Սեղմել Esc փակելու համար:
{28.09.2018 - 15.04.2022} ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{28.09.2018 - 15.04.2022} ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.09.2018  -ից մինչեւ   15.04.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

28/09/2018 - 15/04/2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-40-Ո-106

2018 թ.

 

i

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՐՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՐՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԳՐԱՎՈՐ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

2018 թվականի սեպտեմբերի 27-ին, քննարկելով դատավորների թեկնածուների հավակնորդների վերաբերյալ հարցումների իրականացման կարգը, հարցման շրջանակում ընդգրկված մարմինների ցանկը և հարցման նպատակով կիրառվող գրավոր հարցաթերթիկների ձևը սահմանելու մասին հարցերը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 99-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել դատավորների թեկնածուների հավակնորդների վերաբերյալ հարցումների իրականացման կարգը և հարցման շրջանակում ընդգրկված մարմինների ցանկը` համաձայն հավելված 1-ի:

2. Սահմանել հարցման նպատակով կիրառվող գրավոր հարցաթերթիկների ձևը` համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2018թ. սեպտեմբերի 27

ք. Երևան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018թ. սեպտեմբերի 27-ի

թիվ ԲԴԽ-40-Ո-106 որոշման

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՀԱՐՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿ

 

i

1. Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված հավակնորդների ցուցակի հրապարակման օրվան հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2- րդ մասի 11-րդ կետով սահմանված համաձայնության հիման վրա, հավակնորդին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, Դատական դեպարտամենտը, անհրաժեշտության դեպքում, գրավոր հարցումներ է կատարում հետևյալ հաստատություններ և վարչական մարմիններ.

1) հավակնորդի աշխատավայր (այդ թվում` վերջին 3 տարվա ընթացքում զբաղեցրած պաշտոնում նախկին աշխատավայր)` պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող տեղեկատվության ստուգման նպատակով,

2) հավակնորդի բարձրագույն ուսումնական հաստատություններ` իրավաբանական կրթության` պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթղթի ստուգման նպատակով,

3) ՀՀ արդարադատության նախարարություն` հավակնորդի սնանկության կամ դրա բացակայության մասին հայտարարությունը հավաստող փաստաթղթի ստուգման նպատակով,

4) ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն` հավակնորդի դատվածության կամ դրա բացակայության մասին հայտարարությունը հավաստող փաստաթղթի ստուգման, ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկատվության ստացման նպատակով,

4.1) ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն` միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվության ստուգման նպատակով,

5) բժշկական հաստատություն` դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթղթի ստուգման նպատակով,

6) զինվորական մարմին` արական սեռի հավակնորդի դեպքում` պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթղթի ստուգման նպատակով,

7) Բարձրագույն որակավորման կոմիտե` գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթղթի ստուգման նպատակով:

(1-ին կետը փոփ. 14.04.2022 ԲԴԽ-39-Ո-86 որոշում)

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 1-ին մասով Դատական դեպարտամենտին վերապահված լիազորություններն իրականացնելու նպատակով, սույն որոշմամբ սահմանված իրավասու հաստատությունները և վարչական մարմինները համապատասխան հարցումն ստանալու պահից մեկ շաբաթվա ընթացքում Դատական դեպարտամենտին են տրամադրում հայցվող տեղեկատվությունը:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018թ. սեպտեմբերի 27-ի

թիվ ԲԴԽ-40-Ո-106 որոշման

 

ՀԱՐՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԳՐԱՎՈՐ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎ

 

._________________________________________________________________.

|             Հավակնորդի ազգանուն, անուն, հայրանուն               |

|_________________________________________________________________|

|Հարցման բովանդակություն         |Հարցման հասցեատիրոջ նկատառումներ|

|________________________________|________________________________|

|1.                              |                                |

|________________________________|________________________________|

|2.                              |                                |

|________________________________|________________________________|

|3.                              |                                |

|________________________________|________________________________|

|4.                              |                                |

._________________________________________________________________.

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
27.09.2018
N ԲԴԽ-40-Ո-106
Որոշում