղում ծանոթանալու համար և կազմում է այցելության արձանագրություն:

11. Հանձնաժողովի կողմից, սույն աշխատակարգի 9-րդ կետում նշված` տեղեկատվությունը և 10-րդ կետով նախատեսված այցելության արձանագրությունը պահվում են հավաստագրված կազմակերպության անհատական գործում:

12. Հանձնաժողովը հավաստագրման եզրակացություն տրամադրում է այն կազմակերպությանը, որը

1) ներկայացրել է Որոշմամբ հաստատված ձևին համապատասխան հայտ և Որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետով նախատեսված փաստաթղթերը.

2) ունի Որոշմամբ սահմանված հավաստագրման ենթակա յուրաքանչյուր սոցիալական ծառայության համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող.

ա) կոմունալ, սանիտարահիգիենիկ, ինչպես նաև խնամվողների, տարածքի և հակահրդեհային անվտանգության ապահովման անհրաժեշտ պայմաններ (բացառությամբ` տնային պայմաններում խնամքի ծառայության).

բ) տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու համար համապատասխան տարածք (բացառությամբ` տնային պայմաններում խնամքի ծառայության).

գ) անձնակազմ (համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ).

3) երեխաներին խնամք տրամադրելու գործունեություն իրականացնելու դեպքում Որոշմամբ սահմանված պահանջներից բացի, տվյալ սոցիալական ծառայությունը տրամադրելու համար նախատեսված տարածքում ունի դասապատրաստման և խմբային աշխատանքների համար նախատեսված սենյակներ, երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ և բարեկարգ խաղահրապարակներ և խաղասենյակներ, ինչպես նաև ապահովում է երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ նվազագույն չափորոշիչները.

4) որպես ժամանակավոր օթևան, կացարանով ապահովելու գործունեություն իրականացնելիս բացառապես երեխաների համար նախատեսված կացարան ունենալու դեպքում` Որոշմամբ սահմանված պայմաններից բացի, տվյալ կացարանում ապահովում է երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ նվազագույն չափորոշիչները:

5) չունի հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.

6) հայտը ներկայացնելու օրվա դրությամբ առկա չէ հայտատուին սնանկ ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ և հայտատուն չունի չմարված (չներված) պարտավորություններ:

13. Հանձնաժողովի քարտուղարը վարում է հավաստագրերի գրանցամատյան` Որոշմամբ հաստատված հավելվածի 52-րդ կետի պահանջներին համապատասխան (ձևը կցվում է):

14. Հանձնաժողովը սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրումն իրականացնում կամ հավաստագրումը մերժում է Որոշմամբ սահմանված ձևին համապատասխան հավաստագրման հայտը և դրան կից ներկայացված բոլոր փաստաթղթերն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:

15. Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրումը մերժվում է, եթե`

1) հայտը և (կամ) դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքների և (կամ) իրավական այլ ակտերի պահանջներին.

2) հայտին կից ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր կամ հայտում և (կամ) դրան կից ներկայացված փաստաթղթերում արտացոլված են կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ կամ հայտին կից չեն ներկայացվել Որոշմամբ հաստատված կարգով պահանջվող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը.

3) հայտատուն ունի հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություն` օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով.

4) հայտը ներկայացնելու օրվա դրությամբ առկա է հայտատուին սնանկ ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ և հայտատուն ունի չմարված (չներված) պարտավորություններ.

5) հայտատուն չի բավարարում տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները.

6) նախարարության հիմնավորված կարծիքով հայտատուի կողմից տվյալ սոցիալական ծառայությունների տրամադրումը կարող է վտանգել սոցիալական ծառայություններ ստացող անձանց առողջությունը, կյանքը կամ գույքը կամ սոցիալական ծառայություններ ստացող անձանց այլ իրավունքները կամ օրինական շահերը.

7) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:

16. Նախարարը, հանձնաժողովի եզրակացության հիման վրա, այն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը հավաստագրելու, այդ թվում` վերապահումով, կամ հավաստագրումը մերժելու մասին անհատական իրավական ակտ, որը հայտատուին է հանձնվում Որոշմամբ հաստատված հավելվածի 26-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում:

17. Հավաստագիրը հայտատուին հանձնվում է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը հավաստագրելու մասին նախարարի հրամանի ընդունումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում` Որոշմամբ հաստատված հավելվածի 30-րդ կետով սահմանված կարգով, իսկ Որոշմամբ հաստատված հավելվածի 23-րդ կետով սահմանված` վերապահումով հավաստագրման դեպքում, հավաստագիրը տրվում է կազմակերպության կողմից առկա թերությունները վերացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

18. Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրի ձևը սահմանված է նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 4-ի N 172-Ն հրամանով: Հավաստագիրը նախարարության կողմից տրվող, սահմանված ձևի և վավերապայմաններով փաստաթուղթ է, որը հավաստում է Որոշմամբ սահմանված մեկ կամ մի քանի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը հավաստագրելու հանգամանքը:

19. Հավաստագիրը վավերացվում է նախարարի ստորագրությամբ և նախարարության` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

20. Հանձնաժողովի գործունեությունը դադարեցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
16.02.2017
N 30-Ա/1
Հրաման