i
/ուժը կորցրել է 30.04.96թ թիվ 139 որոշում/
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 1993 թ. թիվ 656
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգի տարածքային ներքին գործերի մարմինների օպերատիվ ղեկավարման և կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև նախարարության կառուցվածքի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությանը` Շիրակի, Լոռի-Փամբակի, Էջմիածնի, Կոտայքի, Աղստևի, Սյունիքի, Արմավիրի և Սևանի շրջանային (քաղաքային) ներքին գործերի վարչությունների ու բաժինների բազայի վրա, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաստիքային թվաքանակի սահմաններում, տարածաշրջանային ներքին գործերի վարչություններ ստեղծելու մասին, նրանց ենթակայությանը հանձնելով շրջանային (քաղաքային) ներքին գործերի բաժինները, համաձայն հավելվածի:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 28-ի թիվ 656 որոշման
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԳ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ՆԳ ԲԱԺԻՆՆԵՐԸ
-------------------------------------------------------------------------
Տարածաշրջանային ՆԳ Ենթակա շրջանային (քաղաքային)
վարչությունները ՆԳ բաժինները
-------------------------------------------------------------------------
1 2
-------------------------------------------------------------------------
Էջմիածնի Էջմիածնի
Մասիսի
Արտաշատի
Արարատի
Շիրակի Գյումրիի (Շիրակի և Մոսկովյան
ՆԳ բաժիններ. Մոսկովյան ՆԳ
բաժանմունք)
Ախուրյանի
Անիի
Ամասիայի
Աշոցքի
Արթիկի
Թալինի
Լոռի-Փամբակի Վանաձորի (երկու բաժանմունքով)
Գուգարքի
Սպիտակի
Ստեփանավանի
Տաշիրի
Արագածի
Կոտայքի Կոտայքի (Գառնիի, Բյուրեղավանի
ՆԳ բաժանմունքներ)
Նաիրիի
Հրազդանի (միկրոշրջանի,
Ծաղկաձորի ՆԳ բաժանմունքներ)
Չարենցավանի
Սևանի Կամոյի
Սևանի
Մարտունու
Վարդենիսի
Կրասնոսելսկի
Աղստևի Նոյեմբերյանի
Իջևանի
Դիլիջանի
Տաուշի
Թումանյանի
Սյունիքի Գորիսի
Կապանի
Սիսիանի
Մեղրու
Եղեգնաձորի
Վայքի
Ջերմուկի
Արմավիրի Արմավիրի (Մեծամորի ՆԳ
բաժանմունք)
Բաղրամյանի
Աշտարակի
Ապարանի
Եղեգնաձորի Եղեգնաձորի
Վայքի
Արարատի
Ջերմուկ քաղաքի ՆԳ բաժանմունք
Ծանոթագրություն .- Ըստ տարածաշրջանների առաջինը նշված ՆԳ բաժինը
հանդիսանում է բազային: Կառուցվածքային
փոփոխությունները Երևանի շրջանային ՆԳ բաժինների
վրա չեն տարածվում: