Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՆՀ-457 ՀՐ ...

 

 

040.0136.310300

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» մարտի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2000 թվականի N 136

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՆՀ-457 ՀՐԱՄԱՆԱԳՐԻ 2-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնելու մասին» ՆՀ-457 հրամանագրի 2-րդ կետով տրված հանձնարարականների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կարեն Դեմիրճյանի այրուն ծառայողական ավտոմեքենան ապահովելու և դրա պահպանման ծախսերը հոգալու համար Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարությանը հատկացնել 1014 հազ. դրամ:

2. Կարեն Դեմիրճյանի այրու բնակարանի անվտանգությունը միլիցիայի 24-ժամյա մեկ պահակակետի և մուտքի դռան ծածկագրման միջոցով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացնել 3280,0 հազ. դրամ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2000
N 136
Որոշում