Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 749-Լ ՈՐՈ ...

 

 

041.1211.170918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2018 թվականի N 1211-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ հոդվածը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3) անգլերեն` Real Estate Cadastre Committee of the Republic of Armenia.».

2) 8-րդ կետում «քաղ.» բառը փոխարինել «քաղաք» բառով.

i

3) 11-րդ կետի 11-րդ ենթակետում «ավտոմատացված» բառը փոխարինել «ինքնաշխատ» բառով.

i

4) 20-րդ կետի 4-րդ ենթակետից «ապահովում է կոմիտեի» և «ներկայացնում կոմիտեի» բառերից հետո հանել «աշխատակազմի» բառը.

5) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31.1-ին ենթակետով.

i

«31.1) կոմիտեի կառուցվածքային, տարածքային, մարզային ստորաբաժանումների գործունեության նկատմամբ ներքին վերահսկողություն, քաղաքացիների արդյունավետ սպասարկմանն ուղղված միջոցառումների իրականացում:»:

i

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշմամբ սահմանված կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը`

1) կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վերահսկողության վարչությունը բաժանել` ստեղծելով`

ա. ներքին վերահսկողության վարչություն,

բ. սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչություն.

2) այդ կապակցությամբ որոշման հավելվածի 25-րդ կետում`

ա. ուժը կորցրած ճանաչել 4-րդ ենթակետը,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին և 4.2-րդ ենթակետերով.

«4.1) ներքին վերահսկողության վարչություն.

4.2) սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչություն.»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.09.2018
N 1211-Լ
Որոշում