040.1082.081018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 սեպտեմբերի 2018 թվականի N 1082-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ԲՀՀ - բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից որպես նվիրաբերություն ընդունել «MITSUBISHI PAJERO V 6 3.0» (նույնացման համար` JMYLRV93W7J714268, թողարկման տարեթիվը` 2007 թվական) ավտոմեքենան և որպես պետական սեփականություն` սահմանված կարգով ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին` բնապահպանության և ընդերքօգտագործման բնագավառներում վերահսկողական գործառույթների իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել`
1) ԲՀՀ - բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի նվիրաբերության պայմանագրի կնքումը.
2) որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի պետական հաշվառումը կատարել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ