040.1069.011018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 սեպտեմբերի 2018 թվականի N 1069-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 762-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի «Ներդրումային ծրագրերին հավանություն տալու և «Սպայկա» ու «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին հողամաս նվիրաբերելուն համաձայնություն տալու մասին» N 762-Ա որոշման N 2 հավելվածի`
1) 6-րդ կետի «133» թիվը փոխարինել «88» թվով,
i
2) 7-րդ կետի «2018 թվականի ամռանը» բառերը փոխարինել «2019 թվականի դեկտեմբերին» բառերով:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին` սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունների հիման վրա համապատասխան փոփոխություններ կատարել Երևանի համայնքի և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված հողամասի նվիրաբերության պայմանագրում:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ