Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 58 ...

 

 

040.0138.310300

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» մարտի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2000 թվականի N 138

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 584 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային միջոցների առավել նպատակային օգտագործման անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով Համաշխարհային բանկի հետ ձեռք բերված համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 18-ի «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների մնացորդի ծախսային ուղղությունները հաստատելու մասին» N 584 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 23-ի N 707 և 2000 թվականի փետրվարի 4-ի N 55 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

որոշմամբ հաստատված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների մնացորդի ծախսային ուղղություններում`

ա) հանել 4-րդ կետի «բ» ենթակետը.

i

բ) նշված ծախսային ուղղությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11-րդ կետով`

 

._________________________________________________________________________.

|11.|Համակարգչային   |«Զարգացման հայկական   |200000 |»Զարգացման հայկական  |

|   |սարքավորումների |գործակալություն» ՓԲԸ-ի|       |գործակալություն» ՓԲԸ,|

|   |ձեռքբերում      |և  ՀՀ Ազգային ժողովի  |       |ՀՀ Ազգային ժողովի    |

|   |                |համար համակարգչային   |       |աշխատակազմ           |

|   |                |սարքավորումների       |       |                     |

|   |                |ձեռքբերում            |       |                     |

._________________________________________________________________________.

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2000
N 138
Որոշում