Սեղմել Esc փակելու համար:
{07.09.2018 - 01.07.2022} ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{07.09.2018 - 01.07.2022} ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.09.2018  -ից մինչեւ   01.07.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

07/09/2018 - 01/07/2022

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-36-Ո-94

2018 թ.

 

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Սահմանել դատական գործի վիճակագրական քարտի լրացման կարգը` համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով` իրավունքի ուժով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 29.01.2016թ. «Դատական գործի վիճակագրական քարտի լրացման և դատական վիճակագրության վարման կարգը, դատարանների գործունեության կիսամյակային և տարեկան վիճակագրական տվյալների վերաբերյալ հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի հաստատմանը ներկայացնելու կարգը և ժամկետները սահմանելու մասին» թիվ 05Լ որոշումը համարել ուժը կորցրած:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

 

2018 թ. սեպտեմբերի 6

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018 թ. սեպտեմբերի 6-ի

թիվ ԲԴԽ-36-Ո-94 որոշման

 

ԿԱՐԳ

 

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են դատական գործի ընթացքի վերաբերյալ տեղեկություններ պարունակող քարտի` դատական գործի վիճակագրական քարտի լրացման գործընթացի վերաբերյալ հիմնական դրույթները:

2. Վիճակագրական քարտը Դատական դեպարտամենտի իրավասու ծառայողի կողմից լրացվում է «Հայաստանի Հանրապետության դատական համակարգ» համակարգչային ծրագրի (այսուհետ` Ծրագիր) միջոցով:

i

2.1. Սույն կարգի իմաստով Դատական դեպարտամենտի իրավասու ծառայողներ են հանդիսանում դատավորի օգնականը կամ դատավորի գործավարը կամ դատարանի աշխատակազմի գրասենյակի պետը, ում հանձնարարվել կամ տրամադրվել է վիճակագրական քարտը լրացնելու իրավասությունը: Նշված անձանց կողմից սույն կարգի պահանջների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

(2.1-ին կետը լրաց. 30.06.2022 ԲԴԽ-65-Ո-171 որոշում)

2.2. Սույն կարգով սահմանված տեղեկությունները պետք է մանրամասն նշումներ պարունակեն այն հանգամանքների վերաբերյալ, որոնց արդյունքում հետաձգվել է տվյալ գործի քննությունը «կողմերի չներկայանալու, դատավորի բացակայության և այլնի վերաբերյալ:

(2.2-րդ կետը լրաց. 30.06.2022 ԲԴԽ-65-Ո-171 որոշում)

3. Վիճակագրական քարտով պահանջվող տեղեկությունները լրացվում են ըստ համապատասխան դատական գործում առկա տվյալների` դատական գործի ընթացքին համապատասխան:

i

3.1. Վիճակագրական քարտով պահանջվող տեղեկությունները ստանալուց անմիջապես հետո, իրավասու ծառայողը դրանք ստանալու օրվա և ժամի վերաբերյալ նշում է կատարում վիճակագրական քարտի «այլ նշումներ» դաշտում:

(3.1-ին կետը լրաց. 30.06.2022 ԲԴԽ-65-Ո-171 որոշում)

3.2. Վիճակագրական քարտում լրացվող տեղեկությունները պետք է հիմնավորվեն գործում առկա փաստաթղթերով կամ այլ կրիչներով:

(3.2-րդ կետը լրաց. 30.06.2022 ԲԴԽ-65-Ո-171 որոշում)

3.3. Վիճակագրական քարտում լրացվող տեղեկությունների ամբողջականությունն ապահովելու նպատակով, դատարանի աշխատակազմի ղեկավարի բանավոր պահանջով, իրավասու ծառայողն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան հաջորդ օրը վերջինիս է տրամադրում դատական գործում առկա համապատասխան տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի կամ այլ կրիչների պատճենները:

(3.3-րդ կետը լրաց. 30.06.2022 ԲԴԽ-65-Ո-171 որոշում)

4. Վիճակագրական քարտով պահանջվող տեղեկություններն իրավասու ծառայողի կողմից լրացվում են տվյալ դատական գործով դատավարական գործողությունն օրենսդրությամբ սահմանված ժամկետում փաստացի կատարվելուց հետո` ոչ ուշ, քան 2 օրվա ընթացքում` բացառությամբ սույն Կարգի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի:

5. Դատական գործով դատական նիստերի անցկացման ժամանակի և վայրի, ինչպես նաև դատական ակտերի հրապարակման օրվա մասին տեղեկությունները վիճակագրական քարտում լրացվում են այդ տեղեկություններն իրավասու ծառայողին հայտնի դառնալուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան հաջորդ օրը:

6. Հայցի կամ ապացույցների ապահովման մասին տեղեկությունները վիճակագրական քարտում լրացվում են դատարանի համապատասխան որոշումը կատարվելուց հետո ոչ ուշ, քան 2 օրվա ընթացքում:

7. Վիճակագրական քարտով պահանջվող յուրաքանչյուր տեղեկություն, որն առկա է տվյալ դատական գործում, ենթակա է պարտադիր լրացման, եթե անգամ Ծրագիրը թույլ է տալիս շարունակել քարտի լրացման գործընթացն առանց այդ տեղեկությունը լրացնելու:

8. Վիճակագրական քարտում սխալ լրացված տեղեկությունները` բացառությամբ սույն կարգի 10-րդ կետում նշված տեղեկությունների, խմբագրվում են (փոփոխվում են, հեռացվում են) վիճակագրական քարտը լրացնելու համար Դատական դեպարտամենտի իրավասու ծառայողի կողմից:

9. Դատական գործով դատական նիստերի անցկացման ժամանակի և վայրի, ինչպես նաև դատական ակտերի հրապարակման օրվա մասին տեղեկությունների խմբագրման դեպքում, վիճակագրական քարտում արտացոլվում է տեղեկատվություն համապատասխան տեղեկությունը խմբագրված (փոփոխված) լինելու վերաբերյալ` նշելով խմբագրման օրը և ժամը:

10. Վիճակագրական քարտում լրացված` գործերի բաշխման գործընթացի վրա ազդեցություն ունեցող տվյալները, հայցադիմումը (դիմումը, բողոքը, գործը) վարույթ ընդունելու, վերադարձնելու, ընդունումը մերժելու վերաբերյալ տեղեկությունները, պետական տուրքի վերաբերյալ տեղեկությունները, հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև դատական ակտերը խմբագրվում (փոփոխվում, հեռացվում) են Դատական դեպարտամենտի համակարգչային ծառայության կողմից:

11. Վիճակագրական քարտում սխալ լրացված տեղեկությունների շտկման նպատակով Դատական դեպարտամենտի իրավասու ծառայողը պարտավոր է էլեկտրոնային եղանակով անհապաղ Դատական դեպարտամենտի համակարգչային ծառայությանը տեղեկացնել սխալ լրացված տեղեկությունները խմբագրելու (փոփոխելու, հեռացնելու) անհրաժեշտության մասին:

12. Վիճակագրական քարտում սխալ լրացված տեղեկությունների խմբագրումը (փոփոխումը, հեռացումը) Դատական դեպարտամենտի համակարգչային ծառայության կողմից իրականացվում է հնարավոր սեղմ ժամկետում:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
06.09.2018
N ԲԴԽ-36-Ո94
Որոշում