Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԻՆԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԻ ...

 

 

041.1217.170918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2018 թվականի N 1217-Լ

 

i

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասի`

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների զինծառայողների տարբերանշանները` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` եռամսյա ժամկետում սահմանել ազգային անվտանգության մարմինների զինծառայողներին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգը, ժամկետները և պայմանները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2018 թ. սեպտեմբերի 17-ի

N 1217-Լ որոշման

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության մարմինների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող զինծառայողները համազգեստը կրում են ըստ շնորհված կոչումների:

 

2. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

2. Ազգային անվտանգության մարմինների բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համազգեստը (ձև N 1, նկար 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13) ներառում է`

1) ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` դեղնականաչավուն կիսաբրդյա գործվածքից, կարմիր երիզով և դեղնականաչավուն գլխարկաբոլորքով: Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով երիզ` կարմիր մահուդից: Ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված հատուկ պատկեր և գլխարկանշան,

2) ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են մոխրագույն բնական կարակուլից: Թասակը 4-տապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան,

3) ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի մոխրագույն մորթուց: Թասակը` 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացված է գլխարկանշան,

4) ձմեռային վերարկու` բրդյա գործվածքից, կարակուլե օձիքով` դեղնականաչավուն բրդյա գործվածքից` հանովի բնական կարակուլե օձիքով: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ: 2 լանջափեշերը կոճկվում են 3 զույգ ոսկեգույն կոճակներով, 2 գրպանները` ներկարովի, կափույրներով: Օձիքը` ծալովի, ծայրերը` կարմիր մահուդից երիզով: Մեջքը` մեջտեղի կարով, հետևի մասում` 2 կոճակով իրանաձիգ գոտի: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները` կարովի, դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված,

5) կիտել` բրդյա գործվածքից, տոնական ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ` դեղնականաչավուն բրդյա գործվածքից, մետաքսե աստառով: Չորս ոսկեգույն կոճակները տեղադրված են մեկ շարքով: Երկու ներկարված գրպան` կափույրով, 2 վրադիր գրպան` կափույրով` կրծքավանդակին, 2 ծոցագրպան, լանջափեշերին` ասեղնագործված տերևներ: ՈՒսադիրները` կարովի, ասեղնագործված ոսկեգույն թելերով: Տաբատը` բրդյա դեղնականաչավուն գործվածքից` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` 1 գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և 1 նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ,

6) կիտել` բրդյա գործվածքից, ամենօրյա ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ` դեղնականաչավուն բրդյա գործվածքից` մետաքսե աստառով, 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով, կրծքավանդակին` 2 ծոցագրպան, լանջափեշերին` ասեղնագործված տերևներ: ՈՒսադիրները` դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված: Տաբատը` դեղնականաչավուն բրդյա գործվածքից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` 1 գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և 1 նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ,

7) բաճկոն (կուրտկա)` բրդյա գործվածքից, հանովի ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ` դեղնականաչավուն բրդյա գործվածքից, աստառը` մետաքսե, առջևի մասում տեղադրված է շղթա, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով, 2 ներկարված կողային գրպան (շղթայով): Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: ՈՒսադիրները` հանովի, դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված: Տաբատը` դեղնականաչավուն բրդյա գործվածքից` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` 1 գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և 1 նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ,

8) դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից` բամբակյա գործվածք` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա` 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով և կոճգամներով, 2 ներկարված կողային գրպանով: Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողների դաշտային կոստյումի բաճկոնի աջ վրադիր գրպանի կափույրի վերնամասում ամրացվում է կպչունակ` «ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ» գրառմամբ, իսկ ձախ վրադիր գրպանի վերնամասում` կպչունակ` զինծառայողի արյան կարգի գրառմամբ: Տաբատը` ուղիղ կարվածքով` 2 կողային գրպանով և հետևի մասում` 1 գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա: ՈՒսադիրները` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, աստղերը` ասեղնագործված,

9) ամառային թիկնոց (պլաշչ)` հանովի ուսադիրներով` անջրաթափանց գործվածքից` դեղնականաչավուն, ներդիրը` հանովի, բրդյա գործվածքից, որն ամրացվում է շղթայով: Գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով: Մշակված է 2 կողային ներկարված գրպանով և 1 ծոցագրպանով,

10) թիկնոց-ուսնոց` անջրաթափանց դեղնականաչավուն գործվածքից, 2 կողային բացվածքով` ձեռքերի համար և գլխանոցով,

11) ձեռնոց` ամառային` հինգմատնյա, սպիտակ, գործվածքը` բամբակյա թելից,

12) ձեռնոց` աշնանային-գարնանային` հինգմատնյա, գործվածքը` խիտ բամբակյա թելից,

13) ձեռնոց` ձմեռային` հինգմատնյա, երեսացուն` բնական սև կաշվից, միջադիրը` ոչխարի բնական մորթուց կամ համանման,

14) ձմեռային դաշտային տաք կոստյում` այդերուկի աղվամազով, հանովի ուսադիրներով` բամբակյա գործվածքից` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, աստառը` մետաքսյա, բաճկոնը և տաբատը լցոնված են այդերուկի աղվամազով: Բաճկոնի վրա տեղադրված են դիմային շղթա և 2 կողային ներկարված գրպան: Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողների ձմեռային դաշտային տաք կոստյումի բաճկոնի կրծքամասի աջ կողմում ամրացվում է կպչունակ` «ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ» գրառմամբ, իսկ ձախ կողմում` կպչունակ` զինծառայողի արյան կարգի գրառմամբ: Տաբատի առջևի մասը մշակված է շղթայով և 2 կողային գրպանով: Բաճկոնի ուսերին առկա են ուսադիրների ամրակներ, ուսադիրները` դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված,

15) ձմեռային դաշտային կոստյում` բամբակյա գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից, ոչխարի մորթուց կարված օձիքով, հանովի ուսադիրներով` բամբակյա գործվածքից` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, տաք միջադիրով: Բաճկոնն ունի 2 կողային ներկարված գրպան, 1 ծոցագրպան և գրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողների ձմեռային դաշտային կոստյումի բաճկոնի կրծքամասի աջ կողմում ամրացվում է կպչունակ` «ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ» գրառմամբ, իսկ ձախ կողմում` կպչունակ` զինծառայողի արյան կարգի գրառմամբ: Օձիքը` հանովի, ոչխարի բնական մորթուց: ՈՒսադիրները` դեղնականաչավուն: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա,

16) գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով` անջրաթափանց դեղնականաչավուն գործվածքից, աստառը` մետաքսյա, տաք միջադիրով, 2 կողային ներկարված գրպանով և 1 ծոցագրպանով, գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով, լանջափեշերին` ասեղնագործված ոսկեգույն տերևներ: ՈՒսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ,

17) մորթե սև կիսաճտքավոր կոշիկ. երեսացուն` սև, բնական կաշվից, միջադիրը` բնական մորթուց,

18) սև կոշիկ. երեսացուն` սև, բնական կաշվից,

19) բնական կաշվից (յուֆտե) ճտքավոր կոշիկ` մորթե ներդիրով` երկար ճիտքերով, յուֆտից, բնական մորթուց կարված ներդիրով,

20) երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,

21) կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,

22) երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` դեղնականաչավուն բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,

23) կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` դեղնականաչավուն բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,

24) սև փողկապ` սև կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասում` ռետինե ժապավենով և ամրակով,

25) դեղնականաչավուն փողկապ` դեղնականաչավուն կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասում` ռետինե ժապավենով և ամրակով,

26) դեղնականաչավուն կաշնե` դեղնականաչավուն կիսաբրդյա գործվածքից` 125 սմ x 24 սմ չափսի,

27) տոնական գոտի` Ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկերով, ճարմանդով` ժապավենը ծիրանագույն սինթետիկ գործվածքից, մետաղյա ճարմանդը` Ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկերով,

28) կաշվե գոտի` ճարմանդով, բնական կաշվից` 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով,

29) դաշտային կաշվե պայուսակ` բնական կաշվից, սահմանված ձևի,

30) թիկնոցի կաշեգոտի` օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ, բնական կաշվից,

31) ուսկապ (աքսելբանտ)` 2 արույրե ծայրապանակով` ծիրանագույն լարահյուսվածքով:

 

3. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՎԱԳ, ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

3. Ազգային անվտանգության մարմինների ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համազգեստը (ձև N 2, նկար 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 և 14) ներառում է`

1) ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` դեղնականաչավուն կիսաբրդյա գործվածքից, կապույտ երիզով (ըստ նշանակության կարող է լինել նաև կանաչ երիզով), բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Գլխարկաբոլորքի վրա 2 փոքր մետաղյա ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով կապույտ մահուդից երիզ: Ճակատային մասում ամրացվում է Ազգային անվտանգության ծառայության օվալաձև գլխարկանշանը (միայն սպայական կազմի զինծառայողների համար), գլխարկաբոլորքի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան: Ազգային անվտանգության մարմինների ավագ ենթասպայական կազմի զինծառայողների ամենօրյա կիսաբրդյա գլխարկի վրա չի ամրացվում Ազգային անվտանգության ծառայության օվալաձև գլխարկանշանը: Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողների գլխարկը կարվում է կանաչ մահուդից, կարմիր երիզով, իսկ գլխարկաբոլորքը` սևակապտավուն մահուդից, կառուցվածքով նման է վերը շարադրվածին,

2) ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից (գնդապետների համար)` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը` մոխրագույն բնական կարակուլից: Թասակը` 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան,

3) ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը` ոչխարի մոխրագույն մորթուց: Թասակը` 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան,

4) ձմեռային դեղնականաչավուն վերարկու` ոչխարի մորթուց կարված օձիքով. կառուցվածքով և ձևով նման է 2-րդ կետի 4-րդ ենթակետում նկարագրվածին` առանց կարմիր երիզի, օձիքը կարված է ոչխարի մորթուց: ՈՒսադիրները` դեղնականաչավուն գործվածքից, կապույտ մակաշերտերով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ մակաշերտերով): «Գնդապետ» զինվորական կոչում ունեցող զինծառայողներին ձմեռային դեղնականաչավուն վերարկուն հատկացվում է կարակուլե հանովի օձիքով,

5) կիտել` տոնական ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ` երեսացուն` դեղնականաչավուն կիսաբրդյա գործվածքից, աստառը` մետաքսե կամ համանման: Կիտելին` 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով, կրծքավանդակին և 1 ծոցագրպան: Առջևի մասում մեկ գծով տեղադրված է 4 ոսկեգույն կոճակ: ՈՒսադիրները` ոսկեգույն, կապույտ մակաշերտերով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ մակաշերտերով): Տաբատը` դեղնականաչավուն կիսաբրդյա գործվածքից, գունաժապավենները` կապույտ մահուդից (ըստ նշանակության կարող է լինել նաև կանաչ մահուդից), 2 կողային ներկարված գրպան, հետևի մասում` 1 գրպան` կափույրով, առջևի մասում` շղթա,

6) կիտել` ամենօրյա ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ` երեսացուն` դեղնականաչավուն կիսաբրդյա գործվածքից, աստառը` մետաքսե կամ համանման: Կիտելին` 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով, կրծքավանդակին և 1 ծոցագրպան: Առջևի մասում մեկ գծով տեղադրված է 4 ոսկեգույն կոճակ: ՈՒսադիրները` դեղնականաչավուն, կապույտ մակաշերտերով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ մակաշերտերով): Տաբատը` դեղնականաչավուն կիսաբրդյա գործվածքից, գունաժապավենները` կապույտ մահուդից (ըստ նշանակության կարող է լինել նաև կանաչ մահուդից), 2 կողային ներկարված գրպան, հետևի մասում` 1 գրպան` կափույրով, առջևի մասում` շղթա,

7) բաճկոն` հանովի ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ` երեսացուն` դեղնականաչավուն կիսաբրդյա գործվածքից, աստառը` մետաքսե կամ համանման: Բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով, 2 ներկարված կողային գրպան (շղթայով): Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Տաբատը` 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` 1 գրպան` կափույրով, տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` կապույտ մահուդե գունաժապավեններ (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ մահուդից),

8) դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից` բամբակյա գործվածք` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից: Բաճկոնը` միալանջ, կոճկվում է գաղտնի կոճկվածքով, միջադիրը` բիազ, 4 վրադիր գրպան` կափույրներով, որոնցից երկուսը` կրծքամասում, իսկ երկուսը` կողային, կիսածավալուն, ուսերին տեղադրված են ուսադիրներ` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից: Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողների դաշտային կոստյումի բաճկոնի կրծքամասի աջ վրադիր գրպանի կափույրի վերնամասում ամրացվում է կպչունակ` «ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ» գրառմամբ, իսկ ձախ վրադիր գրպանի վերնամասում` կպչունակ` զինծառայողի արյան կարգի գրառմամբ: Տաբատը` բամբակյա գործվածքից` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, 2 ներկարված կողային գրպան, հետևի մասում` 1 ներկարված գրպան` կափույրով, առջևի մասը` շղթայով: Կեպին` կոշտ հովհարով, միջնամասով, կողամասերով և հատակով, ներսից` բիազ գործվածքով մշակված: Թույլատրվում է կեպիի փոխարեն կրել կանաչ բերետ` ըստ նշանակության,

9) ամառային թիկնոց` հանովի ուսադիրներով, անջրաթափանց գործվածքից, ներդիրը` տաք, հանովի, որն ամրացվում է շղթայով: Գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով, 2 կողային ներկարված գրպան և 1 ծոցագրպան: ՈՒսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ,

10) թիկնոց-ուսնոց. կառուցվածքով և ձևով նման է 2-րդ կետի 10-րդ ենթակետում նկարագրվածին,

11) ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով` բամբակյա գործվածք` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, տաք ներդիրով, բաճկոնն ունի 2 ներկարված կողային թեք գրպաններ, 2 վրադիր գրպաններ` կրծքամասում, 1 ծոցագրպան և ծոցագրպան` ատրճանակի համար: Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողների ձմեռային կոստյումի բաճկոնի կրծքամասի աջ վրադիր գրպանի կափույրի վերնամասում ամրացվում է կպչունակ` «ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ» գրառմամբ, իսկ ձախ վրադիր գրպանի վերնամասում` կպչունակ` զինծառայողի արյան կարգի գրառմամբ: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, արհեստական մորթուց: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա,

12) գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով, դեղնականաչավուն գործվածքից, տաք միջադիրով, 2 ներկարված կողային գրպանով, 1 ծոցագրպանով, ունի գոտի` իր ամրակներով: ՈՒսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ,

13) կիսաճտքավոր կոշիկ` կարված սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման,

14) կոշիկ` կարված է սև, բնական կաշվից,

15) երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,

16) կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,

17) երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` դեղնականաչավուն բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,

18) կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` դեղնականաչավուն բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,

19) սև փողկապ` կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով,

20) դեղնականաչավուն փողկապ` կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով,

21) կաշնե` դեղնականաչավուն կիսաբրդյա գործվածքից` 125 սմ x 24 սմ չափսի,

22) մարմնահագի տրիկոտաժե սպիտակեղեն. գործվածքը` բամբակյա թելից,

23) բամբակյա կիսագուլպա. գործվածքը` բամբակյա թելից,

24) կիսաբրդյա կիսագուլպա. գործվածքը` կիսաբրդյա թելից,

25) բրդյա հինգմատնյա ձեռնոց` խիտ բրդյա գործվածքից,

26) գոտկատեղի կաշեգոտի` բնական կաշվից, 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով,

27) թիկնոցի կաշեգոտի. օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ, բնական կաշվից,

28) դաշտային կաշվե պայուսակ` բնական կաշվից, սահմանված ձևով:

 

4. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՎԱԳ, ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

4. Ազգային անվտանգության մարմինների իգական սեռի զինծառայողների համազգեստը (ձև N 3, նկար 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8) ներառում է`

1) բրդյա պիլոտկա` դեղնականաչավուն կիսաբրդյա գործվածքից` կապույտ մահուդե երիզով (ըստ նշանակության կարող է լինել նաև կանաչ երիզով), գլխարկանշանով,

2) ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց. կառուցվածքով և ձևով նման է 3-րդ կետի 3-րդ ենթակետում նկարագրվածին,

3) ձմեռային վերարկու. կառուցվածքով և ձևով նման է 3-րդ կետի 4-րդ ենթակետում նկարագրվածին,

4) կիտել` տոնական ուսադիրներով և կիսաշրջազգեստ` դեղնականաչավուն կիսաբրդյա գործվածքից, 2 կողային ներկարված գրպան` կափույրներով, 1 ներկարված գրպան` առանց կափույրի` կրծքային մասում, և կիսաշրջազգեստ: ՈՒսադիրները` ոսկեգույն կապույտ մակաշերտով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ մակաշերտով): Կիտելի առջևի մասում մեկ շարքով տեղադրված է 3 ոսկեգույն կոճակ,

5) կիտել` ամենօրյա ուսադիրներով, և կիսաշրջազգեստ` դեղնականաչավուն կիսաբրդյա գործվածքից 2 կողային ներկարված գրպան` կափույրներով, 1 ներկարված գրպան` առանց կափույրի` կրծքային մասում, և կիսաշրջազգեստ: ՈՒսադիրները` ոսկեգույն կապույտ մակաշերտով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ մակաշերտով): Կիտելի առջևի մասում մեկ շարքով տեղադրված է 3 ոսկեգույն կոճակ,

6) կանացի ամառային վերարկու` դեղնականաչավուն կիսաբրդյա գործվածքից, ձևվածքն ունի կիսանստած ուրվագիծ, աջ լանջափեշը` 4 կոճկվող գաղտնակար հանգույցով, լանջափեշերն ունեն կողքի կարվածքներ: Աստառը` մետաքսե, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները` հանովի,

7) թիկնոց-ուսնոց` կառուցվածքով և ձևով նման է 2-րդ կետի 10-րդ ենթակետում նկարագրվածին,

8) կիտել, տաբատ կամ կիսաշրջազգեստ և կեպի` գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից` բամբակյա գործվածք` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից: Բաճկոնի առջևի մասը` գաղտնի կոճկվածքով, միջադիրը` բիազ, 2 վրադիր գրպան` կափույրներով և 2 ներկարված կողային գրպան, ուսերին տեղադրված են ուսադիրներ` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից: Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողների կիտելի աջ վրադիր գրպանի կափույրի վերնամասում ամրացվում է կպչունակ` «ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ» գրառմամբ, իսկ ձախ վրադիր գրպանի վերնամասում` կպչունակ` զինծառայողի արյան կարգի գրառմամբ: Տաբատ կամ կիսաշրջազգեստ` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից,

9) ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով. կառուցվածքով և ձևով նման է 3-րդ կետի 11-րդ ենթակետում նկարագրվածին:

10) կիսաճտքավոր կոշիկ` սև կաշվից. երեսամասը` ամբողջական առաջամասով,

11) կանացի կոշիկ` սև բնական կաշվից. երեսամասը` ամբողջական առաջամասով,

12) երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,

13) երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` դեղնականաչավուն բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,

14) կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով` դեղնականաչավուն բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,

15) սև փողկապ` սև կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով,

16) դեղնականաչավուն փողկապ` դեղնականաչավուն կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով,

17) կանացի ներքնազգեստ` բամբակյա գործվածքից,

18) կաշվե գոտի` բնական կաշվից, 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով,

19) թիկնոց-ուսնոցի կաշեգոտի` բնական կաշվից. օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ:

 

5. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

5. Ազգային անվտանգության մարմիններում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի կոչում ունեցող, ինչպես նաև կրտսեր ենթասպայական ու շարքային կազմերի կոչում ունեցող պայմանագրային զինծառայողների համազգեստը (ձև N 4, նկար 1 և 2) ներառում է`

1) ականջակալներով գլխարկ` արհեստական մորթուց` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը` արհեստական մոխրագույն մորթուց: Թասակը` 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան,

2) ձմեռային կոստյում (բաճկոն և տաբատ)` բամբակյա, գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից` բամբակյա գործվածք` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, տաք միջադիրով, աստառը` բիազ, օձիքը` հանովի, արհեստական մորթուց: Բաճկոնն ունի 2 վրադիր գրպան` կրծքավանդակին, 2 ներկարված կողային գրպան և 2 գրպան` թևքերին: Գրպանները կափույրներով են: Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողների բաճկոնի կրծքավանդակի աջ վրադիր գրպանի կափույրի վերնամասում ամրացվում է կպչունակ` «ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ» գրառմամբ, իսկ ձախ վրադիր գրպանի վերնամասում` կպչունակ` զինծառայողի արյան կարգի գրառմամբ: Տաբատն ունի 2 ներկարված կողային գրպան և 2 վրադիր կողային գրպան` ազդրային մասում, ծնկամասը` երկտակ կարվածք, առջևի մասը` կոճկվածքով,

3) ամառային կոստյում (բաճկոն և տաբատ)` կեպիով, բամբակյա գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից` բամբակյա գործվածքից` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, բաճկոնը` 2 գրպանով` կափույրով` ներքևի մասում և կափույրով 2 գրպան` կրծքավանդակին, թևքերի վրա տեղադրված են կափույրով 2 գրպան: Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողների բաճկոնի կրծքավանդակի աջ գրպանի կափույրի վերնամասում ամրացվում է կպչունակ` «ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ» գրառմամբ, իսկ ձախ գրպանի վերնամասում` կպչունակ` զինծառայողի արյան կարգի գրառմամբ: Տաբատն ունի 2 ներկարված կողային գրպան և 2 վրադիր կողային գրպան` ազդրային մասում, ծնկամասը` երկտակ կարվածք, առջևի մասում` շղթա: Կեպին` կոշտ հովհարով, միջնամասով, կողամասերով և հատակով, ներսից` բիազ գործվածքով մշակված: Թույլատրվում է կեպիի փոխարեն կրել կանաչ բերետ` ըստ նշանակության,

4) արհեստական կաշվից (կիրզե) երկարաճիտ կոշիկ` կարված կիրզից, երկարաճիտ,

5) բոթաս. կլասիկ մոդել` կարված բնական, փափուկ սև կաշվից,

6) զորանոցային հողաթափ` պատրաստված էթիլեն-վինիլացետատից, ամբողջական, միաձույլ,

7) բամբակյա շապիկ` բամբակյա դեղնականաչավուն գործվածքից,

8) բամբակյա կիսավարտիք` բամբակյա սև գործվածքից,

9) բամբակյա վաֆլե սրբիչ` բամբակյա վաֆլե նման գործվածքից,

10) թաշկինակ` բամբակյա գործվածքից,

11) բամբակյա ենթաօձիք` բամբակյա գործվածքից,

12) ամառային ոտքի փաթաթան. գործվածքը` բամբակյա թելից, 0.9 մ x 0.3 մ չափսի,

13) բամբակյա կիսագուլպա. գործվածքը` բամբակյա թելից,

14) տաք ներքնաշապիկ` բամբակյա դեղնականաչավուն գործվածքից (ներսի մասը խավով),

15) տաք վարտիք` բամբակյա դեղնականաչավուն գործվածքից (ներսի մասը խավով),

16) ձմեռային ոտքի փաթաթան. Գործվածքը` խիտ բամբակյա թելից, 0.9 մ x 0.3 մ չափսի,

17) բրդյա կիսագուլպա. գործվածքը` բրդյա թելից,

18) բամբակյա հինգմատնյա ձեռնոց. գործվածքը` խիտ, ֆլիզ տեսակի, դեղնականաչավուն,

19) բամբակյա երկմատնյա ձեռնոց` երեսամասը գունաքողարկված (կամուֆլյաժ) խիտ բամբակյա գործվածքից, ափամասը` պինդ անջրաթափանց գործվածքից, արհեստական մորթե ներդիրով,

20) ճարմանդով գոտեփոկ` արհեստական դեղնականաչավուն թելից, գործված տիսմայից` 5.5 սմ լայնությամբ և 3.5 մմ հաստությամբ,

21) տաբատի գոտի` արհեստական դեղնականաչավուն թելից, գործված տիսմայից` 3 սմ լայնությամբ, երիզահանգույցը` մետաղյա ճարմանդով:

 

6. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՎՐԱ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ, ՄԵԴԱԼՆԵՐԻ, ՊԱՐԳԵՎԱՆՇԱՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Ազգային անվտանգության մարմինների զինծառայողի համազգեստի վրա շքանշանները, մեդալները, պարգևանշանները, դրանց ժապավենները և այլ տարբերանշանները տեղադրվում են համաձայն ձև N 5-ի (նկար 1, 2, 3 և 4):

 

Ձև 1

 

Նկ. 1

Ամառային տոնական համազգեստ` շարքում բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 2

Ամառային տոնական համազգեստ` շարքից դուրս բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 3

Ձմեռային ամենօրյա համազգեստ (վերարկուով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 4

Ամառային ամենօրյա համազգեստ (թիկնոցով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 5

Ամառային ամենօրյա համազգեստ (կիսասեզոնային բաճկոնով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 6

Ամառային ամենօրյա համազգեստ` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 7

Ամառային ամենօրյա համազգեստ` շարքից դուրս (բաճկոնով), բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 8

Ամառային տոնական համազգեստ` (երկարաթև սպիտակ վերնաշապիկով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 9

Ամառային տոնական համազգեստ` (կարճաթև սպիտակ վերնաշապիկով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար, 25 oC-ից բարձրի դեպքում

 

Նկ. 10

Ամառային ամենօրյա համազգեստ (երկարաթև վերնաշապիկով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար, մինչև 25 oC

 

Նկ. 11

Ամառային ամենօրյա համազգեստ (կարճաթև վերնաշապիկով)` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար, 25 oC-ից բարձրի դեպքում

 

Նկ. 12

Ձմեռային դաշտային համազգեստ` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 13

Ամառային դաշտային համազգեստ` բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

_______________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Ձև 2

 

Նկ. 1

Ամառային տոնական համազգեստ ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 2

Ձմեռային ամենօրյա համազգեստ (վերարկուով)` շարքում, ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 3

Ձմեռային ամենօրյա համազգեստ (վերարկուով)` շարքից դուրս, ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 4

Ամառային ամենօրյա համազգեստ (կիսասեզոնային բաճկոնով)` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 5

Ամառային ամենօրյա համազգեստ (թիկնոցով)` շարքից դուրս, ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 6

Ամառային ամենօրյա համազգեստ` շարքում, ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 7

Ամառային ամենօրյա համազգեստ` շարքից դուրս, ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 8

Ամառային ամենօրյա համազգեստ (բաճկոնով)` շարքից դուրս, ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 9

Ամառային տոնական համազգեստ (երկարաթև սպիտակ վերնաշապիկով)` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 10

Ամառային տոնական համազգեստ (կարճաթև սպիտակ վերնաշապիկով)` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար, 25 oC-ից բարձրի դեպքում

 

Նկ. 11

Ամառային ամենօրյա համազգեստ (երկարաթև վերնաշապիկով)` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 12

Ամառային ամենօրյա համազգեստ (կարճաթև վերնաշապիկով)` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար 25 oC-ից բարձրի դեպքում

 

Նկ. 13

Ձմեռային դաշտային համազգեստ` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 14

Ամառային դաշտային համազգեստ` ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

_______________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Ձև 3

 

Նկ. 1

Ամառային ամենօրյա համազգեստ` իգական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 2

Ամառային ամենօրյա համազգեստ (կիսասեզոնային վերարկուով)` իգական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 3

Ամառային տոնական համազգեստ` (երկարաթև սպիտակ վերնաշապիկով)` իգական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 4

Ամառային ամենօրյա համազգեստ (երկարաթև վերնաշապիկով)` իգական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 5

Ամառային տոնական համազգեստ` (կարճաթև վերնաշապիկով)` իգական սեռի զինծառայողների համար, 25 oC-ից բարձրի դեպքում

 

Նկ. 6

Ամառային ամենօրյա համազգեստ (կարճաթև վերնաշապիկով)` իգական սեռի զինծառայողների համար, մինչև 25 oC

 

Նկ. 7

Ձմեռային դաշտային համազգեստ` իգական սեռի զինծառայողների համար

 

Նկ. 8

Ամառային դաշտային համազգեստ` իգական սեռի զինծառայողների համար

 

_______________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Ձև 4

 

Նկ. 1

Ձմեռային դաշտային համազգեստ` պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի կոչում ունեցող, ինչպես նաև կրտսեր ենթասպայական ու շարքային կազմերի կոչում ունեցող պայմանագրային զինծառայողների համար

 

Նկ. 1

Ամառային դաշտային համազգեստ` պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի կոչում ունեցող, ինչպես նաև կրտսեր ենթասպայական ու շարքային կազմերի կոչում ունեցող պայմանագրային զինծառայողների համար

 

_______________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Ձև 5

_______________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թ. սեպտեմբերի 17-ի

N 1217-Լ որոշման

 

ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

 

1. Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների տարբերանշաններն են.

1) թևքանշաններ` Ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկերով` 9.5 սմ x 8 սմ, կապույտ կամ կանաչ ֆոնի վրա (Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի համար), (ձև 1, նկար 1 և 2): Թույլատրվում է թևքանշանի գրառումները կատարել հապավումով.

2) խորհրդանշաններ` 2.3 սմ x 2.0 սմ, ոսկեգույն կամ կանաչ (դաշտային հանդերձանքի համար)` ալյումինե համաձուլվածքից (ձև 2, նկար 1, 2, 3, 4, 5 և 6).

3) գոտեփոկի ճարմանդ` ուղղանկյուն, 7.5 սմ x 5.4 սմ, արույրե (ձև 3, նկար 1).

4) տոնական գոտու ճարմանդ` օվալաձև, 6.5 սմ x 5.0 սմ, արույրե` Ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկերով (ձև 4, նկար 1).

5) գլխարկանշաններ (ձև 5, նկար 1, 2, 3, 4, 5, 6 և 7), այդ թվում` օվալաձև գլխարկանշան` 4.5 սմ x 3.5 սմ, կանաչ, ալյումինե համաձուլվածքից (ձև 5, նկար 8).

6) ուսադիրներ.

ա. տոնական` ոսկեգույն դաշտով, կապույտ կամ կանաչ մակաշերտերով (ըստ նշանակության) (ձև 6, նկար 1, 2 և 3), սպիտակ վերնաշապիկի համար` սպիտակ դաշտով, կապույտ կամ կանաչ մակաշերտերով (ըստ նշանակության) (ձև 6, նկար 4, 5, 6 և 7),

բ. ամենօրյա` դեղնականաչավուն դաշտով, կապույտ կամ կանաչ մակաշերտերով (ըստ նշանակության) (ձև 6, նկար 8, 9, 10, 11, 12 և 13),

գ. դաշտային` (ձև 6, նկար 14, 15, 16, 17, 18, 19 և 20),

7) վիրավորվածության թվաքանակի նշաններ (ձև 7, նկար 1, 2, 3, 4, 5 և 6).

8) այլ տարբերանշաններ (ձև 8, նկար 1, 2, 3, 4 և 5):

2. Ազգային անվտանգության մարմինների սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող զինծառայողների ուսադիրների վրա աստղերը տեղադրվում են համաձայն N 1 աղյուսակի և ձև 9-ի (նկար 1, 2, 3, 4, 5, 6 և 7):

3. Ազգային անվտանգության մարմինների կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի կոչում ունեցող զինծառայողների ուսադիրների (դեղնագույն կամ պաշտպանական ժապավենների, գալունների) երկայնակի առանցքային գծերի վրա տարբերանշանները կարվում են համաձայն N 2 աղյուսակի և ձև 10-ի (նկար 1, 2, 3 և 4):

______________

ԻՐՏԵԿ - 1, 2, 3, 4, 5, 6 և 7 ձևերի նկարները չեն բերվում

 

Ձև 8

 

Նկ. 1

Բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող զինծառայողների կիտելի լանջափեշի ասեղնագործված տերև

 

Նկ. 2

Ոսկեգույն աստղ, 13 մմ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող զինծառայողների համար

 

Նկ. 3

Ոսկեգույն աստղ, 22 մմ, ավագ սպայական կազմի կոչում ունեցող զինծառայողների համար

 

Նկ. 4

Կոճակներ, 24 մմ

 

Նկ. 5

Կոճակներ, 14 մմ

 

_______________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Աղյուսակ N 1

 

._____________________________________________________________________.

|Զինվորական կոչումը|Աստղերի    |Աստղերի  |Տարածությունն |Ուսադիրների  |

|                  |թիվը       |տրամագիծը|ուսադիրի      |երկարությամբ |

|                  |ուսադիրների|(մմ)     |ներքևի  եզրից |աստղերի      |

|                  |վրա        |         |մինչև  1-ին   |կենտրոնների  |

|                  |           |         |աստղի կենտրոնը|միջև  ընկած  |

|                  |           |         |(մմ)          |տարածությունը|

|                  |           |         |              |(ՄՄ)         |

|__________________|___________|_________|______________|_____________|

|         1        |     2     |    3    |      4       |      5      |

|__________________|___________|_________|______________|_____________|

|Գեներալ-գնդապետ   |          3|       22|            25|           25|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Գեներալ-լեյտենանտ |          2|       22|            25|           25|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Գեներալ-մայոր     |          1|       22|            45|            -|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Գնդապետ           |          3|       22|            25|           25|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Փոխգնդապետ        |          2|       22|            25|            -|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Մայոր             |          1|       22|            45|            -|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Կապիտան           |          4|       13|            25|           25|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Ավագ լեյտենանտ    |          3|       13|            25|           25|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Լեյտենանտ         |          2|       13|            25|            -|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Ավագ ենթասպա      |          3|       13|            25|           25|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Ենթասպա           |          2|       13|            25|           25|

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 2

 

._____________________________________________________________________.

|Զինվորական կոչումը|30 մմ      |30 մմ    |Տարածությունն |Ուսադիրների  |

|                  |ժապավենների|ժապավեն- |ուսադիրի      |երկարությամբ |

|                  |թիվը       |ների թիվը|ներքևի  եզրից |ժապավենների  |

|                  |ուսադիրների|ուսադիր- |մինչև  1-ին   |միջև  ընկած  |

|                  |վրա        |ների վրա |ժապավենը      |տարածությունը|

|                  |           |         |(մմ)          |(ՄՄ)         |

|__________________|___________|_________|______________|_____________|

|Ավագ              |          1|        -|             -|            -|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Ավագ սերժանտ      |          1|        -|            45|            -|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Սերժանտ           |          -|        3|            45|          1.0|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Կրտսեր սերժանտ    |          -|        2|            45|          1.0|

|__________________|___________|_________|______________|_____________|

|Եֆրեյտոր          |          -|        1|            45|          1.0|

._____________________________________________________________________.

 

Ձև 9

 

Նկ. 1

Գնդապետ

Նկ. 2

Փոխգնդապետ

Նկ. 3

Մայոր

Նկ. 4

Կապիտան

Նկ. 5

Ավագ լեյտենանտ

Նկ. 6

Լեյտենանտ

Նկ. 7

Ենթասպա

 

_______________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Ձև 10

 

Նկ. 1

Ավագ սերժանտ

Նկ. 2

Սերժանտ

Նկ. 3

Կրտսեր սերժանտ

Նկ. 4

Ավագ

_______________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.09.2018
N 1217-Լ
Որոշում